ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՄՈՒՄ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ
Հայտնի երգիչ, կոմպոզիտոր ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԸ Հայաստանում է: Նա Հայաստան է եկել` նշելու ՙՎաղարշապատ՚ երգի պարի համույթի 10-ամյակը, քանի որ համույթի լավագույն բարեկամներից է: Երգչի խոսքով` ինքը Հայաստանի մեծ սիրահար է, ով ամեն անգամ այստեղ այցելելով` հայտնաբերում է դրական փոփոխություններ. ՙՇատ ուրախ եմ, որ ամեն անգամ այստեղ գալով` նկատում եմ լավ փոփոխություններ:
Ուրախ եմ նաեւ, որ ինձ այստեղ հիշում են, քանի որ Վաղարշապատում կայացած համերգի ընթացքում փոքրիկներն անընդհատ պահանջում էին, որ երգեմ ՙՃկույթիկ՚ երգը: 30-ից ավելի երգեր ունեմ փոքրիկների համար, սակայն այս երգը շատ սիրողներ կան, ինչը ինձ համար մեծ պատիվ է՚,- նշեց Մ. ՅՈՐԳԱՆՑԸ: Ըստ նրա` այսօր հայկական գաղութներում հնչում են միայն հայկական երգեր: Նա նույնպես ելույթներ է ունենում Ֆրանսիայի հայկական գաղութում, սակայն Հայաստանի բեմում իրեն ավելի լավ է զգում. ՙԻմ ստեղծագործական գործունեությունը սկսելուց ի վեր 139 համերգ եմ ունեցել Հայաստանում, որոնցից 88-ը տեղի է ունեցել Մարզահամերգային համալիրում՚,- ասաց երգիչը եւ պատմեց համերգներից մեկի հետ կապված իր հիշողությունը. ՙ1989 թվականին հենց համերգի ժամանակ ես դարձա մի փոքրիկ տղայի կնքահայրը: Սա իմ ամենամեծ հիշողությունն է, որ մինչեւ կյանքիս վերջը չեմ մոռանա: Այսօր այդ տղան ինձնից ավելի բարձրահասակ է, ով միշտ ինձ այցելում է: Սա շատ զորավոր զգացում է՚:
Հ.Գ. Մ. Յորգանցի հետ բացառիկ հարցազրույցը կարդացե°ք ՙԻրավունքի՚ առաջիկա համարում: