«ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ` ԳՐԱԴԱՐԱՆ». ՎԱՂԸ ԿՆՇՎԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ
Արխիվ 12-16«ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ` ԳՐԱԴԱՐԱՆ».
ՎԱՂԸ ԿՆՇՎԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ
2004 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ամեն տարի հոկտեմբերի 7-ին նշվում է «Գրադարանավարի օր» տոնը, որը յուրօրինակ հարգանքի և մեծարման դրսևորում է ոլորտի աշխատակիցների նկատմամբ:
ՀՀ մշակույթի նախարարությունը եւս կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ` արդեն հինգերորդ տարին անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը: Ավանդույթի համաձայն, այս տարի այն ևս կնշվի հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը. հոկտեմբերի 4-ին, ժամը 18:00-23:00-ն Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գրադարաններ բաց կլինեն ընթերցողների համար:
Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

