ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇԵԼ Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ԴԱՏԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԻՑ ԵՒ ԿԱՄՈՎԻՆ ՎՃԱՐԵԼ 1 ՄԼՆ 260 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԸ
Արխիվ 12-16ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇԵԼ Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ԴԱՏԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԻՑ ԵՎ ԿԱՄՈՎԻՆ ՎՃԱՐԵԼ 1 ՄԼՆ 260 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԸ
«Իրավունքի» հավաստի աղբյուրի փոխանցմամբ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը որոշել է ավելորդ դատական քաշքշուկներից զերծ մնալու համար` վճարել քաղաքապետարանին հասցրած 1 մլն 260 հազար դրամ վնասը եւ համաներումով վերջացնել: Ըստ նոյն խոսակցությունների` քաղաքապետը այդ տուգանքը կվճարի մինչ հաջորդ դատական նիստը` հոկտեմբերի 17-ը: Վերոնշյալ տեղեկությունը, նշենք, որ iravunk.com-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց քաղաքապետի դատապաշտպան Հովիկ Արսենյանը, ասաց, որ համբերենք մինչ դատական նիստի օրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի, վերջինս պատշաճ չի կատարվել ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս, իսկ «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի աշխատակիցների դեմ քրեական գործը հարուցված է այն հիմքով, որ կեղծվել է պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով` խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափի` 1 մլն 260 հազար դրամ գումար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

