ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ուրբաթ օրով ՙբարլուսախառը՚ զազրելի բան է տեղի ունեցել Գառնիում: ՌԴ քաղաքացի ՄԱՔՍԻՄ ՆԻԿԻՏԵՆԿՈՆ ներկով հսկայական տառերով կրոնական կարգախոս է գրել տաճարի հետեւի պատին, սակայն անմիջապես բռնվել է թանգարան-արգելոցի աշխատակիցների եւ այցելուներից մեկի կողմից: Ներկի մնացորդը նրա գլխին դատարկելուց հետո այդ կենդանուն անմիջապես հանձնեցին իրավապահներին: Սակայն ամենազարմանալին պարզվեց հետագայում: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը գտավ նրա էջը սոցցանցերում, որից պարզ է դառնում, որ նա ընդամենը ծալապակաս կրոնական ֆանատիկոս է: Նաեւ պարզ է, որ տուրիստական ուղեւորությունների փող այդ կենդանին ունենալ չէր կարող, հետեւաբար հարց իրավապահներին` արդյո±ք պարզել են, թե ով է ֆինանսավորել եւ հրահանգավորել այդ պարզունակ արարածի ՙգործուղումը՚: Ի վերջո, նրա արարքի լպիրշությունը ոչնչով չի տարբերվում ՙՊուսսի ռայոտ՚ պանկ խմբի Մոսկվայում կատարած հայտնի սրբապղծությունից:
Մեզ բավականին զարմացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ նախկին նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ով Աբովյանի հանրահավաքում իրեն թույլ տվեց հայհոյական բառապաշար: Դե պարզ է, որ այդպիսի վարքագիծ կարող է դրսեւորել միայն այնպիսի կերպարանքը, ով ներքուստ զգում է մոտալուտ անխուսափելի եւ խայտառակ քաղաքական պարտությունը, բայց գոնե թող հիշեր, որ 1991 թվականին իրեն հանձնարարել էին հրապարակել Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, զուտ այն պատճառով, որ իր անուն-ազգանունը համընկնում է Առաջին  հանրապետության երախտավոր Արամ Մանուկյանի հետ: Լավ, ինքը ՙգրողի ծոցը՚, բայց գոնե սեփական անուն-ազգանունն ափսոսար եւ չպղծեր հրապարակային հայհոյանքով: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է հիշեցնել ե°ւ այդ ձախողակ պատգամավորին, ե°ւ նրա թիմակիցներին, որ ՀՀ քաղաքացիները չեն մոռացել նրանց գործած ավերները եւ մինչեւ այժմ հիշատակում են այդ թիմի ոչ միայն ՙտիրոջ մերը՚, այլեւ  ազգականների բավականին լայն շրջանակ:
Մեզ զարմացրեց եւ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ` հայտարարելով. ՙՀիմա ով պահանջի վարչապետի հրաժարականը, նշանակում է նա չի հասկանում, թե Հայաստանում ինչ պետական համակարգ է՚: Չենք կարծում, որ պատգամավորն այդ հայտարարությունն արել է, ասենք, անձնական համակրանքից կամ հակակրանքից ելնելով, բայց դառնում է անհասկանալի` ի վերջո, ի±նչ է պահանջելու այդ ՙեռյակացած՚ ՙքառյակը՚: ՀՀ նախագահի հրաժարականը, բացի Զուրաբյան Լյովիկից, ոչ ոք չի պահանջում, վարչապետի հրաժարական չեն պահանջում, ավելի ներքեւի օղակի պաշտոնյաների հրաժարական պահանջելը երեւի արդեն անհարմար էլ կհամարեն... Զարմանալի է, տակն ի±նչ է մնում` սահմանադրական բարեփոխումներ չանցկացելու պահա±նջը: Բա ժողովուրդը չի ասի` այս հիմարության համար ինչի± եք մեզ կանչել հրապարակ:
Չէ, մեր քաղաքական գործիչներն ու քաղաքագետները ոչ մի կերպ չեն ուզում հասունանալ: Զարմանալիորեն,  տասնամյակներով կրկնում են նույն պահանջնեն ու կարգախոսները` նույն բացարձակապես կանխատեսելի արդյունքով: Բացառություն չէ եւ նորահայտ-նորաթուխ երիտասարդ քաղաքագետ ՍԱՐՈ ՍԱՐՈՅԱՆԸ. ՙԻշխանափոխությունը, ես հասկանում եմ, որ հանրությունը կարողանա իրացնել ընտրության իրավունքը: Եթե ընտրական մեխանիզմները չեն աշխատելու, ժողովուրդը չի կարող իշխանության գալ, ո±րն է իշխանափոխության իմաստը, վիշապի մի գլուխը փոխե±լ, ի±նչ տարբերություն` կայծակը որ գլխով է բաց թողնելու՚: Հետաքրքիր է, երբ այդ քաղաքագետին բուհում քաղաքագիտություն էին սովորեցնում, նրան չե±ն բացատրել, որ իրականում ռեալ ընտրական մեխանիզմ աշխարհում գոյություն չունի: Որ ընտրության արդյունքը կանխորոշում են կամ վարչական ռեսուրսի օգտագործումով, կամ հեռուստատեսությամբ ընտրողների ուղեղն այնքան լվանալով, որ արդյունքում խեղճ ընտրողը արդեն գրեթե ոչնչով չի տարբերվում դաունից: Լավ, ինչքան կարելի է կրկնել, տանել-բերել այդ ՙիշխանափոխության՚ եւ ՙժողովրդական ընտրության՚ կեղծ կատեգորիան: Ի վերջո, գրողը տանի, նույն ժողովրդի նկատմամբ մի քիչ ազնիվ եղեք, հերթական անգամ մի փորձեք ժողովրդին օգտագործել:
Իսկ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ընդունվել է հերթական իդիոտիզմը: Դե, նրանց դեպքում զարմանալ պետք չէ` եթե չնայած միլիոնանոց ցույցերի` միասեռ ամուսնություն են օրինականացրել, ապա միանգամայն սպասելի էր, որ հիմա էլ հերթական օյինը կբերեն ծխողների գլխին: Քիչ է, որ ծխողներին ճնշում են իդիոտիզմի հասնող արգելքներով, հիմա էլ որոշել են, որ ծխախոտները պետք է ունենան միանման տուփեր, անվանումները գրվեն միեւնույն տառատեսակով, եւ իսպառ արգելվեն որեւէ բրենդային նշաններ: Լավ, դուք լրիվ սադիստ եք արդեն, որ թույլ չեք տալիս գոնե մարդավարի տեսք ունեցող տուփերով վաճառել այդ գրողը տարած ծխախոտը: Չնայած, երեւի այդ նորամուծությունների պատճառով նորից մոդայիկ դառնան 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ընդունված ոսկյա, արծաթյա, նախշազարդ եւ այլ մշտական ծխախոտատուփերը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում