ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Արխիվ 12-16ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 19.00 Ա.Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա էստրադային և ազգային երգ ու պարի բարեգործական համերգ փոքրիկ Հայկի բուժման համար: Միջոցառման կազմակերպիչ «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ն է, ով կոչ է անում չլինել անտարբեր ու միանալ բարեգործական համերգին: Տոմսերի արժեքն է՝1500-2000 դրամ, ձեռք բերելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
091.14-20-25, 094. 14-20-25, 095. 14-20-25: Համերգային ծրագրում իր հրաշալի երգով կներկայանա նաև փոքրիկ Արմա Գալոյանը, ով եղել է լուսահոգի Արշակ Դաբաղյանի ընկերը և հիմա էլ փոքրիկ Հայկի ընկերն է:
Հայկի մայրը կարողացել է վիրահատության համար անհրաժեշտ գումարի՝ 60000 եվրոյի կեսը ձեռք բերել, մնացած մասի հավաքման հարցում կարող ես օգտակար լինել նաև Դու:
Հայկի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղի պարալիչ /ՄՈՒՊ/, ինչի պատճառով, բալիկը քայլել չի կարողանում:
Հայկին գումար կարելի է փոխանցել նաև նրա մայրիկի` ՊԱՅԾԱՌ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ անունով:
ՎՏԲ-Հայաստան` AMD 16046032978400
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

