«ՎԱՇԽԱՌՈՒԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԲԼԹՑՆՈՒՄ ԷՐ»

Արխիվ 12-16

«ՎԱՇԽԱՌՈՒԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԲԼԹՑՆՈՒՄ ԷՐ»

 

Վարչական դատարանում երեկ՝ժամը 11:00-ին,  տեղի է ունեցել  Բաբաջանյան  փողոցի 103 շենքի  22 Սողոմոնյանների բնակարանի գործով հերթական դատական նիստը: Այս ընտանիքի պատմությանը «Իրավունքը» մի քանի հրապարակումներում անդրադարձել է:

Հիշեցնենք, որ բնակարանը կորցնելու վտանգի առաջ կանգնած Հովհաննես Սողոմոնյանի բնութագրմամբ վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը ցանկանում է վերականգնել սույն հասցեում գտնվող բնակարանի առք ու վաճառքի շինծու պայմանագիրը: Նորիկ Տեր-Գրիգորյանը, ում Հովհաննես Սողոմոնյանը համարում է վաշխառու, որպես հայցվոր կողմ, դատի է տվել կադաստրի պետական կոմիտեին, թե ինչու է այդ կառույցը սեփականատեր ճանաչել Հովհաննես Սողոմոնյանին, ով դատական այս գործում երրորդ կողմ է հանդես գալիս:

«Իրավունքի» հետ զրույցում  բնակարանի սեփականատեր Հովհաննես Սողոմոնյանն ասաց, որ երեկվա դատական նիստում  հայցվոր կողմը նորից պնդել է իր պահանջը, իսկ պատասխանող կողմը փորձել ապացուցել  պահանջի անօրինական  լինելը: Նորիկ Տեր-Գրիգորյանը, ինչպես այս, այնպես էլ նախորդ դատական նիստին ներկա չի եղել: «Նա երբեք նման տեղեր չի գնում: Երեսատեղ ունի՞, որ գնա»,- ասաց Սողոմոնյանը:

Հայցվոր Տեր-Գրիգորյանի փաստաբանն էլ կրկնում է նույն բանը՝ Նորիկը ոչ թե վաշխառու է, այլ բարեխիղճ գնորդ: «Ինչպես ժողովուրդն է ասում, Նորիկը փաստաբանը բլթցնում էր դատարանում: Կարծում եմ՝ դատարանը մեր օգտին վճիռ կկայացնի»,- ասաց  մեր զրուցակիցը:

Սույն գործով դատական վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին 17:30-ին:

Փորձեցինք զրուցել նաեւ Նորիկ Տեր-Գրիգորյանի հետ, ով, սակայն, «ժամանակ չունեմ» պատճառաբանությամբ անջատեց հեռախոսը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ սույն դատական գործի պատճառով Սողոմոնյանների ընտանիքը չի կարողանում  բնակարանը վաճառել` մի երիկամ ունեցող իրենց թոռանը բուժման տանելու նպատակով: Երեխային ֆինանսապես աջակցելու համար «Արարատ» բանկում բացվել է հաշվեհամար՝ 1510004370130100:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում