«ԴԵՐԱՍԱՆԸ ՍԽԱԼ ՊԱՐԱՆ Է ԲՌՆԵԼ». ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

Արխիվ 12-16

«ԴԵՐԱՍԱՆԸ ՍԽԱԼ ՊԱՐԱՆ Է ԲՌՆԵԼ». ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆԻ

ՓՈԽՏՆՕՐԵՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

 

«Իրավունքն» օրեր առաջ   անդրադարձել էր սեպտեմբերի 30-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած դեպքին:

Հիշեցնենք՝ «Լիր արքա» ներկայացման ժամանակ պարանը պոկվել էր,  դերասանը երկու մետր բարձրությունից ընկել էր, կոտրել աջ թեւը եւ աջ կոնքը:

Այսօր «Իրավունքը» դեպքի առնչությամբ պարզաբանում ստացավ  Վանաձորի  Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Արամ Մխիթարյանից: Մինչ այդ, իհարկե, փորձեցինք թատրոնի տնօրեն Հովհաննես Չախմախչյանից մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս, հասկանալով  ինչի համար ենք իրեն զանգահարել, ասաց՝ խորհրդակցության է եւ խորհուրդ տվեց կապ հաստատել թատրոնի փոխտնօրենի հետ, ով  դեպքի օրը թատրոնում է եղել:

Արամ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան բոլորի հետ կարող էր տեղի ունենալ: «Դերասանը սխալ պարան է բռնել: Օգտագործվող պարանի փոխարեն դեկորատիվ պարան է բռնել»,- պարզաբանեց  թատրոնի փոխտնօրենը:

Նրա խոսքով՝  մինչ ներկայացումը փորձերի ժամանակ  ստուգվում են դերասանների կողմից օգտագործվող բոլոր  պարանները. «Ձեւավորումը պարաններով է  արված: Մոտ  40  պարան է կախված, որոնցից մի մասը  օգտագործվող  է, մի մասը՝ դեկորատիվ: Պետք է դերասանը 1 մետր 70 սմ-անոց պարանը բռներ ու սահելով իջներ ներքեւ:Բայց բռնել է դեկորատիվ պարանը, որն էլ ծանրությունից պոկվել  է: Տեխնիկական խնդրի մասին խոսք լինել չի կարող: Իրավապահները եկել, ստուգել են, դերասանն էլ պնդել է, որ սխալ պարան է բռնել»:

Տուժող դերասան Վասիլ Նազլուխանյանը դեռ հիվանդանոցում է: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ աստիճանաբար ապաքինվում է: Դերասանի կոտրված  թեւը գիպսի մեջ է եւ ինչպես ասել են  բժիշկները, մոտ մեկ ամիս էլ  գիպսի մեջ  կմնա. «Իսկ կոնքիս վերականգնման համար ժամանակ է   անհրաժեշտ, չեմ կարողանում ոտքս գետնին դնել»:

Ապաքինվելուց հետո դերասանը կկարողանա նորից թատրոնում  խաղալ: Համենայնդեպս, բժիշկներն այդպես են ասել:

Իսկ ո՞վ է հոգում դերասանի  բուժման  ծախսերը: «Դե ես բժշկական ապահովագրությունից եմ օգտվում, բացի այդ թատրոնի տնօրենն ասել է՝ բոլոր ծախսերը թատրոնը վերցնում է իր վրա: Բայց մինչ այս պահը տնօրենին դիմելու կարիք չի զգացվել: Դեռ իմ ապահովագրության շնորհիվ ամեն ինչ հոգում եմ»,- պատասխանեց պարոն Նազլուխանյանը:

Թատրոնի փոխտնօրենից պարզեցինք՝եթե դերասանն է, ըստ էության, պատասխանատու տեղի ունեցած դեպքի համար, ինչո՞ւ է թատրոնի տնօրինությունը որոշել  ֆինանսապես աջակցել դերասանին  հիվանդանոցի ծախսերը հոգալու համար: «Մենք կորցրե՞լ ենք մեր արժանապատվությունը, մարդկային վերաբերմունքը: Դրա համար էլ մեր ազգը կործանվում է: Դա ընդամենը  մեր ցանկությունն է: Ես էլ կարող եմ տուժող դերասանին աջակցել, դա ո՞ւմ խնդիրն է»,- եզրափակեց Արամ Մխիթարյանը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից մեզ փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ  կատարվում է  հետաքննություն:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում