«ԵՍ ԻՄ ՇՈՒՐՋԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՔԵԼ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ և ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ».Վ.ՉԱԼԴՐԱՆՅԱՆ
Արխիվ 12-16«ԵՍ ԻՄ ՇՈՒՐՋԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՔԵԼ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ և ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ».Վ.ՉԱԼԴՐԱՆՅԱՆ
Օրերս Նարեկացի Արվեստի միությունում կայացավ կինոռեժիսոր ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ «ՁԱՅՆ ԼՌՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆԸ» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012թ.-ին Հոլիվուդի «Paramount pictures» ստուդիայում, այնուհետև ներկայացվել է Սան-Ֆրանցիսկոյում, Բոստոնում և Երևանում: Ազգային կինոկենտրոնի որոշմամբ ֆիլմը ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնին: «Ձայն լռությանը» կինոռեժիսորը նվիրել է Ֆեդերիկո Ֆելինիի և Ջուլիետտա Մազինայի հիշատակին:
Ցուցասրահը լեփ-լեցուն էր հանդիսականներով. ներկա Էին նաև գլխավոր հերսները՝ Մարիամ Դավթյանը և հենց ինքը՝ Վիգեն Չալդրանյանը, ով նաև սցենարի հեղինակներից է:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ իմ բոլոր ֆիլմերի ստեղծման ժամանակ, որոնց թվում միշտ եղել են թե´ մեծ պաշտոնյաներ, և
թե´ հասարակ բանվորներ, ովքեր միշտ իմ առջև բացել են իրենց դռները: Եվ ինչպես ուսանողներիցս մեկը մի օր ինձ հիշեցրեց իմ իսկ խոսքերը՝ չգիտեմ ես տաղանդ ունեմ, թե ոչ, բայց մի տաղանդ հաստատ ունեմ. ես իմ շուրջը կարողանում եմ հավաքել տաղանդավոր և նվիրված մարդկանց»,-անկեղծացավ պարոն ՉԱԼԴՐԱՆՅԱՆՆ ու խոսելով իր ներկայիս զբաղվածության մասին տեղեկացրեց, որ օրեր առաջ սկսել է իր նոր ֆիլմի նկարահանումները, որը Կոմիտասի կերպարով ու օրինակով անդրադառնում է Եղեռնի 100-ամյա տարելիցին:
Ի դեպ, Նարեկացի Արվեստի Միության գեղարվեստական ղեկավար Էկա Հորստկանն այս ֆիլմի ցուցադրությունով իրենց կենտրոնի յուրաքանչյուր չորեքշաբթիի օրերին ֆիլմերի անվճար ցուցադրությունը համարեց բացված:
ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԵՍՅԱՆ

