ԼԵՀԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Արխիվ 12-16ԼԵՀԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Այս տարի հունիսի 18-ին Սոպոտի արվեստի Պետական Պատկերասրահում Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու` «Հովհաննես Այվազովսկի.ժամանակ եւ հավերժություն» եւ ծագումով հայ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի`«Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» խորագրերով ցուցահանդեսի բացումը: Մոտավորապես երեք ամիս տեւած ցուցահանդեսի բացմանը Լեհաստանում ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Այս ցուցահանդեսը հետաքրքրական էր նրանով, որ Հ. Այվազովսկու ստեղծագործությունների ցուցադրությունը Սոպոտում Լեհաստանի պատմության մեջ երկրորդն էր, առաջին ցուցահանդեսը բացվել էր 1875 թվականին` ծովանկարչի կենդանության օրոք:
Ծովանկարչի ստեղծագործություններին զուգահեռ ցուցահանդեսում ներկայացվել է Թեոդոր Աքսենտովիչի 80 յուղանկարներ, գծանկարներ, էսքիզներ եւ պաստելով կատարված ստեղծագործություններ: Գեղանկարիչը միշտ շեշտել է իր հայկական արմատները: Գեղանկարչի արվեստին կծանոթանա նաեւ հայ արվեստասեր հասարակությունը, քանի որ հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը: ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը փաստեց, որ այս ցուցահանդեսը շատ կարեւոր է.«Ցուցահանդեսը կարեւոր է, թե′ գեղարվեստական մշակութային նշանակությամբ, թե′ դիվանագիտական առուումով: Որախ եմ, որ 2014 թվականին երկրորդ մշակութային միջոցառումը հյուրընկալում է Հայաստանի ազգային պատկերասարահը: Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի խոշոր կտավները, որը հայ հանդիսատեսին թույլ կտա ծանոթանալ մեծանուն գեղանկարչի արվեստի հետ»,-նշեց ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ ուրախ է, քանի որ այս պատմական ցուցահանդեսը տեղի է ունենում հենց ազգային պատկերասրահում.« Ես համոզված եմ, որ Աքսենտովիչը երազել է մի օր անկախ Հայաստանում ունենալ անհատական ցուցահանդես, այսօր դա իրականություն է: Իսկ Լեհաստանում անցկացվող ցուցահանդեսը նման էր տոնի, որտեղ երկու համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներ միանգամից ներկայացվեցին աշարհին: Այս երկու արվեստագետներն էլ մեծ ներդրում են ունեցել համաշխարհային արվեստում»,-շեշտեց ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ:
Նշենք, որ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագրծություններին նվիրված ցուցահանդեսը ազգային պատկերասրահում կգործի մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 15-ը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

