ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

- Որքանով է իրավաչափ Վարդգես Գասպարիին բերման ենթարկելը ոստիկանություն` զրկելով ազատությունից:
Մի խումբ ակտիվիստներ
Ճիշտ գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ գործին, գործ, որի շրջանակներում, ենթադրում եմ, պարոն Գասպարին անցնում է կա°մ որպես վկա, կա°մ` տուժող, կա°մ էլ` կասկածյալ...
Օրենսդիրը տվյալ անձանց բերման ենթարկելը թույլատրում է բացառիկ դեպքում, երբ վերջիններս առանց հարգելի պատճառի չեն ներկայանում քննության, եւ օրենքի ուժով, հարկադրաբար, քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման առկայության պայմաններում, ներկայացվում են վարույթն իրականացնող մարմնին` համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, ընդ որում, դա կարող էր զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակումով: Այսինքն, եթե լիազոր մարմնի գործողությունները եղել են իրավաչափ, իրավաչափ է նաեւ անձի ազատության ժամանակավոր սահմանափակման հետ կապված գործողությունը: Լիազոր մարմնի որոշումը` անձին բերման ենթարկելու հետ կապված, պետք է լինի հիմնավոր եւ պատճառաբանված, իսկ հարկադրանքի կիրառումը պետք է լինի բացառիկ դեպքում, երբ բացառվում է ալտերնատիվ միջոցների կիրառման գործառույթը:
Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին տվյալ անձը պարտավոր է տեղյակ պահել իրեն կանչած մարմնին:
Չի թույլատրվում բերման ենթարկել մինչեւ 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց եւ ծանր հիվանդությամբ տառապողներին, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվելու դեպքերի:
Բերման որոշումը ենթակա է բողոքարկման եւ վերացման ինչպես դատախազի կողմից, այնպես էլ դատական կարգով այն անվավեր ճանաչելով:
Հարկավոր է իմանալ.
Ոստիկանության գործունեությունը պետք է հիմնվի օրինականության, անձի իրավունքների եւ ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր, հակառակ պարագայում ունենալու ենք հասարակությունից օտարված ուժային կառույց` բխող կործանարար հետեւանքներով:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում