ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում շատերն են նամակագրության ժամանակ օգտագործում ուրախ կամ տխուր պիտակներ, որոնք եթե առաջ միայն ՙժպիտիկների՚ տեսքով էին, ապա այսօր դրանց շարքը համալրել են է°լ մուլտային կերպարներով, է°լ ՙզգացմունքային՚ կենդանիներով ու այլ նշաններով պիտակները:
Եվ այս շարքում ուշագրավ է այն, որ ՙՖեյսբուք՚ անվճար պիտակների խանութում հայտնվել է գենդեռաստների կերպարներով պիտակներ, որոնց ֆեյսբուքյան հիմնադիր ՄԱՐԿ ՑՈՒԿԵՆԲԵՐԳԸ կամ իր աշխատակիցներն անվանել են ՙհպարտություն՚: Այս շարքում կարելի է տեսնել, ինչպես ամուսնացող լեսբիների, այնպես էլ մինչեւ խոր ծերություն իրար հետ ապրած ծերունի համասեռամոլների, էլ չենք ասում` վերջիններիս ծիածանագույն դրոշների բազմատեսակ պիտակների մասին: Ինչեւէ, ստացվում է, որ ՙՖեյսբուքի՚ կապույտ պաստառը բոլորովին էլ պատահականություն չէր, ու, կամա, թե ակամա, միլիոնավոր օգտատերեր հայտնվել են մի ցանցում, ուր ծածուկ, թե բացահայտ խեղված արժեքներ են քարոզում: Ու թերեւս ռուսներն իրավացի են, որ մտադիր են իրենց երկրում հունվարից արգելափակել ՙՖեյսբուքը՚: