ԿԱ ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ 4-ՐԴ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ԿԱ ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ 4-ՐԴ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 5-ին, Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի անունը կրող թիվ 3-րդ միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Կա Մեկ Հայաստանի և Շիդոկան կարատեի ֆեդերացիանների կողմից կազմակերպած Հայաստանի 4-րդ բաց առաջնությունը, որտեղ 100-ից ավել մարզիկներ տարբեր տարիքային և քաշային կարգերում պետք էի պարզեին Հայաստանի չեմպիոններին:
Մասնակից մարզիկները հիմնականում Հայաստանում Կա Մեկ ֆեդերացիայի մարզային կառույցներն ու առանձնացված ստորաբաժնումներն էին, ինչպես նաև հյուրեր այլ ֆեդերացիաներից և Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Առաջնությունն անցավ անթերի և ջերմ մթնոլորտում։
«Կա Մեկ Հայաստանի ազգային սիրողական և Շիդոկան կարատեի ֆեդերացիանները մշտապես բարձր են գնահատում մարզիկների և մարզիչների
քրտնաջան աշխատանքները, ինչպես նաև համագործակող կազմակերպություններին և անհատներին ևս , ովքեր աջակցում են, որպեսզի Հայաստանում իր վերելքն ապրի այս սպորտաձևը և մեր երեխաններն ու պատանիները պրոֆեսիոնալ ռինգներում հանդես եկող հայ մարզիկներին արժանի փոխարինողներ լինեն»,- ասաց Ֆեդերացիանների նախագահ Հուսիկ Միրզիկյանը։
Համագործակցող կազմակերպություններին և անհատներին ու աջակիցները պարգևատրվեցին անհատական շնորհակալագրերով և պատվոգրերով։
«Երիտասարդ Գետաշեն» Երիտասարդական Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոլանդ Ճռիկյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով, ով պատրաստակամություն հայտնեց աջակցել և համագործակցել ֆեդերացիաների հետ և հաճելի է համագործակցել և աջակցել մեր մարզիկներին, իսկ մարզիկներին ցանակցավ նորանոր հաջողություններ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

