ՙՙԲԱՅՑ ՉԷ ՈՐ ՔԱՌՅԱԿԸ ՙԿՈՂՄ՚ ԿԱՄ ՙՁԵՌՆՊԱՀ՚ ԷՐ ՎԻՃԱՐԿՎՈՂ ՕՐԵՆՔԻՆ

Արխիվ 12-16

ԲԱՅՑ ՉԷ ՈՐ ՔԱՌՅԱԿԸ ՙԿՈՂՄ՚ ԿԱՄ ՙՁԵՌՆՊԱՀ՚ ԷՐ ՎԻՃԱՐԿՎՈՂ ՕՐԵՆՔԻՆ

Երեկ ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքի հետ կապված` բավականին տխուր թամաշա էր սարքել խորհրդարանական եռյակը: Չնայածª այս դեպքում եռյակն արդեն վերածվել էր քառյակի, ավելի կոնկրետª նաեւ հնգյակի, քանի որ ի վերջո ՕԵԿ-ը եւս գիտակցեց, թե այս տարվա հունիսի 21-ին ինչ ՙազգադավ՚ օրենք է ընդունել խորհրդարանը:
Բայց առաջ ընկնելով` նշենք, որ ՙտխուր թամաշա՚ արտահայտությունն ամենեւին էլ չի վերաբերում գրեթե ողջ օրը ԱԺ-ի պատերի տակ բողոքող առեւտրականներին: Ասել ենք դեռ անցած հունիսին եւ հիմա էլ կրկնում ենք, որ կիրառման առումով` այս օրենքն ունի խնդիրներ, առանց որոնց, կարգավորման առեւտրականների բնականոն գործունեությունը կխաթարվի: Ընդ որում, խոսքը ոչ թե օրենքի վատ լինելու մասին է, այլ դրան կից կարգավորման մեխանիզմների, եւ հուսանք, որ առեւտրականների այս դժգոհությունները կարագացնեն դրանց կարգավորումը:
Բայց գանք հնգյակի երեկվա թամաշային: Հարվածը սկսեց ՀԱԿ-ըª դեռ առավոտից շրջանառության մեջ դնելով հայտարարություն, թե այդ օրենքն անելանելի վիճակի մեջ է դնում փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող տասնյակ հազարավոր ձեռներեցների: ՙՕրենքի ընդունման ժամանակ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցությունը դեմ էր արտահայտվել նշված փոփոխությանը` զգուշացնելով դրա բացասական հետեւանքների մասին...՚: Առաջ չգնանք, մնացածը պարզ է, եւ տվյալ դեպքում մեզ ավելի շատ հետաքրքրում է այդ օրենքին ՀԱԿ-ի ՙդեմ՚ լինելու պնդումը:
Հետո թեման քիչ-քիչ տաքացավ ԱԺ-ում, եւ ի հայտ եկավ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ՙՇրջանառության հարկի մասին՚: Իհարկեª կարելի է հարցնել նաեւ, թե պարոն Մելքումյանն ինչու ավելի վաղ չէր մտածել այդ մասին, կամ ՀԱԿ-ն ինչու այդ ՙազգադավ՚ օրենքին չէր հայհոյում` մինչ առեւտրականների բողոքների սկսվելը, բայց մանրուքների ետեւից չընկնենք:
Մի խոսքովª բանը հասավ արտահերթ նստաշրջանին, որն էլ ի վերջո տապալվեց: Այսպիսովª հնգյակն իսկական հերոսական կեցվածքով գնաց իր գործին, միայն թե այդպես էլ չբացատրելով, թե ինչո±ւ էր հայտարարված արտահերթի պահին դահլիճ ներկայացել ընդամենը  37 պատգամավորով, այսինքնª ավելի փոքր կազմով, քան արտահերթ նստաշրջանի պահանջի տակ ստորագրողներն էին. այսինքն ի±նչ, այդ ստորագրողների մի մասը նախընտրեց նստաշրջանը տապալել:
