ՙՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆ՚

Արխիվ 12-16

ՙՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆ՚

Տեղական եւ միջազգային մամուլը առ այսօր շարունակում է քննարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի լիագումար նիստում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը, խոսելով Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների` Թուրքիայի կողմից չվավերացնելու մասին, ասել էր. ՙԳրողի ծոցին վավերացնեք՚: Այս եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ ՀՀ Մաքսային միության անդամակցման մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

ՙԺԱՄԱՆԱԿՆ ԷՐ ՍԿՍԵԼ
ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ՚

-Պարոն Մելքոնյան, նախ անդրադառնանք ՀՀ նախագահի ելույթին, ըստ Ձեզ, արդյո±ք ժամանակն էր ՙգրողի ծոցն՚ ուղարկել հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնող Թուրքիային:
- Նախ պետք է ասեմ, որ արձանագրությունները այս վիճակին են հանգեցրել հենց թուրքական իշխանությունները, քանի որ ստորագրումից սկսած` ամբողջ գործընթացը, ըստ էության, Թուրքիայի կողմից տարվեց ապակառուցողական դաշտ: Եվ հենց ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան, փաստորեն, հրաժարվեց այն սկզբունքներից, որոնք արտացոլված էին արձանագրություններում: Եթե հիշում եք, այս հինգ տարվա ընթացքում եղել են գերտերությունների միջնորդությունները, ընդ որում, ուղղված Հայաստանին` չդադարեցնել եւ չսառեցնել գործընթացը: Ու հակառակը, այդ ժամանակ Թուրքիային ուղղված բացահայտ կամ քողարկված մեղադրանքներ էին հնչում, կոշտ հայտարարություններ էին անում, որով կոչ էին անում Թուրքիային, ի վերջո, կատարել իր ստանձնած պարտավորությունները: Այնպես որ, եթե երկու հիմք ընդունենք. առաջինը` Թուրքիայի վարած ապակառուցողական քաղաքականությունը եւ երկրորդ` մոտեցող 2015 թվականն ու փաստացի հայ-թուրքական հարաբերությունների այս չկարգավորված վիճակը, ապա կարծում եմ` ժամանակն էր սկսել գոնե ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել, որ Հայաստանը պատրաստվում է հրաժարվել արձանագրություններից` դրան հարմար իրավական ձեւակերպումով: Չգիտեմ, միջազգային իրավունքի շրջանակներում դա կլինի ստորագրության հետկանչ, թե կլինի արձանագրությունների չեղյալ հայտարարում, բայց, համենայնդեպս, վերջին իրադարձությունները` ՀՀ նախագահի հայտարարությունը ե°ւ Հայաստան-Սփյուռք համաժողովին, ե°ւ ՄԱԿ-ում, ինչպես նաեւ արտգործնախարարի կոշտ հայտարարությունները, տանում են դրան: Կարծում եմ` սա Թուրքիայի մեղքով ստեղծված իրավիճակի ադեկվատ ռեակցիան էր հայկական կողմից:
- Ամեն դեպքում, չեք կարծում, որ մի փոքր ուշացած էր այդ արձանագրությունների տակից հայկական ստորագրությունը հետ կանչելու գործընթացը սկսելը:
- Արձանագրությունների հետ կանչման գործընթացը, ըստ էության, կարող էր լինել արձանագրության ստորագրումից մեկ տարի, երկու կամ երեք տարի հետո, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը նույնն է մնացել: Բայց հաշվի առնելով այն, որ մի կողմից կար գերտերությունների միջնորդությունը` չսառեցնել հարաբերությունները, եւ մյուս կողմից կար նույն այդ գերտերությունների կողմից տրված խոստում, որ Թուրքիային կկարողանան, ի վերջո, բերել ռացիոնալ դաշտ եւ կկարողանան ստիպել նրան կատարել իր ստանձնած պարտավորությունները, հայկական կողմին այս ամենը ստիպում էր ավելի ուշացնել: Բայց, եթե հիշում եք, մեր կողմից հայտարարվեց, որ տրամաբանական ժամկետներում պետք է վավերացվեն արձանագրությունները, եւ այդ ժամկետները չեն կարող լինել չափազանց երկար: Կարծում եմ` մեզ համար ակնհայտ է, որ վերջնաժամկետը 2015-ի ապրիլն է, եւ քանի որ այդ ժամկետը մոտենում է, գտնում եմ, որ հայկական կողմը, ի վերջո, կկատարի այդ քայլը: Միգուցե կարելի է համարել սա ուշացած, միգուցե կարելի է եւ համարել տեղին, սակայն ամեն դեպքում սա ադեկվատ քայլ էր:

ՙԹԱՑՆ ՈՒ ՉՈՐԸ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ՚


-Իսկ ուր է գնում այսօր Սիրիան, հատկապես, որ օր օրի ՙԻսլամական պետության՚ ահաբեկիչները խիստ ակտիվանում են այս տարածաշրջանում:
- Իրոք, Սիրիան մեզ համար շատ կարեւոր եւ բարեկամ երկիր է` տարբեր առումներով: Սիրիայի պարագայում տեսնում ենք միջազգային հանրության եւ գերտերությունների երկակի քաղաքականության բազմաթիվ դրսեւորումներ: Երբ, այսպես կոչված, ՙԻսլամական պետությունը՚ հռչակվել է հստակ թիրախ ամբողջ աշխարհի համար, եւ կոալիցիա է ձեւավորվել դրա դեմ, անգամ այս պայմաններում Սիրիայում գործող համանման ուժերը Ասադի իշխանության դեմ գործող նույն այդ ՙԻսլամական պետության՚ ստորաբաժանումները, մասնաճյուղերը, նույն գաղափարախոսությունը կրող մարդիկ, չեն ենթարկվում նույնպիսի վերաբերմունքի Արեւմուտքի կողմից, այլ նրանց շարունակում են համարել ընդդիմադիրներ: Եվ այստեղ հստակ երեւում է անկեղծության պակաս` Արեւմուտքի կողմից: Իրականում նպատակը առնվազն Սիրիա պետության մասնատումն է կամ կործանումը: Կարծում եմ, որ նախեւառաջ պետք է համապատասխան հարգանք մատուցել Ասադի ե°ւ վճռականությանը, ե°ւ նրա իշխանություններին, որովհետեւ կարողացավ, ըստ էության, այդ դժվարին պայմաններում դիմանալ ու դիմագրավել: Գտնում եմ, որ այդ պայքարը կլինի շարունակական, այսինքն` Ասադը եւ նրա հավատարիմ ուժերը կշարունակեն պայքարը եւ, ի վերջո, կարծում եմ` Սիրիան դուրս կգա այս ամեն ինչից` գոնե մասնակի կորուստներով: Այսինքն` ըստ իս, չի լինի այն Սիրիան, որը կար մինչեւ հիմա այդ սահմաններով, բայց, համենայն դեպս, իր պետականությունը Սիրիան եւ կոնկրետ Ասադի իշխանությունները կպահպանեն: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս պահին Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում ու նրա հարակից շրջաններում տիրում է քաոս: Սա ակնհայտ է, եւ շատերը փորձում են դրա մեջ տեսնել կառավարվող քաոսի տեսությունը, թե իբրեւ այդ քաոսն էլ ստեղծված է ինչ-ինչ ուժերի կողմից եւ կառավարվում է: Բայց դեպքերը ցույց են տալիս, որ այդ քաոսը գնալով դառնում է անկառավարելի, եւ այսօր ո°չ քաղաքագիտական հանրությունը, ո°չ սովորական ոչ մասնագետ մարդիկ, ի վերջո, չեն կարողանում հասկանալ, թե դեպքերը ինչ հունով են գնում: Ասենք, նույն Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող իսլամիստական կազմակերպությունները, որոնք գործում էին Սիրիայում, այսօր նույն Արեւմուտքի կողմից հայտարարվել են թիրախ, եւ պայքար է սկսվել նրանց դեմ: Այսինքն` թացն ու չորը խառնվել են իրար: Հույս ունենանք, որ այս ամենը իր եզրահանգումը արագ կգտնի, բայց նաեւ այս ամենի համատեքստում չեմ կարող չտեսնել սառը տնտեսական հաշվարկները:
- Ի±նչ տնտեսական հաշվարկների մասին է խոսքը:
- Մասնավորապես նավթային գոտիների շուրջ քաոտիկ իրավիճակի ստեղծում եւ այդ նավթային ռեսուրսների տարատեսակ օգուտների քաղում: Օրինակ, եթե այդ նավթային ռեսուրսները գտնվում են կազմակերպված պետության սահմաններում, ապա դրանից օգտվելը այլ է: Իսկ եթե այդ նավթային ռեսուրսները, ինչպես հիմա է, գտնվում են անկազմակերպ ծայրահեղականների, անգրագետների, այլ ոչ թե իշխանական, պետական կառույցների ձեռքին, ապա դրանից օգտվելը բավական հեշտ է: Վերջերս հետաքրքիր զրույց ունեցա արաբական երկրներից մի վերլուծաբանի հետ, ով ասաց, որ հիմա նավթի գները ավելի էժան են, այսինքն` ձեռնտու է ահաբեկիչներից նավթ գնել, քան թե պետական վերահսկողության տակ գտնված ժամանակ, քանի որ այդ ամենը, երբ հարկային դաշտում է, տարատեսակ օրենքներով է կանոնակարգվում, իր հետ բերում է ծախսեր: Իսկ հիմա ահաբեկիչների կողմից, առանց ձեւակերպումների եւ այլն, նավթը ուղղակի վաճառվում է, եւ շատ հաճախ այդ նավթի գնորդները լինում են նրանք, ովքեր պայքարում են նույն իսլամիստների դեմ:
- Փաստորեն, ստեղծված իրավիճակն ինչ-որ տեղ նաեւ շահավե±տ է:
- Միայն որոշակի ուժերին, որոշակի կառույցներին է շահավետ: Եվ պետք է նկատել, որ նույնը նաեւ Լիբիայում է: Երբ այն կազմակերպված պետություն էր, նրա հետ շփումը բոլորովին այլ էր: Իսկ հիմա Լիբիան անջատ ցեղամիությունների ինչ-որ մի համախմբում է, այն էլ ոչ հստակ համախմբում, եւ այդ պայմաններում շփվել, առեւտուր անել եւ այլն, իհարկե, շատ ավելի հեշտ է, եւ շատ ավելի նպաստավոր պայմաններ կարող են լինել որոշակի շրջանակների համար:

ՙՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ
ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑ՚

-Ստեղծված արտաքին մարտահրավերների պայմաններում, ի±նչ կարող է փոխել մեզ համար ՀՀ Մաքսային միության անդամակցումը, որն արդեն սարերի հետեւում չէ:
- Մաքսային միությունը ավելի շատ, կարծում եմ, տնտեսական քաղաքական ոլորտում որոշակի փոփոխություններ կմտցնի կամ եղածը կամրագրի: Բայց, համենայնդեպս, ինձ համար երկու կարեւոր հարց կա այս կոնտեքստում. առաջինն այն է, որ Թուրքիան դարձել է Եվրոպական մաքսային միության անդամ: Այսինքն` Թուրքիան Եվրոպական մաքսային միության տարածք է, եւ եթե Հայաստանն էլ դառնում է Եվրասիական մաքսային միության տարածք, ապա հայ-թուրքական սահմանը դառնում է Եվրասիական եւ Եվրոպական Մաքսային միությունների սահման: Այստեղ հարց է առաջանում` արդյոք դրանից հետո այդ սահմանն էլի նույն կարգավիճակն է ունենալու եւ էլի փակ է մնալու: Կարծում եմ` Հայաստանի անդամակցումից, ստատուսի դե ֆակտո եւ դե յուրե փոփոխությունից հետո որոշակի փոփոխություններ կլինեն նաեւ այդ ոլորտում: Սակայն, ամեն դեպքում, չեմ հավատում, որ թուրքերը սահմանը կբացեն, բայց չեմ էլ բացառում, որ, օրինակ, հայկական բեռնափոխադրումների համար որոշակի դյուրին նոր կետեր կմտցվեն: Ի վերջո, սա դադարում է լինել հայ-թուրքական հարց եւ դառնում է Մաքսային միությունների հարց, դառնում է Թուրքիայի ու Եվրասիական միության հարց եւ այլն: Եվ երկրորդ` Մաքսային միությունը ենթադրում է նաեւ քաղաքական բաղադրիչ: Այդ պայմաններում ինչպե±ս է ՄՄ-ն վերաբերելու իր անդամներից մեկի ուղղակի շրջափակմանը` Թուրքիայի կողմից, արդյո±ք այս պարագայում Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից դառնալու է ոչ միայն Հայաստանի խնդիրը, այլեւ ընդհանուր Մաքսային միության, այդ թվում եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խնդիրը: Ուստի, կարծում եմ, նոր հորիզոններ կարող են բացվել եւ քննարկումների ու բանակցությունների նոր հարթակներ կձեւավորվեն: Համենայնդեպս, իրավական բոլոր փաստաթղթերը եւ նորմալ տրամաբանական վերլուծությունը մեզ հուշում են, որ ոչ Մաքսային միության անդամ Հայաստանը Թուրքիայի հետ պետք է ունենա բոլորովին այլ հարաբերություններ, ինչպես հիմա է, եւ արդեն ՄՄ անդամ դարձող Հայաստանը` բոլորովին այլ, կամ մի քիչ գոնե այլ հարաբերություններ պետք է ունենա Թուրքիայի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում