ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԽԼՈՒՄ Է ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՑ ԿԱՐԴԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Արխիվ 12-16

ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԽԼՈՒՄ Է ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՑ
ԿԱՐԴԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ


Վերջին շրջանում Երեւանի գրանցում չունեցող ուսանողները բողոքում էին, որ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը յուրաքանչյուր կիսամյակի ավարտին` քննական շրջանում, իրենց չի սպասարկում: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ մարզերում գրադարանները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են: Դրանք կամ հիմնականում չեն գործում, կամ էլ չունեն համապատասխան գրականություն: Ըստ ուսանողների` միակ հույսը Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն է` այնտեղ կա համապատասխան գրականություն: Սակայն այս դեպքում էլ` կա խնդիր: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում` քննական շրջանում, մարզերի գրանցում ունեցող ուսանողները չեն սպասարկվում գրադարանի կողմից, քանի որ լրանում է տեղեկանքների սահմանված ժամկետը:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գիտական բաժնի վարիչ Ռուզան Մեսրոպյանը պատճառաբանեց, որ գրադարանը քաղաքային է, իսկ դա ենթադրում է, որ գրադարանը սպասարկում է միայն Երեւանի քաղաքացիներին. ՙՄենք ունենք 34.000 ընթերցող, որի 70%-ը Երեւանի գրանցում չունեն: Նրանք, բնականաբար, մարզերից են, եւ որպեսզի կարողանանք նրանց եւս սպասարկել, մշակել ենք այսպիսի մի սկզբունք: Կապ ենք պահպանում համալսարանների հետ եւ ընդունում տեղեկանք, որ տվյալ ուսանողը սովորում է տվյալ բուհում: Մենք պարզապես ստիպված ենք տարեկան երկու անգամ պահանջել տեղեկանք: Իսկ դա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մարզերի երեխաները գնում են Երեւանից, եւ որպեսզի նրանք գրքերն իրենց հետ չտանեն` իսկ այդպիսի դեպքեր շատ են եղել, մենք ստիպված ժամկետ ենք սահմանում` սեպտեմբեր ամսից մինչեւ դեկտեմբերի 15-ը, եւ հունվարից մինչեւ հունիս: Երկու անգամ տեղեկանք պահանջելը նպատակ ունի, որպեսզի նրանք զգույշ ու պարտաճանաչ վարվեն գրքերի հետ՚:
ՙԻրավունքի՚ այն հարցին, թե Երեւանի գրանցում չունեցող անձինք, բացի ուսանողներից, ուրիշ ի±նչ կարգավիճակով կարող են օգտվել գրադարանից, տիկին Ռուզանը պատասխանեց. ՙՄենք ունենք տարբերակներ, որոնց միջոցով սպասարկում ենք Երեւանի գրանցում չունեցող ընթերցողներին: Նրանք կարող են օգտվել ընթերցասրահից, այստեղ` գրադարանում կարդալ: Կամ էլ, ունենալով Երեւանի գրանցում ունեցող երաշխավոր` կարող են օգտվել գրադարանից: Այսինքն` պետք է իրենց հետ ներկայացնեն Երեւանի գրանցում ունեցող մեկին, ով իրենց կերաշխավորի: Այդ դեպքում նրանք սպասարկման հետ կապված` ոչ մի խնդիր չեն ունենա՚:
Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ առանց այդ էլ, ՙչընթերցասեր՚ երիտասարդ սերունդը նման խոչընդոտների դեպքում ավելի կամրապնդի ՙչընթերցասիրությունը՚: Բայց ցանկացած իրավիճակում էլ ելք կա, պարզապես այն գտնել է պետք:

Կույտը մշակեց ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում