ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ
Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը լույսաշխարհ է եկել երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԻ դուստրը: Դավիթը դստերն անվանակոչել է Գայանե, մայրիկի` երջանկահիշատակ երգահան ԳԱՅԱՆԵ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ անվամբ:
Փոքրիկ Գայանեն ծնվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, քանի որ Դավիթի կինը` Սվետան, մոսկվաբնակ հայուհի է:
«Իրավունքը» շնորհավորելով նորաթուխ ծնողներին` նորածին Գայանեին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

