ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ՙՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ՚ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ՙՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ՚ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
Անդրադառնալով ՀՀ Վերահսկիչ պալատի անցած տարվա գործունեության հաշվետվությամբ ՎՊ-ի կողմից բացահայտված չարաշահումների փաստերին` մեր նախորդ հրապարակման մեջ հիմնականում ուշադրություն էինք հրավիրել մանկապարտեզների եւ կրթական որոշ ծրագրերով նախատեսված սննդամթերքի գնումների վրա: Այդ ուղղությամբ ՎՊ-ի բացահայտումներով մեկ փաստ ուղղակի աչք էր զարնում. հաշվետվության տվյալ ամբողջ հատվածում կարմիր թելի պես անցնում էին երկու ընկերության անունª ՙՏիսա՚ ՓԲԸ եւ ՙԴանինի՚ ՍՊԸ: Եվ, պատկերացրեք, այս ընկերություններին հաջողվել է աչքի ընկնել ոչ միայն կրթական համակարգի համար նախատեսված գնումներով:ԵՐԲ ՀԱՂԹՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԿՐՈՒՄ ՉԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ
Ամեն դեպքում, ՎՊ-ն փաստում է, որ հիշատակված երկու ընկերությունն էլ իրենց բավականին հարմարավետ են զգացել նաեւ այլ ոլորտներում: Մասնավորապեսª ՙԴանինին՚ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել հայաստանյան պաշտպանության համակարգում: Բերենք երկու օրինակ. ՙՊաշտպանության նախարարությունը շաքարավազ գնելու համար ՙԴանինի՚ ընկերության հետ կնքել է պայմանագիրª 394,838.1 հազ. դրամ արժեքով, մեկ կգª 370 դրամ՚: Եվ քանի որ, ինչպես տեղեկացնում է ՎՊ-ն, ՙԴանինի՚ ընկերությունն ամենեւին էլ շաքարավազ ո°չ արտադրում է եւ ո°չ էլ ներկրում, բնականաբար պետք է այդ ապրանքը ձեռք բերեր մեկ ուրիշից, ավելի կոնկրետª Հայաստանում շաքարավազի հիմնական արտադրող եւ ներկրող ՙԱլեքս Գրիգից՚: Այդպես էլ վարվել է: Սակայն ՙԱլեքս Գրիգը՚ մեկ կգ շաքարավազը ՙԴանինիին՚ վաճառել է 360 դրամով, վերջինս էլ, հասկանալի է, այդ ապրանքը ՙԱլեքս Գրիգի՚ պահեստներից ՊՆ պահեստներ հասցնելու համար մեկ կգ-ի մեջ ստացել է 10 դրամ օգուտ: Խոսքը հիշատակված խմբաքանակի համար հավելյալ մոտ 10 միլիոն դրամի մասին է: Բնականաբար հարց է ծագումª հնարավոր չէ±ր այդ ապրանքը ՊՆ-ն միանգամից ՙԱլեքս Գրիգից՚ ձեռք բերեր: Միգուցե այս դեպքում առաջ կգա այն հարցը, թե չէ± որ այդ դեպքում ՊՆ-ն կնպաստեր շաքարավազի մոնոպոլիստի` էլ ավելի հարստանալուն: Բայց իհարկեª նման հարցադրումը միանգամայն անհեթեթ կհնչի, հաշվի առնելով, որ ՙԱլեքս Գրիգն՚ առանց այդ էլ կոնկրետ դեպքում իր ապրանքը վաճառել է: Այլ բան, որ ուղղակի գործարքի դեպքում ՙգնային տարբերության հաշվին կտնտեսվեր 9,781.6 հազ. դրամ՚: Իսկ այդ մոտ 10 միլիոնը կարելի էր օգտագործել հայաստանյան բանակի հազար ու մի այլ կարիքների համար, թեկուզեւ սպաներին, աչքի ընկած զինվորականներին, զոհվածների ընտանիքներին կամ ազատամարտիկներին օգնելու ուղղությամբ:
Իհարկեª կարող է նաեւ այն հարցն առաջանալ, թե ով ինչ կարող է անել. բոլոր կարգ ու կանոններով մրցույթ է հայտարարվել, եւ ՙԴանինին՚ էլ եկել ու հաղթել է. թող ՙԱլեքս Գրիգը՚ հաղթեր ու ինքը շաքարավազը մատակարարեր: Բայց ՙԱլեքս Գրիգի՚ ինչի±ն է պետք նման մրցույթների մեջ ավելորդ տեղը գլուխ ցավացնել, եթե մեկ է` արդյունքում իր շաքարավազն է վաճառվելու:
Մինչ այս թեման շարունակելը, ներկայացնենք նաեւ ՎՊ-ի հաջորդ օրինակը. ՙՊաշտպանության նախարարությունը կերակրի աղ գնելու համար ՙԴանինի՚ ընկերության հետ կնքել է պայմանագիր` 30,302.4 հազ. դրամ արժեքով, մեկ կգ` 120 դրամ՚: ՙԴանինին՚ նաեւ կերակրի աղ արտադրող կամ ներմուծող չէ, եւ այս դեպքում էլ այդ ապրանքը գնել է տեղական հիմնական արտադրողիցª ՙԱվանի աղի կոմբինատից՚ª կիլոգրամը 114 դրամով. այս դեպքում էլ գնային տարբերության հաշվին հնարավոր էր տնտեսել 1,515.1 հազ. դրամ: Սակայն ՙԱվանի աղի կոմբինատը՚, ՙԱլեքս Գրիգի՚ օրինակով, իր հերթին մրցույցների մասնակցելու խնդիր չունի. ով էլ հաղթի, միեւնույն է` իր արտադրած աղն է մատակարարելու: Եվ սրա հետ մեկտեղ կարելի է թվարկել բազմաթիվ այլ օրինակներ, երբ կոնկրետ ապրանքատեսակի ներկրողը կամ տեղական արտադրողը նման մրցույթների մասնակցելու որեւէ շահագրգռվածություն չունի. նրա ձեռքին են մոնոպոլ դիրքերը, եւ ով էլ հաղթի այդ մրցույթներում, հենց մոնոպոլ արտադրողի կամ ներկրողի ապրանքն է մատակարարելու: Այսինքնª այստեղ պետությունը լուծելու լուրջ խնդիր ունի, քանի որ մի կողմից մրցույթ կոչվածները, գոնե տեսականորեն, ենթադրում են առավել մատչելի գներով եւ բարձր որակով ապրանքների ձեռքբերում: Բայց կան մի շարք, այն էլª առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ, որտեղ էն գլխից էլ ակնհայտ է, որ չի կարող մրցույթի արդյունքում նվազագույն գին ձեւավորվել, քանի որ ով էլ հաղթի, այդ ապրանքը ձեռք է բերելու մոնոպոլ դիրք ունեցողից, վերավաճառելու է պետությանը եւ ՙարանքում՚ կլորիկ գումարներ է գրպանը դնելու: Այսինքնª որոշակի աստիճանի` 60-70 տոկոս եւ ավելի մոնոպոլիզացված ապրանքատեսակների գնումների ժամանակ պետությանը ձեռնտու է միանգամից գործ բռնել հիմնական արտադրողի կամ ներկրողի հետª հիշելով նաեւ, որ իրª պետության խնդիրն է մյուս կողմից էլ առավելագույնն անել նման մոնոպոլիզացված շուկաները բացելու եւ դրանից հետո արդեն հանգիստ մրցութային գնումներ անելու ուղղությամբ:
ՙԿՈՐԱԾ՚ ՄԻԼԻՈՆՆԵՐ
Չնայած մյուս կողմից էլ նույն ՎՊ-ն է փաստում, որ շատ դեպքերում գնումները հենց հիմնական արտադրողներից կամ ներմուծողներից են կատարվում: Օրինակª նույն պաշտպանության համակարգում ուսումնասիրվել է ՙսննդամթերքի, հանդերձանքի, դեղորայքի եւ հացաթխման ծառայության գնման 162 պայմանագիր` 13,405,981.7 հազ. դրամ ընդհանուր արժեքով՚: Այդ պայմանագրերի առյուծի բաժինըª 145 պայմանագրեր` 10,948,017.2 հազ. դրամի, կնքվել են հիմնական արտադրողների կամ ներմուծողների հետ, դրանցում ՙմիավորի գները ցածր են շուկայական մեծածախ գներից՚: Այսինքն այն է, ինչ պահանջվում է պետական մակարդակով մեծածախ գնումների համար: Բայց ահա նման ընդհանուր մոտեցման պարագայում արդեն միանգամայն ՙանհասկանալի՚ է դառնում, երբ ՎՊ-ն փաստում է. ՙԳնման 17 պայմանագրերª 2,457,964.5 հազ. դրամ արժեքով, կնքվել են կազմակերպությունների հետ, որոնք չեն հանդիսացել արտադրող կամ ներմուծող: Դրանց փոխարեն տեղական արտադրողներից կամ անմիջապես ներմուծողներից գնում կատարելու դեպքում կարելի էր տնտեսել 172,877.3 հազ. դրամ՚:
Ուրեմն ինչու են կնքվել այդ 17 պայմանագրերը: Ենթադրություններ, իհարկե, կարելի է կատարել, սակայն պարզապես որոշ փաստեր մատնանշենք: Առաջին դեպքումª 145 այսպես ասենք` նորմալ պայմանագրերի պարագայում մեկ միջին պայմանագրի արժեքը կազմել է 77,503.6 հազ. դրամ: Իսկ ահա պայմանագրերի երկրորդª աննորմալ խմբի, այսինքնª այն 17 պայմանագրերից յուրաքանչյուրի միջին արժեքը մոտավորապես երկու անգամ ավելի էª 144 586.2 հազ. դրամ: Այսինքնª այս դեպքում գործ ունենք ամենախոշոր պայմանագրերի հետ: Հենց սրանք է, որ պետք է լինեին առաջնահերթ ուշադրության կենտրոնում: Մինչդեռ հենց սրանց միջոցով է, որ պետությունը, մեղմ ասած, չի խնայել կլորիկ գումարª մոտ 173 միլիոն:
Շարունակելի
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

