ՙՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ԱՆՀԱՋՈՂ Է ԸՆՏՐՎԱԾ՚
Վերահսկիչ պալատի նախորդ տարվա հաշվետվությունն այս տարի քննարկվեց հանձնաժողովներում: Քննարկմանը, սակայն պասիվ էին ընդդիմադիրներն ու այլընտրանքային համարվող ԲՀԿ-ն: Իրավունքն արդեն ներկայացրել է ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը: Իսկ ՀՅԴ-ի կարծիքը պարզելու համար ՙԻրավունքը՚ զրուցեց Դաշնակցություն խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
ՙՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մեր խմբակցության ներկայացուցիչը ես եմ, բայց մեկնել էի գործուղման: Իսկ թե ինչու էին մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերը պասիվ, դժվարանում եմ ասել, բայց ցանկալի է, որ ակտիվ լինեն՚,- ասաց Ա. Մինասյանը: -Պրն Մինասյան, հոկտեմբերի տասին կայանալիք ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՙԺառանգության՚ համատեղ հանրահավաքին ՀՅԴ-ն չի մասնակցում` հանրահավաքի օրակարգում սահմանադրական բարեփոխումների հարցի ընդգրկման պատճառով, բայց եթե հաշվի առնենք, որ ՙՔառյակի՚ 12 կետերի մասին եւս խոսվելու է հանրահավաքում, արդյոք դա հաշվի առնելով` չէր կարելի մասնակցել հանրահավաքին: - Ո±նց եք պատկերացնում` մենք մասնակցենք մի հանրահավաքի, որտեղ քննադատություն է հնչում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին եւ չպատասխանե±նք: Իսկ եթե պատասխանենք, դա արդեն հանրահավաք չի լինի, այլ` կոնֆերանս: Ինչ վերաբերում է 12 կետերին, ապա դրանց մասով պայմանավորվածությունը հետեւյալն է` ՙՔառյակը՚ 12 կետերի միասնական ամփոփում պետք է տա: Այն կետերի շուրջ, որոնց մասով միասնականություն չի լինի, հանրահավաքում ՙՔառյակի՚ անունից այդ կետերի մասին միասնական հայտարարություն չի արվի: Իսկ այն կետերի շուրջ, որոնց մասով կլինի միասնական տեսակետ, հանրահավաքում դրա մասին կասվի: - Հանրահավաքում Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության հարցը քննարկվելո±ւ է հանրահավաքում: - Տեղեկություն չունեմ` ՙեռյակն՚ ինչ հարցեր է քննարկելու: - Այնուամենայնիվ, ճիշտ կլինի, որ քննարկվի, հաշվի առնելով, որ հենց այդ օրն է ստորագրվելու ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: - Գիտեք, իմ անձնական կարծիքով` ամսի 10-ը հանրահավաք անցկացնելու համար, անհաջող օր է: Անկախ նրանից` կքննարկվի Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, թե ոչ, բայց հնարավոր է միջազգային շատ լրատվամիջոցներ, օգտագործելով տեխնիկական հնարավորությունները, փորձեն կապել այս հանրահավաքը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հետ, որը լուրջ հարված կհասցնի մեր պետությանը: Մենք առաջարկել ենք, որ հանրահավաքն արվի հոկտեմբերի 15-ից հետո, որպեսզի սահմանադրական փոփոխությունների մասին մենք ունենանք մեր տեսակետը: Սա նաեւ հանրահավաքի կազմակերպիչ մյուս ուժերին է վերաբերում, որպեսզի իրենք կարողանան փաստարկված առարկություններ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների մասին: