ՙԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ ՏՂԱՅԻՍ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ՚
Արխիվ 12-16ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ ՏՂԱՅԻՍ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ՚
Ինչպես հայտնի է, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ՙՍեւ հովազ՚ ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին` Ռոմա Գասպարյանը, ով հետախուզման մեջ էր, սեպտեմբերի 16-ին հայտնաբերվել էր: Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեւանգելը ¥ըստ շրջանառվող լուրերիª ինչ-որ համասեռամոլի¤: Մեզ հետ զրույցում անդրադառնալով որդուն առաջադրված մեղադրանքին` ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ասաց, որ որդին ոչ մեկին չի առեւանգել.
-Որդիս իմ քաղաքական հայացքների զոհն է դարձել, որդուս ձերբակալումը ընդամենը քաղաքական պատվեր է:
Ես չեմ ճանաչել այդ համասեռամոլին, բայց տեղյակ եմ դեպքի մանրամասներին: Քսանյոթ տարեկան մի համասեռամոլի տված ցուցմունքով է որդիս այսօր անազատության մեջ: Այդ համասեռամոլը սոցցանցերով կապվում է պատանիների հետ եւ իր ծուղակն է գցում: Այդպիսի մի դեպք կատարվեց մեր գյուղում` Ջանֆիդայում, մի երիտասարդի հետ: Այդ համասեռամոլ սրիկան սոցցանցով ծանոթացել է տասնութ տարեկան մի տղայի հետ, ապա հանդիպել Երեւանում, հետո պարզ է` ինչ պետք է պատահած լիներ: Ժամանակի ընթացքում նրանց ընկերությունը այնքան էր խորացել, որ այդ համասեռամոլը իրեն իրավունք էր վերապահում արդեն գիշերները գալ գյուղ եւ տղային տնից տանել: Տղայի ծնողին դուր չէր գալիս, ավելի շուտª զարմանալի ու տարօրինակ էր թվում, թե ինչ գործ ունի իր տասնութ տարեկան տղան` քսանյոթ տարեկան տղայի հետ: Սկզբում ծնողը այդ համասեռամոլին զգուշացնում է, որ դուրը չի գալիս շփումը իր երեխայի հետ, սակայն նա չի խրատվում: Հակառակը` գիշերները գալիս էր, պատանուն տանում էր դաշտերըª մինչեւ լույս. թե իրար հետ ինչ էին անում` արդեն հասկանալի է: Ծնողը տեսնելով, որ այլեւս չի կարողանում տիրապետել իրավիճակին, դիմում է իր եղբոր տղային, ով ծառայում է բանակում: Վերջինս էլ եղել է տղայիս ընկերը, որի համար էլ զանգել է տղայիս եւ խնդրել, որ նա պարզի, թե ով է դա: Տղաս զանգում է այդ համասեռամոլին, իսկ նա սկսում է այլանդակ հայհոյանքներով խոսել տղայիս հետ, ասելով, թե ոչ ոք իրավունք չունի խառնվելու իր անձնական կյանքին: Տղաս անջատում է հեռախոսը, իսկ սա սկսում է հաղորդագրություններով հայհոյանքներ ուղարկել, որոնք մինչ օրս գոյություն ունեն տղայիս հեռախոսում: Տղաս նորից զանգում է եւ ասում, թե ինչ իրավունքով է վերջինս նման հայհոյանքներով խոսում իր հետ, սա էլ Երեւան է հրավիրում տղայիսª իբր հաշիվ մաքրելու` ասելով. ՙԵթե տղա եք, եկեք կիմանաք` ով եմ՚: Տղաս վերցնում է ընկերոջը, նաեւ տասնութ տարեկան այդ տղային եւ գնում Մալաթիայի Վիվասելի մոտ, որտեղ որ ժամադրել էր այդ համասեռամոլը: Մեքենայի դուռը բացում են եւ նրան հրավիրում մեքենա. դա ֆիքսել է նաեւ Վիվասելի տեսախցիկը: Մեքենայի մեջ տղաս ասում է, որ տասնութ տարեկան տղայի ծնողը ուզում է տեսնել համասեռամոլին, վերջինս համաձայնում է, եւ մեքենան քշում են դեպի գյուղ: Ճանապարհին տղաս ասում է, որ իր հետ է հայհոյանքներով խոսել, ինչի համար. սա նորից լպիրշ ձեւով է պատասխանում: Եվ այնքան է բորբոքվում, որ սկսում է բացվել եւ պատմել, որ ինքը համասեռամոլ է եւ սիրում է այդ պատանուն: Այդ լսելուց հետո տղաս մի ապտակ է հասցնում այլասերվածին: ճանապարհին` մինչեւ Արմավիր քաղաք հասնելը` Էջմիածնի մոտ ՙգային՚ կանգնեցնում է տղայիս մեքենան: Եվ եթե, ինչպես այդ սրիկան է ասում, թե իրեն առեւանգել էր որդիս, ինչի համար ինքը օգնություն չի խնդրել իրավապահներից: Նշեմ, որ ՙգայիի՚ աշխատողները եւս ցուցմունք են տվել, որ նման բան իրենք չեն նկատել մեքենայի մեջ:
Արմավիր հասնելուն պես, տղաս այդ համասեռամոլին իջեցնում է մեքենայից, նստեցնում տաքսի եւ զգուշացնում, որ այլեւս կապ չունենա երեխայի հետ: Սա հասնելով Երեւան` բողոք է գրում, թե իրեն առեւանգել են, եւ մեկնում երկրից: Արդյունքում` առանց որեւէ հիմքի, ընդամենը մի համասեռամոլի ցուցմունքով տղայիս կալանավորել են: Էլ չեմ ասում, թե ինչպես են մտել պատգամավորի տուն` հարեւաններին հրելով, շպրտելով, քաղաքացիական հագուստով, ՙմասկաներով՚, ապակիները ջարդելով, կարծես վտանգավոր հանցագործի են հայտնաբերել:
Ամեն դեպքում, այս պատվերի հեղինակներին թող չթվա, որ ինձ կկոտրեն: Ոչինչ, թեկուզ տղաս անմեղ է, բայց եթե իրենց ուզածը էդ է, քանի տարի պետք էª կնստի: Բայց ես նրանց առաջ չեմ կոտրվի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

