ԻՆՉ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ «ՀԱՅ ՖԵՍՏԸ»

Արխիվ 12-16

ԻՆՉ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ «ՀԱՅ ՖԵՍՏԸ»

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ համոզված է, որ եղանակային անբարենպաստ պայմանները չեն փչացնի հոկտեմբերի 1-8-ը Երեւանում մեկնարկող «Փառատոնային իրարանցումը»: Խոսքը հատկապես բացօթյա ներկայացումների մասին է: «Իրավունքի» հետ զրույցում Ա. Ղուկասյանը խոստացավ այս տարի եւս իրարանցումային բացում, ինչը համահունչ կլինի փառատոնի խորագրին:


- Ինչ իրարանցում է խոստանում «Հայ Ֆեստ 2014»-ը հանդիսատեսին:

- Որ ասեմ` այս տարվա «իրարանցումը» կտարբերվի նախորդ տարվա «իրարանցումից», սխալված կլինեմ: Այս տարի էլ կշարունակենք հանդիսատեսին հրամցնել ժամանակակից արվեստ, նորարարական խմբեր, նորամուծություններ, այն ամենը, ինչը մարդիկ դժվար թե տեսնեն խաղացանկային թատրոններում: Ինչու որոշվեց «Փառատոնային իրարանցում», որովհետեւ երբ անցյալ տարի մեզ առաջարկվեց բարձրագույն քիմիայի գաղափարը, այսինքն` ինչ տարրերից է բաղկացած փառատոնը, մեզ մոտ կար գույների իրարանցում: Այս տարի հադիսատես, կատարող, բեմ ու դահլիճ իրարանցում է լինում: Յուրաքանչյուր փառատոնի ժամանակ որքան շատ կարողանանք այդ եռուզեռը պահպանել ու դրանով վարակել հանդիսատեսին, այնքան հրաշալի կլինի: Չեմ սիրում այն փառատոները, որտեղ նույնիսկ Ա դասի խմբեր են գնում: Իրենք շատ հարուստ են, չնաշխարհիկ հոնորարներով, բայց օրը մի ներկայացում է լինում, ու դրա համար փառատոնը տեւում է օրինակ 60 օր: Դա նման է  թատերաշրջանի` փառատոնային սեզոններ են, ոչ թե փառատոն: Այդ փառատոնի տեսակն է այդպիսին: Պատկերացրեք` ամեն խումբը պահանջում է ժամանակ, առանձին բեմ, չես կարող նրանց բերել, որ մեկ անգամ խաղան: Իսկ հանդիսատեսը լուրջ հագնված գալիս է ու նայում հիանալի փառատոնային ներկայացում, բայց դա այն փառատոնային «իրարանցումը» չէ: Մենք ուզում ենք պահպանել այն ամենը, ինչ կա Էդինբուրգի, Ավինյոնի փառատոներում:

«ԵԹԵ ԱՆՈՐԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ Է, ՄԵՐԺՈՒՄ ԵՄ»

- Իսկ ինչ ներկայացումներ են սպասվում «Փառատոնային իրարանցման» ժամանակ:
- Փառատոնի առաջին կեսին օրվա ընթացքում ունենք 4-6 ներկայացում, իսկ 2-րդ մասում` նույնիսկ տասը ներկայացում: Բնականաբար` ունենք նաեւ կրթական ծրագիր, թատերական լուսանկարչության հատուկ ցուցահանդես, կլոր սեղաններ, վարպետության դասեր, որոնց ընթացքում ամերիկացի, ֆինլանդացի ռեժիսորները վարպետության դասեր կանցկացնեն մշակութային քաղաքականության մասին:
- Պարոն Ղուկասյան, փառատոնի ընթացքում ցուցադրվող բոլոր ներկայացումները ինքներդ տեսել եք:
- Այո, կամ իրականում եմ տեսել, կամ էլ` տեսասկավառակներով: Անպայման նայում եմ, եթե այն չէ, միանգամից առաջարկում եմ ֆրինջ ծրագրում ընդգրկել, կամ էլ եթե անորակ ներկայացում է, պարզապես մերժում եմ: Մեկ այլ տարբերակ էլ կա. երեք մարդ կա աշխարհում, որոնց կարծիքը ես ընդունում եմ եւ նրանց ճաշակն իմանալով` վստահում եմ: Նրանք գիտեն, թե ինչ տեսակի ներկայացումներ կարող են լինել «Հայ Ֆեստում»: Լինում են դեպքեր, նրանք զանգահարում ու ասում են. «Մի սերբական շատ զիլ ներկայացում եմ տեսել, ընդունիր...»: Եվ ես միանգամից ուղարկում եմ մասնակցության հրավերը: Բայց նման բան հազվադեպ է լինում:
- Իսկ ովքեր են նրանք:
- Մեկը Մարինա Դավիդովան է` «Տեատր» ամսագրի գլխավոր խմբագիրը, ով Ռուսաստանի ամենահայտնի թատերագետներից մեկն է եւ մեր լավ ընկերը: Ի դեպ` նա կիսով հայ է:
- Կարծիք կա, որ հաճախ երեւանյան փառատոներին բերում են այսպես ասած անորակ ներկայացումներ:
- Մեր փառատոնին մասնակցելու համար կա երկու հնարավորություն` հիմնական եւ ֆրինջ: Բացի այդ, կա նաեւ ուսանողական «Արմս Ֆեստ» ծրագիրը: Բայց բոլոր այն ծրագրերի համար, որոնք ընդգրկված են հիմնական ծրագրում, ես պատասխանատու եմ: Եվ եթե հանդիսատեսը չընդունի այդ ներկայացումները, ապա ես եմ մեղավոր: Իսկ ֆրինջը բաց ծրագիր է, այնտեղ ինչ ասես` կարող լինել, իհարկե` այն, ինչը թույլատրվում է եւ չի խախտում Հայաստանի օրենքները: Հայաստանում տարվա ընթացքում փառատոների ժամանակ մոտ 300 ներկայացում է լինում:

 

«ԲԱՑՕԹՅԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ, Ի ԶԱՐՄԱՆՍ ՄԵԶ, ՇԱՏ ԹԱՆԿ ԵՆ»


- Գրեթե միշտ բացօթյա ներկայացումներին խոչընդոտում են եղանակային անբարենպաստ պայմանները...
- Պետք է ասեմ` ոչ միշտ, բայց այս տարի ունենք երկու բացօթյա ներկայացում, եւ մի քանի ներկայացումներ էլ կլինեն թատրոնի ճեմասրահում: Ի դեպ, բացօթյա ներկայացումները, ի զարմանս մեզ, շատ թանկ են, այնուամենայնիվ այս տարի փառատոնի բացմանը, Շ. Ազնավուրի անվան հրապարակում, կնախորդի թմբուկներով ուրախ շքերթը, որը լավ տրամադրություն կհաղորդի  եւ կազդարարի «Հայ Ֆեստ 2014»-ի մեկնարկը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը կլինի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
- Ինչով հայ հանդիսատեսին կզարմացնեք բացմանը:
- Բացումը կազդարարի հունգարական աշխարհահռչակ «Լիվինգ փիքչըրս» թատրոնը` «Կենդանի մակերես» ներկայացում-մուլտիմեդիայով: Այն վիզուալ թատրոն է, որտեղ մի քանի վիդեոպրոեկտորներով կստանան պատկերներ, իսկ դերասանները պառկած են լուսավոր գորգի տակ, իրենք շարժվում են, ու ստացվում է կենդանի շնչող մակերես` տիեզերական պատկերներ, հող, ջուր, ծով...  Այն լավ ներկայացում է բացման համար, որտեղ չկա տեքստ: Ի դեպ, մի քանի անակնկալներ ենք պատրաստել հանդիսատեսի համար մինչեւ ներկայացումը, թատրոնի ճեմասրահում, կապված «Փառատոնային իրարանցման» հետ, բայց այդ մասին ձեզ չեմ ասի:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում