«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒՏ ԿԱՐԳԱԽՈՍ ՉԷ». ԿԱՅԱՑԱՎ «ԳԱՂԱՓԱՐԻ ՈՒԺԸ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Արխիվ 12-16

«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒՏ ԿԱՐԳԱԽՈՍ ՉԷ». ԿԱՅԱՑԱՎ «ԳԱՂԱՓԱՐԻ ՈՒԺԸ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ


«Իրավունքն» արդեն անդրադարձել էր օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացած «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի գործունեության մասին պատմող ֆիլմ պրեմիերային: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը, սցենարը գրել է Տիգրան Փիրումյանը, իսկ ֆիլմի լրագրողն է  Նշան Աբասյանը: «Իրավունքի» հետ ունեցած զրույցում «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր, տնօրեն  ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ պատմեց ֆիլմի ստեղծման գաղափարի մասին «Անկեղծ ասած գաղափարը վաղուց է եղել: Իմ մարտական ընկերները, հրամանատարական կազմը, սաները միշտ ասում էին, որ ես անում եմ մի գործ, որի մասին պետք է բարձրաձայնել, բայց ես բարձրաձայնելու նպատակ չէի հետապնդում, որովհետև հիմնականում խոսում են նրանք, ովքեր չեն անում, իսկ ովքեր անում են երբեք չեն խոսումա կյանքի օրենք է: Բայց հետո հասկացանք, որ իրականում հարկավոր է այս ամենի մասին բացահայտել, որովհետև դա կարող է դաստիարակչական մոդել հանդիսանալ, դրա համար էլ այդ միտքն աստիճանաբար սկսեց զարգանալ: Քանի որ մեզ հարկավոր չէր ոչ մի անիրական բան անել, նկարահանող խումբը շատ հեշտությամբ հավաքվեց. Ոչ մի դերասաններ չկային և ոչ մի արտառոց բան նկարել պետք չէր: Այն ինչ անում ենք, մեր առօրյան էր և այդ ամենը նրանք նկարահանում էին. Ֆիլմը փոքրիկ դրվագ է մեր առօրյայից»:

Ֆիլմի գաղափարն ու ասելիքը մի քանի բառով ներկայացնելը դժվար է:Այն և հայենասիրության, և միաժամանակ հայկական մարտարվեստի մասին է: Գևորգ Գևորգյանը հույս է հայտնում, որ հայ երիտասարդները հետաքրքրված են իրենց  մշակույթով ու անցյալով, քանի որ հայկական մարտարվեստն էլ մեր մշակույթի մի մասն է կազմում. «Այն, որ դահլիճից երկու-երեք անգամ ավել մարդ էր հավաքվել, առաջին հերթին վկայում է այն մասին, որ հայենասիրությունը զուտ կարգախոս չէ, որ իրականում հայրենասիրության դաստիարակումը շատ կարևոր աշխատանք է և դրա պահանջը կա: Երկրորդը, կարծում եմ, որ եթե իրականում դու կարողանում ես ստեղծել արժեք, ապա գաղափարակիցներ անպայման լինում են. դա միանշանակ խրախուսվում ու գնահատվում է հասարակության կողմից և վստահ եմ, որ դա պետական մակարդակի վրա կարող է գնահատվել և այդ տենդենցը կա: Հայկական մարտարվեստն ունի յուրահատուկ առանձնահատկություն. Այն հիմնված է սիրո վրա, ներքին հավասարակշռության և ներդաշնակության վրա»:

Գևորգ Գևորգյանը  2012թ. Մարտի  20-ին Հյուսիսային Շառլինի կողմից  ճանաչվել է քսաներորդ մարդը ամբողջ աշխարհում` որպես մարտարվեստի ոլորտում նոր ոճի հիմնադի: Սակայն, Արցախյան պատերազմի մասնակիցն իրեն համարում է ոչ թե հայկական մարտարվեստի հիմնադիր, այլ դրա պահպանմամբ զբաղվողը, հետևորդն ու զարգացնողը. «Ես, ընդհանրապես, համարվում եմ հայկական մարտարվեստի հիմնադիրը, բայց առավել քան համոզված եմ, որ Տիգրան Մեծ ունեցող հայ ժողովուրդը չէր կարող  մարտարվեստ չունենալ: Պարզապես դա չի պահպանվել: Իմ կարծիքով այն հիմնադրել է դեռ Մեսրոպ Մաշտոցը, բայց նաև պահպանել է պետք»:

Ֆիլմն ի սկզբանե այլ նպատակների էր ուղղված, սակայն այն իր դրական ազդեցությունը տարածել է ամենուր: Ցուցադրությունից հետո կան բազմաթիվ մարդիկ և ուսումնական հաստատություններ, ովքեր պատրաստ են դառնալ հայկական մարտարվեստի հետևորդներ. «Մենք արդեն ունենք տարբեր առաջարկներ տարբեր ռազմագիտության  դասարաններում, ռազմական կրթօջախներում  ֆիլմը ցուցադրելու ինչպես նաև ուսուցում կազմակերպելու: Մենք  պատրաստ ենք  ուսուցանելու ֆիզկուլտուրայի դասերին, բանակում գտնվող երիտասարդներին  և բոլոր ցանկացողներին: Մնում է միայն իրենք կենտրոնանան և հսկեն այդ ամենը: Սկսած մեր հայկական բանակից, դպրոցներից, ֆիզկուլտուրայի դասարաններից մենք ունենք բոլոր համապատասխան ձեռնարկներն ու ծրագրերը»:

Ի վերջո, «Գաղափարի ուժը» ֆիլմը ոչ միայն պատմում է պարզապես «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի  գործունեության մասին, այլև քարոզում է հայրենասիություն և հնարավորինս մոտեցնում հայկական հին մշակույթին: Այս ֆիլմը հեղինակների վերաբերմունքն է հայրենիք հասկացությանը: Նրանք, այսպիսով, քարոզում են գործել ի նպաստ մեր հայրենիքի, նրա պահպանման ու հզորացման համար:


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում