ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԱԼԵՔՍԵՅ ԼՅՈՒԲԻՄՈՎԸ` ՀԱՅ ԲԵՄՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ

ԱԼԵՔՍԵՅ ԼՅՈՒԲԻՄՈՎԸ` ՀԱՅ ԲԵՄՈՒՄ


«Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար ԱԼԵՔՍԵՅ ԼՅՈՒԲԻՄՈՎԸ: Այդ երեկո դաշնակահարի կատարմամբ կհնչեն Մոցարտի, Շուբերտի, Կոմիտասի և Դեբյուսիի ստեղծագործությունները:

Այս տարի «Երևանյան Հեռանկարները» փառատոնը մեկնարկեց մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանին նվիրված հինգ համերգներով, այնուհետև, կայացավ Ելենա Բաշկիրովայի մենահամերգը, իսկ մայիսի 13-ին տեղի ունեցավ Բեռլինի պետական նվագախմբի (Staatskapelle Berlin) հիշարժան համերգը` Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ:

Իր հոբելյանական 15-րդ տարում, «Երևանյան Հեռանկարները» ընդգրկվեց Բրյուսելում կայացած կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հարցերով Եվրակոմիսար Անդրուլա Վասիլիուի հետ կայացած կլոր սեղանի մասնակիցների շարքում, և համարվեց Եվրոպայի առաջատար մեկ տասնյակ փառատոներից մեկը:

Մոսկվայում ծնված ականավոր ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովին հիրավի համարում են մեր իրականության ամենակրթված և բազմակողմանի, ամենագունեղ և ինքնատիպ երաժիշտ կատարողներից մեկը, ում անսահման նվիրվածությունը երաժշտությանը և ​​բարոյական սկզբունքներին դարձրել է նրան մի ուշագրավ բացառություն այսօրվա երաժշտական ​​ասպարեզում:

1968թ. ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան Հ. Նեյհաուզի և Լ. Նաումովի մոտ, Ա. Լյուբիմովը դարձել է մի քանի հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, և արժանացել միջազգային լայն ճանաչման: Նա համերգներով հանդես է եկել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում։ Ելույթներ է ունեցել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային նվագախմբերի, Ռադիո Ֆրանսի, Թորոնթոյի սիմֆոնիկ և Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Համագործակցել է դիրիժորներ՝ Աշկենազիի, Յարվիի, Կոնդրաշինի, Հոգվուդի, Մաքերասի, Նագանոյի, Նորինգթոնի, Պլետնևի, Սարաստեի, Սալոնենի, Յանովսկիի և Տորտելիեի հետ։ Պատմական ելույթներ է ունեցել «Լուսավորության դարի նվագախմբի», «Վիեննայի ակադեմիայի» և «Գենտի Կոլեգիա վոկալե» խմբերի հետ։

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ալեքսեյ Լյուբիմովի երկացանկը ահռելի է և ընդգրկում է մի քանի դարաշրջան, որտեղ հավասար տեղ է հատկացված կլավիրային երաժշտությանը` Շամբոնյերից մինչև Բախ և Մոցարտ, բարոկկո և ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությանը Շնիտկեից մինչև Պյարտ և Սիլվեստրով, Կնայֆել, Ռայխ, Նոնո, Լիգետի, Այվզ, Շյոնբերգ, Վեբեռն, Շտոկհաուզեն, Բուլեզ, Այվզ, Լիգետի, Գուբայդուլինա և Քեյջ:

Կամերային երաժշտության ասպարեզում պարբերական ելույթներ է ունենում փառատոներում հայտնի մենակատարների և համույթների հետ` ողջ աշխարհում։ Վերջին համերգաշրջանում նա համերգներ է ունեցել Բիրմինգհեմի սիմֆոնիկ նվագախմբի, Մոսկվայի Ռուսաստանի ազգային նվագախմբի և Թոնքյունսթլերօրքեսթերի (երկու համերգ Վիեննայի Մյուզիքվերայնի մեծ դահլիճում), ինչպես նաև բազմաթիվ մենահամերգներ։ Շրջագայել է «Հայդն» սիմֆոնիետայի, Իտալական Շվեյցարիայի նվագախմբի, Կամերատա Զալցբուրգի, Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Տամպերեի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Այլ կատարումներից են Սկրյաբինի «Պրոմեթևսը» Զալցբուրգի փառատոնում, Մյունխենի ֆիլհարմոնիկի, Շթութգարդի ռադիոյի սիմֆոնիկ, Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ, Դանիական ազգային սիմֆոնիկ նվագախմբերի  հետ:

Ա. Լյուբիմովն իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ Ռուսաստանում և այնտեղ հիմնադրել «Այլընտրանք» երաժշտական ​​փառատոնը:


Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում