25 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱԿ-Ը ՍԻՄ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ

Արխիվ 12-16

25 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱԿ-Ը ՍԻՄ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ

Երեկ Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ներկայացրեց ՙԿուսակցությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ օրինագիծը, որի հիմքում դրված է օրենքի 28.1 հոդվածում փոփոխություններ կատարելու առաջարկությունը:
Հոդվածը նախատեսում էր անցկացնել աուդիտ այն կուսակցություններում, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված  նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը. ՙԱյն կուսակցությունները, որոնք հնարավորություն չունեն աուդիտ անցկացնելու համար, հայտնվում են դժվար վիճակում: Եթե կուսակցությունը ստացել է տարեկան մեծ դրամական միջոցներ, եւ ակտիվների փոփոխությունը գերազանցում է օրենքով սահմանված շեմը, այդ դեպքում կուսակցությունը պարտավոր է աուդիտ իրականացնել եւ դրա հետ մեկտեղ ներկայացնել իր տարեկան պարտադիր հաշվետվությունը: Այս օրենքը բխում է բազմակուսակցության համակարգի զարգացման միտումից, բխում է մեր սահմանադրական ուղղություններից, ժողովրդավարական հիմնասկզբունքներից, եւ այն կբերի բազմակուսակցական համակարգի էլ ավելի զարգացմանն ու գործունեության բարելավմանը՚:
Հ. Բաբուխանյանի ելույթից հետո հարակից զեկուցող պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմելով դահլիճին` ասաց, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել այս նախաձեռնությանը. ՙՈւստի կխնդրեի կողմ քվեարկել՚: Իսկ հարց տալու համար հերթագրված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւս ողջունեց նախագիծը եւ ընդամենը մի փոքր ճշտումից հետո ասաց, որ կողմ են քվեարկելու այս օրինագծին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայկ Բաբուխանյանը կատարել է մեծ ծավալի աշխատանք, ուսումնասիրել է արտասահմանյան փորձը, եւ օրենքը դրական փոփոխություն կմտցնի Հայաստանի քաղաքական համակարգում:
Ի դեպ, նշենք, որ 25 տարվա մեջ սա առաջին նախադեպն էր, որ ՀԱԿ-ը, այսինքն ՀՀՇ-ն, դրական վերաբերմունք ցուցաբերեց ՍԻՄ կուսակցության նախաձեռնությանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում