ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՀԱԶԻՎ ԹԵ ԼԻՆԵՆ
Արխիվ 12-16Եվ այսպես, անցած շաբաթավերջին վերջապես ի հայտ եկան այն պայմանագիրը եւ դրան կից հավելվածներում ամրագրված տնտեսական առանձնահատկությունները, որոնցով էլ Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Ճիշտ է, դրանք դեռ միայն ոչ պաշտոնական հրապարակման տեսքով են, սակայն ՀՀ ԱԳՆ-ից արդեն հաստատել են այդ փաստաթղթերի իսկությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԵՏՄ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ
Թե ինչ խողովակներով այդ փաստաթղթերն առաջինն ի հայտ եկան գոնե տեսանելիորեն ամենեւին էլ ԵՏՄ-ի ջատագովի չնմանվող կայքերից մեկում, իհարկե, կարելի է ենթադրություններ անել: Սակայն շատ ավելի էական է մեկ այլ հանգամանք. քանի որ փաստաթղթերն արդեն իսկ ամբողջական տեսքով շրջանառության մեջ են մտել, դա վկայում է մեկ շատ պարզ հանգամանքի մասին. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրային բազան արդեն իսկ առկա է, այսինքնª բանակցային գործընթացը գործնականում ավարտված է: Չնայածª դա էլ նորություն չէ` հաշվի առնելով, որ Ռուսաստանն արդեն իսկ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով հաստատել է այս պայմանագրերը: Բայց մեկ է, այդ փաստաթղթային փաթեթի այսքան ՙտարօրինակ՚ª ոչ պաշտոնապես շրջանառության մեջ մտցնելը վկայում է նաեւ, որ այն ողջ ծավալով համաձայնեցված է գործող եվրասիական կառույցներում, այսինքնª նաեւ այդ կառույցները ներկայացնող մյուս երկու պետություններիª Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարությունների հետ: Այսինքնª հենց այս համաձայնեցված տարբերակով էլ դրանք կներկայացվեն հոկտեմբերի 10-ին Մինսկում տեղի ունենալիք Պուտին-Լուկաշենկո-Նազարբաեւ մակարդակով քննարկումներին, եւ հաստատումը կունենա միայն տեխնիկական բնույթ, եթե միայն այս օրերին ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակ տեղի չունենա:
Երկրորդը. նախնական պատկերացումներն այն էին, թե Մինսկում Հայաստանը պարզապես կմիանա ԵՏՄ-ի ստեղծման` մայիսի 29-ի Աստանայի պայմանագրին, ինչպես նաեւ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի պայմանագրա-փաստաթղթային բազային: Սակայն փաստաթղթերի հիշատակված փաթեթն այլ բան է ցույց տալիս. Հայաստանը ոչ թե պարզապես միանում է այդ պայմանագրին, այլ դրանում իրականացվում են մի շարք առանցքային փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանը դառնում է մայիսի 29-ի պայմանագրի կողմ, այսինքնª ԵՏՄ-ի հիմնադիրներից մեկը: Իսկ դա նշանակում է, որ բազում ուղղություններով ԵՏՄ մյուս անդամներին էականորեն զիջող Հայաստանը հնարավորություն է ստանում մի շարք առանցքային հարցերում ունենալ մյուս անդամներին հավասար ՙխաղացողի՚ կարգավիճակ: Ի դեպ, ըստ արժանահավատ վարկածի, հենց դրանից է, որ փորձում էին խուսափել Բելառուսն ու Ղազախստանը շատ պարզ պատճառով: Ասվածը ներկայացնենք այս պատկերավոր օրինակով. Միության ղեկավարների հավաքներում Բելառուսն ու Ղազախստանը մի շարք էական հարցերում կարողանում էին միավորվել եւ, ըստ էության, ձայների 2:1 հարաբերությունը ի ցույց դնելովª փորձել հասնել Ռուսաստանի զիջումներին: Նման փաստեր քանիցս արձանագրվել են:
Բայց եթե Հայաստանն է նույն ձայնի իրավունքով մտնում այդ դաշտ, ապա հասկանալի է, որ հայտնի պատճառով հիմնականում նախապատվությունը տալու է Ռուսաստանին: Այսինքնª շատ առանցքային հարցերում ստեղծվում է ձայների 2:2 հարաբերություն: Եվ, թերեւս, այս նրբերանգը հաշվի առնելով է, որ հենց ռուսական կողմի ջանքերով Հայաստանը դեպի ԵՏՄ է գնում փաստացի հիմնադիրի, եւ ոչ թե ընթացքում Միությանը միացողի կարգավիճակով:
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Այլ հարց է, որ ֆորսմաժորային իրավիճակներ միշտ էլ կարող են առաջանալ կամ ստեղծվել: Համենայնդեպս, որ նման փորձեր կարվեն, սպասելի է: Բայց հազիվ թե նման լուրջ փորձեր հնարավոր լինի Հայաստանում կազմակերպել հաշվի առնելով, որ ինչքան էլ վերջին ամիսներին մինչեւ իսկ որոշակի օլիգարխիկ աջակցությամբ այստեղ հակառուսական բավականին հզոր քարոզչամեքենա էր գործադրվել, մեկ էª զանգվածային հակառուսական շարժում ստեղծելու հնարավորությունն այդպես էլ զրոյական մակարդակից այն կողմ չանցավ: Այս պայմանագրերի հրապարակումից հետո կարեծես թե նման ալիք առաջ բերելու վերջին փորձն է կատարվում: Համենայնդեպսª հերթական անգամ շրջանառության մեջ է դրվել այն պնդումը, թե ըստ այդ պայմանագրերի` ԵՏՄ-ին մեր պետության անդամակցությունից հետո Հայաստանում գործելու է Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, որը պարտադրում է Միության մաքսային սահմանը հատող ապրանքների նկատմամբ մաքսային վերահսկողություն իրականացնել: Եվ սրանով էլ փորձում են առաջ տանել այն տեսակետը, թե այդ պահանջը հնարավոր է իրականացնել միայն մեկ պայմանով, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ տեղադրվի մաքսակետ: Հասկանալի է, միանգամայն տափակ պնդում է` հաշվի առնելով, որ, օրինակ, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ¥ԱՀԿ¤ Հայաստանի անդամակցության պայմանագիրը եւս ենթադրում է, որ ապրանքները մեր երկիր պետք է ներմուծվեն սահմանային մաքսային անցակետերի միջոցով: Ավելին. դրանից հետո Հայաստանի եւ ԼՂՀ-ի պաշտոնական սահմանների որոշ հատվածներում նույնիսկ մի քանի սահմանային ՙդոմիկներ՚ հայտնվեցին, որոնք, սակայն, ոչ մի էական, անգամª անէական դեր չունեն: Ուրեմն, եթե շատ առաջ գնանք, պետք է ֆիքսենք, որ ամերիկյան վերահսկողությամբ գործող ԱՀԿ-ն արդեն իսկ ՙմաքսակետավորել՚ է Ղարաբաղի ուղղությամբ Հայաստանի սահմանները, ինչի մասին մեր արեւմտամոլները գերադասում են չհիշել: Եվ սրանով հանդերձ շարունակել քարոզը, թե Նազարբաեւը ժամանակին ինչ-որ բան էր ասում սահմանների մասին, ուրեմնª մաքսակետեր են դրվելու, անհեռանկարային ծրագիր է եւ ավելի շատ հուշում է, որ Հայաստանին ԵՏՄ-ից հեռու պահելու ավելի գործուն տարբերակ մեր արեւմտամետներն ու նրանց դրսի տերերն այդպես էլ չկարողացան մոգոնել:
Այնուամենայնիվª ֆորսմաժորի կազմակերպման փորձ, միգուցե, տեսականորեն կարելի է սպասել նաեւ Նազարբաեւից: Սակայն նույն պայմանագրերում սահմանային անցակետերի հետ կապված լղոզված մոտեցումները նրա համար էլ են փակուղային իրավիճակ: Ավելին. թեման թեժացնելու պարագայում կարող է դրան ՙխառնվել՚ նաեւ Ղրիմի հարցը, որի կարգավիճակը միջազգային ճանաչման տեսանկյունից նույնիսկ ավելի բարդ է, քան Ղարաբաղինը: Եվ այս բարդ իրավիճակում Ռուսաստանին այս թեման հիշեցնելովª Ղազախստանը, թերեւս, կգնա Մոսկվայի աչքերին առհասարակ եվրասիական գաղափարախոսությունը տապալելու փորձ անող երեւալու ռիսկին: Իսկ մինչեւ իսկ Ղազախստանին սպառնացող` Մերձավոր Արեւելքի գերիսլամացված ֆոնը, ասենքª նաեւ մի քանի մասի բաժանված Ուկրաինան աչքի առաջ ունեցող բազմափորձ Նազարբաեւը, գործնականում բացառվում է, որ նման արկածախնդրության գնա: Ասենքª թերեւս նաեւ այդ բոլոր իրողությունները հաշվի առնելով էլ Նազարբաեւն ի դեմս ԵՏՄ կառույցներում իր ներկայացուցիչների` արդեն իսկ գործնականում հավանություն տվել է Հայաստանի անդամակցության առաջարկվող պայմաններին, այդ թվումª հիմնադիրի կարգավիճակին, եւ հազիվ թե Մինսկում նրանից, ասենք` նաեւ Լուկաշենկոյից, ֆորսմաժորային բնույթի անակնկալ լինի:
Այս ամենի հետ մեկտեղ կա նաեւ այսպես ասած արեւմտյան գործոնը: Սակայն Նյու Յորք կատարած հայտնի այցելության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոնկրետ ֆիքսեց, որ Եվրասիական միության հարցում Հայաստանին ՙհամոզել՚ª դիրքորոշումը փոխել, անիմաստ է: ՙՀամոզելու՚ ՙգունավոր՚ մեթոդներն էլ իրենց հերթին չեն գործում այն պարզ պատճառով, որ նման գործունեությանը քիչ թե շատ ունակ ուժերն իրենք էլ ներսից բաժանված են եվրասիամետների եւ արեւմտամետների: Ավելին. ԱՄՆ-ն արդեն իսկ պատրաստվում է փոխել հայաստանյան իր դեսպանին, իսկ դա հուշում է, որ գոնե մինչեւ հոկտեմբերի 10-ը այստեղ ակտիվ քաղաքականություն վարելու ծրագրեր չկան:
Այսպիսովª կարող ենք արձանագրել, որ դեռ կան ուժեր, այն էլª ոչ թույլ, որոնց համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կամ գոնե հիմնադիրի կարգավիճակով անդամակցությունը, մեղմ ասած, ցանկալի չէ: Սակայն տեսանելի չեն այն գործուն մեխանիզմները, որոնց միջոցով կկարողանան կասեցնել այդ գործընթացը: Դանդաղեցնել գուցեեւ հնարավոր է, սակայն այդտեղ էլ առանձնակի հնարավորություններ չեն երեւում: Դե ուրեմն գոնե այս պահին այն տպավորությունն է, որ հոկտեմբերի 10-ին անակնկալներ հազիվ թե լինեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

