ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՙԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿՈԱԼԻՑԻԱ՚-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Երեկ ՍԻՄ կուսակցության գրասենյակում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանդիպում ունեցավ Վրաստանի ՙԵվրասիական ընտրություն կոալիցիա՚ եւ ՙԻրակլի Երկրորդ՚ ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈԻԴԶԵԻ հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների եւ դրանց հետագա զարգացումների հարցերը: Ա. Չկոիդզեն իր խոսքում կարեւորեց, որ Աբխազական երկաթուղու վերաբացումը շատ կարեւոր է երկու երկրների համար. ՙԵս ցանկանում եմ նշել, որ այդ երկաթուղու վերագործարկումը ավելի կարեւոր եւ առաջնահերթ է Վրաստանի համար, հետո նոր` Հայաստանի, բայց ցավոք, նախ` այն վերակառուցելը այդքան հեշտ չէ, եւ բացի այդ, մեզ վրա կան ահավոր ճնշումներ, հատկապես Միացյալ Նահանգների կողմից՚: Հայաստան այցելած հյուրը շատ մեծ տեղ է տալիս հայ-վրացական եղբայրական հարաբերություններին, ինչպես նաեւ նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի անդամագրվեն Եվրասիական տնտեսական միությանը թե° Հայաստանը, եւ թե° Վրաստանը: Հ. Բաբուխանյանն իր խոսքում կարեւորեց Ռուսաստան-Հայաստան-Վրաստան-Իրան-Սիրիա առանցքի ձեւավորումը: Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց ՍԻՄ կուսակցության եւ Վրաստանի ՙԵվրասիական ընտրություն կոալիցիա՚ կազմակերպության միջեւ` համագործակցության ակտիվացման մասին: