«Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔԸ ԱՂ Է ԼՑՆՈՒՄ ՄԵՐ ՎԵՐՔԻ ՎՐԱ»
Արխիվ 12-16«Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔԸ ԱՂ Է ԼՑՆՈՒՄ ՄԵՐ ՎԵՐՔԻ ՎՐԱ»
«Չնայած տասնհինգ օրից կլրանա երեխաների մահվան մեկ տարին, սակայն, դա չի խանգարում որ այդ ողբերգության մեղավոր Վարդան Պետրոսյանը եւ իր կողմնակիցները դատական նիստերի ընթացքում շարունակեն իենց ցինիկ պահվածքը: Ծիծաղում են, չգիտես ինչի վրա, կարծես իրենց պահվածքով ուզում են ասեն, որ լավ ենք արել, ինչ արել ենք: Մի վարկյան չենք կարողանում մոռանալ մեր երեխաներին, բայց նրանց նման պահվածքը` մեկ անգամ եւս աղ է լցնում մեր վերքի վրա»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հետեւանքով տուժած Արթուր Հակոբյանը:
Հիշեցնենք, որ 2013թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից մահվան ելքով վթար էր տեղի ունեցել: Վարդան Պետրոսյանը վարել է «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան: Վթարի հետևանքով դերասան Վ. Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

