«ԵԳ» ԵԲՀ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ
Արխիվ 12-16«ԵԳ» ԵԲՀ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ
«Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը՝ Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, նոյեմբիրի 20-ից դեկտեմբերի 1-ը կազմակերպում է վոլեյբոլի մրցաշար: Մրցաշարն անցկացվելու է Հայաստանում գործունեություն իրականացնող հասարակական և բարեգործական կազմակերպությունների միջև: Մրցույթն անցկացվելու է առողջ հոգի առողջ մարմին գաղափարախոսությամբ, որի հիմնական նպատակն է կազմակերպությունների միջև ստեղծել առողջ մրցակցային դաշտ սպորտի ասպարեզում: Հաղթող կազմակերությունները կպարգևատրվեն մեդալներով և առաջին հորիզոնականը զբաղեցրած կազմակերությունը գավաթով, ինչպես նաև պատվոգրերով:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

