ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆ ԿԴԻՄԵ՞Ն

Արխիվ 12-16

ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆ ԿԴԻՄԵ՞Ն

 

Փաստաբան Տիգրան Մուրադյանն ու  ձայնա և տեսասկավառակների վաճառքը կազմակերպող մի քանի  կրպակատերեր մոտ երկու ամիս առաջ ասուլիսով հանդես եկան եւ հայտարարեցին, որ իրավապահների կողմից հետապնդումներ են իրականացվում, մասնավորապես ոստիկանության Արաբկիրի և Մալաթիա բաժինների իրավապահները առգրավել են որոշակի քանակով ձայնա և տեսասկավառակներ: Դա արել են  ձայնասկավառակներ արտադրող «Ադամս» ընկերության հաղորդումների հիման վրա: Ընկերությունը  հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ասելով, որ ձայնասկավառակների վաճառքով զբաղվող կրպակատերերը ապօրինի  վաճառում են իր արտադրանքը, բայց փաստաբանը պնդում է՝ առգրավված ձայնասկավառակների 90%-ը  չի պատկանում  «Ադամսին»:

Տիգրան Մուրադյանը մի քանի կրպակատիրոջ անունից  գրավոր բողոք էր ուղարկել  դատախազություն՝ պահանջելով  պարզել՝ Արաբկիրի և Մալաթիայի բաժինների աշխատակիցների կողմից «Ադամս» ընկերության  աշխատակցի ցուցումով մեր կրպակներից քանի սկավառակներ են վերցրել, որոնք չեն պատկանում «Ադամս» ընկերությանը:

«Իրավունքը» փաստաբան Տիգրան Մուրադյանից պարզեց՝գործին ինչ ընթացք է տվել դատախազությունը:  Պարզվում է՝ գործն ուղարկվել է  ոստիկանության ներքին  անվտանգության վարչություն: Սակայն խնդիրը, ըստ փաստաբանի, այն է, որ իրենք  վիճարկում են ոչ թե  կարգապահական, այդ դատավարական իրավունքի խախտում են վիճարկում: Հետեւաբար, գործը պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը: «Մոտ քսան օր է՝ ոչ մի տեղեկություն չենք ստացել:Մեզ պետք է տասն օրվա ընթացքում պատասխանեին»,- մանրամասնեց Մուրադյանը:

Փաստաբանի խոսքով՝  իրենք առայժմ սպասում են  ոստիկանության ներքին  անվտանգության վարչության պատասխանին: «Ընդհանրապես դժգոհ եմ գործին ընթացք տալու պատշաճությունից ու օպերատիվությունից: Եթե ոստիկանության ներքին  անվտանգության վարչությունից պատասխան չստացանք, նորից բողոք  կգրենք: Պատշաճ արձագանք  չստանակու դեպքում  հավանաբար, դատարան կդիմենք»,- ասաց Տ. Մուրադյանը:

Փաստորեն, ասուլիսի կարծես թե միակ դրական կողմն  այն  է, որ դրանից հետո ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց ձայնասկավառակ վաճառող Համեստ Խաչատրյանը, Ադամս ընկերությունից   բողոքի ձայն բարձրացրած ձայնասկավառակ վաճառողներին չեն անհագստացրել: «Առայժմ խաղաղ պայմաններում աշխատում ենք»,- եզրափակեց Համեստ Խաչատրյանը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում