ՙԵՐԲ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՏ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՏ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Ոչ իշխանական ՙեռյակի՚ մարզային այցելությունները եւ տեղական ՙիրազեկման՚ հանրահավաքները առայժմ երեւանյան ՙհամապետական՚ մարդաշատություն չեն խոստանում: Դե, Աբովյանում եւ Սիսիանում համեմատական մարդաշատությունը հասկանալի է` այդ քաղաքներում ԲՀԿ-ն ունի քաղաքապետեր, հետեւաբար նաեւ վարչական ռեսուրս: Իհարկե, միշտ էլ կա ու կա երեւանյան հանրահավաքը ժամավճարով եկող մասնակիցներով համալրելու տարբերակը, բայց արդյո±ք այդ ինքնանպատակ գլխաքանակը որեւէ խնդիր կարող է լուծել, բացի ՙեռյակը՚ կազմող ուժերի` հրապարակային ասպարեզում երեւալուց: Համենայնդեպս, իշխանության վրա ճնշում գործադրելու ու առավել եւս Մայդան կազմակերպելու խնդիր դա լուծել չի կարող: Այն պարզ պատճառով, որ ժամավճարով եկողներին հնարավոր չէ առաջնորդել սուր գործողությունների, առավել եւս` քրեական օրենսգրքի հետ կոնֆլիկտ ենթադրող գործողությունների:

ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Իհարկե, տեսականորեն հնարավոր է եւ առավել թանկ գնով վարձել  մարդկանց, ովքեր փողոցային անկարգություններ կամ նման այլ սուր գործողություններ կիրականացնեն: Սակայն, ըստ բավականին հավաստի տեղեկությունների, որեւէ սուր շրջադարձի հնարավորություն հույժ անցանկալի է համարվում ԲՀԿ-ում: Այնտեղ արդեն իսկ դժգոհ են Աբովյանում Արամ Մանուկյանի հնչեցրած հայհոյանքից եւ Լյովիկ Զուրաբյանի կողմից հնչեցրած իշխանափոխության կոչից, եւ, օրինակ, Սյունիք այցելելու ժամանակ այդ երկուսն արդեն չկային: Ավելին, նույն ԲՀԿ-ում մտավախություն ունեն, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կհայտնվի հեղափոխական կարգախոսներ վանկարկող ամբոխ, ու այնտեղ չգիտեն` ինչպես վարվել այդ դեպքում:
Բնականաբար, ԼՏՊ-ից ու նրա շրջապատից սպասելի են որպես անակնկալ մատուցած սադրիչ գործողություններ, էլ առավել` նման բան սպասելի է Ռոբերտ Քոչարյանի մերձավորագույն շրջապատից, քանզի ՀՀ երկրորդ նախագահի ձեռքից սահմանադրական բարեփոխումների ու երկրի` Եվրասիական միություն մտնելու գործընթացներին զուգընթաց անէանում է իշխանության վերադառնալու ցանկացած շանս: Բայց ԲՀԿ-ի պարագայում, եթե մի կողմ դնենք օսկանյանական ՙնարնջագույն՚ թեւը, հիմնական զանգվածը ե°ւ պատգամավորների, ե°ւ տարածքային կառույցների ղեկավարների, ե°ւ ՏԻՄ մարմիններում առկա ներկայացուցիչների մակարդակով իշխանության հետ հակամարտության, եւ առավել եւս սուր առճակատման տարբերակները առավել քան անընդունելի են: Հակառակ պարագայում, կուսակցության կարգավիճակը տարիներով չէր մնա քաղաքագիտությամբ չնախատեսված ՙայլընտրանք՚ տերմինի շրջանակներում, ու ԲՀԿ-ն հստակորեն կհայտարարեր իր` ընդդիմադիր լինելու մասին: Սակայն, ըստ ամենայնի, այդ կուսակցության հիմնական մասը ընդդիմություն բառից նույնքան է խուսափում, որքան սատանան խունկից:
Ինչ վերաբերում է խորհրդարանում ամբիոնային աղմուկին, ինչպես նաեւ քվեարկությունները բոյկոտելու մարտավարությանը, դրանք կարող են երբեմն-երբեմն այս կամ այն օրենքի տապալմանը բերել, եթե ՀՀԿ-ն դրսեւորի անկարգապահություն: Սակայն նույնիսկ այդ` ՀՀԿ-ին մենակ թողնելու մարտավարությունը չի վերածվում հստակ ՙկոնսենսուս մինուս ՀՀԿ՚ սխեմայի, որի մասին այդքան երազում են քոչարյանական եւ տերպետրոսյանական քարոզիչները: Նախ` այդ ՙկոնսենսուսում՚ չկա ՕԵԿ-ը, որին չեն ցանկանում մոտիկ թողնել ՙԱԽՔ՚ պիտակի հետեւանքով, ու որի վարքագծի վրա ազդել չեն կարող, եւ երկրորդը` առնվազն սահմանադրական բարեփոխումների հարցով, որը կենսական նշանակություն ունի ե°ւ Ռոբերտ Սեդրակիչի, ե°ւ նրա կցորդի վերածված Լեւոն Ակոպիչի համար, այդ ՙկոնսենսուսում՚ չկա ՀՅԴ-ն: Ու ամենեւին էլ անհիմն չեն խոսակցությունները, որ դաշնակները կվերադառնան ՙընտանիք՚, այսինքն` ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիայի մեջ կմտնեն: Եվ ամենեւին հստակ ՙկոնսենսուսային՚ չեն ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորները: Նրանք բոլորն անխտիր դեմ են Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, Զարուհի Փոստանջյանը դեմ է ընդհանրապես ՙքառյակային՚ ձեւաչափին, դե, իսկ ՀՀՇ-ական Ալիկ Արզումանյանն ու ՙԱզատ դեմոկրատների՚ առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը առավել եւս որեւէ ՙկոնսենսուսային՚ պարտավորություններով կապակցված չեն ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հետ: Այսինքն` ՙքառյակից՚ ՙեռյակ՚ դարձած ձեւաչափը մի գեղեցիկ օր կվերածվի ՙզույգի՚, ու, խոշոր հաշվով, ԲՀԿ-ն էլ կարող է որոշել ազատվելու տհաճ անակնկալներով հղի ՀԱԿ-ից:
Այսպիսով, տվյալ ձեւաչափի շրջանակներում անլուծելի է դառնում, ինչպես Մայդան սարքելու, այնպես էլ ավելի համեստ խնդիր` Ռոբերտ Սեդրակիչի եւ Լեւոն Ակոպիչի ամբիցիաներին բավարարում տալու հարցը: Մնում է միայն ջրի երես մնալու եւ մինչեւ 2016-ի խորհրդարանական ընտրությունները ինչ-որ վարկանիշ պահպանելու առօրեական խնդրի լուծումը:

ԽԱՂԻ ՄԵՋ ՄՏՆՈՒՄ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

Եվ ահա անսպասելի որոշ գործընթացներ մի ոլորտում, որը թվում է, թե անմիջական կապ չունի քաղաքական գործընթացների հետ: Նախ` Ռուսաստանից եկած մի 22-23 տարեկան ֆանատիկոսի կողմից Գառնու տաճարի պղծումը, որն իր լպիրշությամբ հիշեցնում է տխրահռչակ ՙՊուսսի ռայոտ՚ խմբակի այլանդակությունը Մոսկվայի Փրկչի եկեղեցում, եւ երկրորդը` Ալեքսանդր Ամարյանի պես քաջատեղյակ մասնագետի հրապարակած տեղեկատվությունը, որ վերջին 20-25 օրում Հայաստանում հավաքվում են գործնականում բոլոր աղանդների` միջազգային մասշտաբի պարագլուխները, իսկ մորմոններն անգամ անցկացրել են ժողով, որին ՀՀ ոչ մի քաղաքացի չի մասնակցել:
Տալի±ս է դա արդյոք հիմքեր ենթադրելու, որ աղանդների միջոցով են փորձելու մեր երկրում Մայդան եփել, առավել եւս, որ այդպիսի շշուկներ պտտվում են: Թերեւս, այդ մտավախություններն անհիմն չեն: Բանն այն է, որ եթե ՙնարնջագույն՚ եւ ոչ այնքան ՙնարնջագույն՚ ընդդիմադիր կուսակցությունների միջոցով Մայդանի սցենարն անիրագործելի է, իսկ գրանտածիծ զանգվածը թեեւ բավականին ստվար է ու բավականաչափ հակաբարոյական, սակայն բաղկացած է մարտունակություն չունեցող եւ ամբողջովին փողապաշտ մարդկանցից, ապա հարց է ծագում, թե ումով կարելի է իրականացնել մայդանային մոբիլիզացիա:
Իհարկե, կա եւ այն ճանապարհը, որ 6-րդ շարասյան օլիգարխների եւ ծախու չինովնիկների ձեռքով հնարավոր է ժողովրդական դժգոհություն հրահրել եւ բանը հասցնել զանգվածային բողոքների, սակայն այդ սցենարն իրականացնելու համար նույն ՙքեռի Սեմը՚ կատաստրոֆիկ կերպով ժամանակ չունի: Գրոհային վարձու ելուզակների տարբերակն էլ փոքր երկրի պայմաններում միանգամից բացահայտվող է իրավապահների կողմից, եւ բացի այդ, գրոհայինները ալեկոծված զանգվածներին փոխարինել չեն կարող:
Միակ պիտանացու կոնտինգենտը մնում են տոտալիտար աղանդները, որոնք իրենց զոմբիացված զանգվածին կարող են մոբիլիզացնել շատ արագ եւ ցանկացած տեսակի գործողությունների: Ճիշտ է, այդտեղ էլ կան, եւ քիչ չեն զուտ սոցիալական օգնություններ ստանալու համար աղանդավոր գրված բացարձակապես անհավատ եւ օգտապաշտ մարդիկ, բայց, բոլոր դեպքերում, էլի տակը մնում են տասնյակ հազարներով ուղեղն անջատած ֆանատիկոսներ:
Աղանդավորական կառույցները նաեւ իրենց գործողություններում թաքնված են հանրության աչքից, հետեւաբար մոբիլիզացիոն գործողությունները ժամանակին կարելի է տեսնել միմիայն ներդրված գործակալական ցանցի միջոցով: Եվ քանի որ ուղեղները լվացված զոմբիների շտապ մոբիլիզացումը Մայդան կազմակերպելու վերջին հուսահատ փորձի համար ամենեւին բացառված չէ, հաշվի առնելով, թե անշրջելիորեն ինչ է կորցնում ՙքեռի Սեմը՚ Հայաստանի` ԵՏՄ անդամագրվելուց հետո, ապա Ազգային անվտանգության մարմինների աչալրջությունը եւ հարկ եղած դեպքում կայծակնային ձերբակալություններին պատրաստ լինելը ստանում է մեծ կարեւորություն:
Ինչեւէ, մինչ պատմական պահը օրեր են մնացել: Եվ հուսանք, որ պետական մեքենան ի զորու կլինի ապահովագրել այդ օրերը տարատեսակ տհաճ ու առավել եւս վտանգավոր անակնկալներից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում