ՙՙՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԳՈՂԸ ԳՈՂ ՉԻ

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԳՈՂԸ ԳՈՂ ՉԻ

ԱԺ-ի քառօրյայում դարձյալ ուշադրության կենտրոնում է ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով առաջարկեց փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում` պատգամավորների կարգազանցության հետ կապված:
Նախագծի վերաբերյալ հարց ու պատասխանով հանդես եկան պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հեղինե Բիշարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Սուքիաս Ավետիսյանը, ով ի դեպ հիշեցրեց Զ.Փոստանջյանին, թե ինչպես էր ՙՀայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՙՀայՌուսգազարդ՚ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին՚ համաձայնագրի քվեարկության ժամանակ տիկին Փոստանջյանը հավաքել պատգամավորների գրանցման քարտերը: ՙՀիմա դա հանցագործություն է, թե կարգազանցություն՚,- հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահը, իսկ Սուքիաս Ավետիսյանն էլ խորհուրդ տվեց Զ. Փոստանջյանին` ներողություն խնդրել այդ արարքի համար:
Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ եթե նորից նույն վիճակը լիներ, էդպես էր վարվելու, իսկ իր արարքը գողություն չի եղել, հակառակ դեպքում` իր դեմ ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործ կհարուցեր:
Զարուհի Փոստանջյանին հարց ուղղեց նաեւ Խաչատուր Քոքոբելյանը: ՙՀամեցեք, տիկին Փոստանջյան՚,- ձայնի իրավունք տվեց պատգամավորին ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը:
ՙՊրն Շարմազանով, Դուք որ նիստը վարում եք, պարբերաբար խախտում եք կանոնակարգ-օրենքը՚,- ասաց պատգամավորը, այն դեպքում, երբ ԱԺ փոխնախագահն ընդամենը ձայնի իրավունք էր տալիս` կատարելով իր պարտականությունները:
ՙՏիկին Փոստանջյան, պատասխանեք պրն Քոքոբելյանի հարցին՚,- հակադարձեց փոխնախագահը:
ՙՀիմա ես պատասխանում եմ, Դուք ընդհատում եք ինձ: Ես հուշե±մ Ձեր իրավունքների մասին՚,- ասաց պատգամավորը:
ՙԵս Ձեր գիտելիքները շատ գնահատում եմ, բայց կգաք ընդմիջմանն ինձ խորհուրդներ կտաք՚,- հեգնեց փոխնախագահը:
Հարց ու պատասխանից հետո խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով կողմ է կարգազանց պատգամավորներին կարգի հրավիրելուն, բայց նրանց հանցագործ անվանելը չափազանցված է. ՙԷդպես որ լիներ, ուկրաինացի պատգամավորները պետք է բերդերում նստած լինեին: Ի վերջո, ԱԺ-ն մի ընտանիք է՚:
Իսկ ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովն էլ կոչ արեց ուրիշի աչքի շյուղը տեսնելու փոխարեն` սեփական աչքի գերանը տեսնել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում