ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ՏԱՆԻՑ ՀԱՆԵԼ ԵՆ ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ՏԱՆԻՑ ՀԱՆԵԼ ԵՆ

ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Իրավունքը» հուլիսի 28-ի հրապարակման մեջ  ներկայացրել էր  անօթեւանների կենտրոնում գտնվող հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Մելոյանի կյանքի պատմությունը: Հաշմանդամ ազատամարտիկից քույրերը ցանկանում են  խլել բնակարանը, իսկ Սամվելին ուղարկել ծերանոց: Մեր հրապարակումից երկու օր անց ազատամարտիկին   անօթեւանների կենտրոնից տուն վերադարձրին, քանի որ օթեւան ունեցողը չի կարող   անօթեւանների կենտրոնում՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում բնակվել: Թվում էր՝ Սամվելն ու քույրերը  հաշտվել են, լեզու  գտել, բայց այսօր «Իրավունքին»  հայտնի դարձավ, որ հաշմանդամ ազատամարտիկին նորից  բերել են անօթեւանների կենտրոն: «Ինձ համար անսպասելի էր, որ նորից այստեղ կհայտնվեմ, բայց այլ տարբերակ չկար: Տանից դուրս էի եկել եւ դիմել էի մի քանի պատկան կառույցների՝ բնակարանի հետ կապված խժդժությունները լուծելու համար: Երբ եկա տուն, դուռը ծեծեցի, բացող չեղավ»,- «Իրավունքի» թղթակցին պատմեց Սամվելը:

Հաշմանդամ ազատամարտիկը դիմել  է Հանրային պաշտպանի գրասենյակի  պաշտպան  Նաիրա Համբարձումյանին: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ  Սամվելի բնակարանի հարցով  գրավոր հարցում են ուղարկել կադաստրի պետական կոմիտե՝ պարզելու՝ ով է տան սեփականատերը:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ Սամվելի քրոջ՝ Աննա Մելոյանի հետ,ով նյարդայնացած ասաց, որ  Սամվելին տանից հանելու քայլը ճիշտ է: «Նորքի ծերանոցում տեղ կա, էնտեղ չի գնում: Նա հարբեցողությամբ է զբաղվում, նստում է շքամուտքի մոտ, անհանգստացնում բնակիչներին: Արդեն մարդիկ հոգնել են իրենից: Ինչու չի ասում, որ ինքը հարբեցող է: Թող անօթեւանների կենտրոնում էլ մնա, որովհետեւ բոմժի ու մուրացկանի կյանքով է ապրում»,- զայրացած ասաց Աննան:

Քրոջ խոսքով՝ Սամվելը հարբած վիճակում հայհոյանքներ է տալիս, տունը «սարքում իսկական գազանանոց»: «Թող որտեղ ուզում է գնա ապրի, խայտառակ է արել մեզ: Բոլորն ինձ մատով են ցույց տալիս, ասում են՝ տեսեք մուրացկանի քույրն է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է  բնակարանը վաճառելուն,Ա. Մելոյանն ասաց, իրենք կարիքի մեջ են, այդ պատճառով էլ վաճառելու են բնակարանը. «Ի՞նչ տուն է պահանջում, եթե մի տան փող ինքն արդեն կերել է: Ինձ էլ չզանգեք,ես հիվանդ աղջիկ եմ: Նա իմ ներվերն ու սիրտը շարքից հանել է»:

Մանրամասները՝տեսանյութում

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում