ՙԿԻՆՈԱՇՈՒՆԸ՚ ԿԱՅՑԵԼԻ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐ

Արխիվ 12-16

ՙԿԻՆՈԱՇՈՒՆԸ՚ ԿԱՅՑԵԼԻ
ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐ


Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկում է հինգերորդ ՙԿինոաշուն՚ ազգային կինոյի ամիս՚ ծրագիրը, որն այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Ծրագրի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 7-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից եւ եզրագիծը կհատի նոյեմբերի 7-ին` Արտաշատում: Մեկ ամիս տեւող ծրագրի ընթացքում Երեւանում, ՀՀ մարզերում, բուհերում, դպրոցներում, ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում կցուցադրվեն հայկական կինոյի հին ու նոր նմուշներ: Այս տարվա ՙԿինոաշնան՚ կարեւոր ծրագրից անմասն չեն մնացել նաեւ սահմանապահ գյուղերը, որտեղ եւս կցուցադրվեն ֆիլմեր: Կներկայացվի հատուկ ծրագիր հայկական բանակի եւ արցախյան ազատամարտի թեմայով, որոնք կներկայացվեն հիմնական ցուցադրություններում, ինչպես նաեւ սահմանապահ գյուղերում եւ հատուկ նշանակության բնակավայրերում:
Արդեն երկրորդ անգամ ՙԿինոաշուն՚ ծրագրի շրջանակներում կհայտարարվի ՙՀին եւ նոր երեւանցի՚ թեմայով 7-10 րոպե տեւողությամբ ֆիլմերի մրցույթ: Իսկ բուհերի ուսանողների համար հատուկ ընտրվել են վերջին երկու տարիներին նկարահանված ֆիլմերը, որոնց համար հայտարարվում է ՙԼավագույն գրախոսական՚ ավանդական մրցույթը:
Ավանդույթի համաձայն այս տարի եւս կնշվեն անվանի կինոգործիչների հոբելյաններ եւ տեղի կունենա նրանց ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություններ: Ուսանողների հետ կանցկացվի նաեւ կլոր սեղան -քննարկում ՙՄեր մեծերը՚ խորագրով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում