ՕՐԵՆՔԸ ՏԵՂԻՆ Է, ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԵՆ ԹԵՐԻ
Արխիվ 12-16Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ՙՇրջանառության հարկի մասին՚ ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին: Սակայն մի շարք տոնավաճառների ¥մասնավորապեսª ՙՀրազդան՚ տոնավաճառի¤ աշխատակիցներն արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ցույցեր են անցկացնում` պահանջելով չեղյալ համարել օրենքը: Այս ամենի առնչությամբ մեկնաբանություններ խնդրեցինք ՙՀրազդան՚ տոնավաճառի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՑ, ով կարծում է, որ օրենքում կատարված փոփոխությունները տեղին են, քանի որ առեւտրականը պետք է ապրանքի փաստաթուղթն ունենա.
-Այս ամենն արված է, որպեսզի գրանցվի ապրանքաշրջանառությունը, եւ մարդիկ հարկային դաշտից դուրս չմնան: Սա է ընդամենը, որը կազուս է առաջացրել մեծածախ վաճառողի, փոքր ձեռնարկատերերի եւ օրենքի մեջ: Այն իմաստով, որ մեծածախը արտասահմանից ապրանք բերելիս հաճախ փաստաթուղթ չի ունենում: Մինչդեռ օրենքը պահանջում է որեւիցե ապրանք առնելիս կամ ծախելիս փաստաթուղթ ունենալ: Սակայն կարող է եւ միանգամայն օբյեկտիվ պատճառներով հնարավոր չլինի արտասահմանից նման փաստաթղթեր ստանալ: Այսինքնª կարելի է, օրինակ, նաեւ մաքսատանը ստեղծել համակարգ, որ ապրանքը այնտեղ գրանցվի, ինչ-որ կերպ փաստաթղթավորվի, որով էլ փորձեն առեւտուր կազմակերպել: Այսինքնª որպեսզի նախ մեծածախ առեւտուր իրականացնողները նման փաստաթուղթ ունենան, որ կարողանան մանրածախ առեւտրականին վաճառելիս փաստաթուղթ ներկայացնել:
- Այսինքնª տոնավաճառի աշխատողների ակցիան որոշակի հիմնավորում ունի±:
- Արդեն մեկ շաբաթից ավելի է` մեր կառույցի տնօրենը իրենց հետ բացատրական աշխատանքներ է տարել, քննարկել են խնդիրը, եւ այն իմ միջոցով հասել է խորհրդարան: Այո, կա որոշակի դժգոհություն, որի լուծման ձեւաչափը պիտի գտնենք եւ կգտնենք: Սակայն ամեն ինչ հարկավոր է լուծել խելքին ավելի մոտ միջոցառումներով, քան թե ակցիաներով: Առեւտրականները պետք է հասկանան, որ ես կապ չունեմ այս ամենի հետ. ես միայն կազմակերպում եմ այն, որ իրենք հանգիստ իրենց առեւտուրը անեն տոնավաճառում: Յուրաքանչյուր` ամենաղքատ եւ ամենահարուստ երկրում գործառույթները առհասարակ կատարվում են օրինական ճանապարհներով, մեր մոտ այսօրվա այս վիճակը անօրինական ճանապարհ է: Մենք ընդամենը իջեցրել ենք շրջանառության հարկը, որ մարդիկ գան հարկային դաշտ: Դրա համար հարկավոր են մեխանիզմներ, էդ մեխանիզմները գտնելու համար ժամանակ է պետք, եւ մենք այսօր մտածում ենք, թե ոնց կազմակերպենք այդ բոլորը:
- Առեւտրականները բողոքում են, որ պետությունը պարզապես փորձում է փոքր բիզնեսների միջոցով խոշոր բիզնեսներին մոտենալ:
- Ախր օրենքը բոլորի համար է` մեծ է, թե փոքր: Մենք չենք կարողանում տարբերել, թե մեծն ով է. մի հոգին վերցնում է, օրինակ, տասը միլիոնի ապրանք, բաժանում է տասը տեղ, եւ արդյունքում էդ ՙմեծ բիզնես՚ հասկացողությունը վերանում է: Այսինքնª մի տեղից վաճառելու փոխարեն ինքը տասը տեղերում ունի առեւտրականներ. ո±նց իմանանք` մե±ծ է, թե± փոքր: Իսկ դրա համար հարկավոր է, որ մարդը ապրանքը ձեռք բերելիս ապրանքի ծագման փաստաթուղթ ունենա: Հիմա ապրանքի ծագման փաստաթուղթը, որը Թուրքիայից կամ Չինաստանից է բերում, Հայաստանում չի անցնում: Ասենքª մարդը գնացել է Թուրքիայից առել մեկ հագուստ, որի վրա մի այնպիսի հայտնի բրենդ է նշված, որի արտադրանքը մեր շուկայում արժե մի քանի հազար դոլար: Հիմա ի±նչ` այդ մարդուց բռնեն 32 տոկոս գանձենª այդ հայտնի բրենդի թանկարժեք հագուստին համապատասխան: Բայց չէ± որ իրականում այդ առեւտրականը Թուրքիայի ՙֆալշ՚ ապրանքն է առել բերել, որը միգուցե որակով չի զիջում օրիգինալին: Կամ միգուցե դա իրականում օրիգինա±լն է: Ուրեմն ինչի± հիման վրա այդ ապրանքը պետք է նախ երկիր մտնի, ապաª վաճառվի: Պետք է, չէ±, այդ ապրանքի իրական արժեքը հաստատող փաստաթուղթը: Կամ միգուցե արգելե±նք նման կեղծ ապրանքներն ու միայն թույլ տանք` բերել օրիգինալները. այսինքն` բերենք թանկանոց ապրանքները Հայաստան լցնենք, որ ոչ մեկը չառնի: Բայց չէ± որ մեր շուկան Թուքիան է, Չինաստանն է...
- Պարոն Աղաբաբյան, Ոսկու շուկայի սեփականատերը նույն խնդրի մասին խոսելիս ասաց, որ առեւտրականները պարզապես սովոր են անօրինական դաշտում աշխատել: Դուք համաձա±յն եք այդ մտքի հետ:
- Ո°չ, առեւտրականները սովորում են այն վիճակին, ինչ վիճակ կա այսօր Հայաստանում:
- Իսկ ինչ վիճակ է այսօր Հայաստանում:
- Բոլոր դեպքերում ջերմաստիճանը Հայաստանում քսանութ աստիճան է (ծիծաղում է- Ի. Ա.):
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