Մի խոսքովª հնգյակի այս ՙպայքարը՚ շարունակվում է եւ դեռ նոր թամաշաների ականատեսը կլինենք: Միայն թե մի բան այդպես էլ անհասկանալի մնաց. այդ ինչից էին նրանք բողոքում: Այս հարցադրման իմաստն ավելի հստակ ներկայացնելու համար մի քանի ամսով ետ գնանքª մինչեւ հունիսի 20-ը, երբ ԱԺ-ում առաջին անգամ սկսեց քննարկվել ՙՙՇրջանառության հարկի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը: Այդ քննարկումներին վերադարձանք` ենթադրելով, թե մարդիկ հիշողության անսպասելի եւ զանգվածային կորուստով են վարակվել, ուստիեւ որոշ բաներ պետք է հիշեցնել: Օրինակ` ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին, որ նույն օրենքի քննարկումների ժամանակ ջանասիրաբար իր խմբակցության անունից հայտարարեց, թե ՙկողմ՚ են քվեարկելու եւ այդպես էլ վարվեցին: Ավելինª պարոն Մարգարյանը նույնիսկ հավաստիացնում էր. ՙՕԵԿ-ը նույնպես շրջանառության հարկի նվազեցման վերաբերյալ օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել... Սա շատ կարեւոր նախագիծ է, ուղղակի նորից պետք է առաջարկեմ կառավարությանը, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ռեժիմում, մեր նախագծում դա պետք է տարածվի բոլորի վրա, այսինքն` այն տնտեսվարող սուբյեկտների, որոնք մինչեւ 58 միլիոն տարեկան շրջանառություն ունեն... Մենք կողմ ենք քվեարկելու նախագծին՚:
Դե լավ, ով չգիտի ՕԵԿ-ին, էլ չասած, որ այն անգամ քառյակից չէ: Բայց ահա քառյակի շարժիչ ուժ հանդիսացող ԲՀԿ-ի խորհրդարանական ոչ պաշտոնական լիդեր Նաիրա Զոհրաբյանի այդ օրվա այս պնդումն էլ պակաս հետաքրքիր չէր. ՙՈւզում եմ հիշեցնել, որ այս նախագիծը, այս բովանդակությամբ քանիցս ներկայացրել էր ԲՀԿ-ն, եւ նախորդ կառավարությունը իրեն հարիր իմպերատիվ անհասկանալի ոճով մշտապես մերժում էր այս առաջարկը...՚: Պահո, ստացվում է, որ հիմա առեւտրականները բողոքում են մի բանից, որը ժամանակին համառորեն ԲՀԿ-ն էր առաջ տանո±ւմ, կառավարությունն էլ ամեն կերպ դեմ էր: ՙԻհարկե, որոշակիորեն դրական քայլ արված է, բայց մենք գտնում ենք, որ 12 միլիոն դրամը, բավարար շեմ չէ: Այս պահին` առաջին ընթերցմամբ, ԲՀԿ-ն կքվեարկի կողմ, եւ ակնկալում ենք, որ շեմը կբարձրացվի գոնե մինչեւ 20 միլիոն դրամ՚,- շարունակեց տիկին Զոհրաբյանը: Եվ նկատենք, որ ոչ մի փաստաթղթաշրջանառությանը նրանք դեմ չէին: Ավելինª ուզում էին հարկման նվազագույն շեմը բարձրացնել, այսինքնª ավելի մեծ թվով առեւտրականների էս ՙազգադավ՚ օրենքին ենթարկեցնել:
Քառյակին եռյակ դարձրած ՀՅԴ-ն մի փոքր ավելի համեստ էր. վերջինս ընդամենը հայտարարեց, թե իրենք ձեռնպահ են, այսինքնª ո°չ ՙկողմ՚ եւ ո°չ էլ, որ տվյալ պարագայում շատ ավելի էական է, ՙդեմ՚ հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:
Բայց գանք այդ օրվա քվեարկությանըª սկսելով քննարկումների ժամանակ բերանը գրեթե չբացած, այսինքնª այդ ՙազգադավությունը՚ բանի տեղ չդրած ՀԱԿ-ից: Միգուցե այն ժամանակ խելքնե±րը չի հերիքել ու հիմա հանկարծ միանգամից իմաստացել եւ ՙազգադավությո±ւն՚ են տեսել, դժվարանում ենք ասել: Բայց փաստն այն է, որ ՀԱԿ-ի պատգամավորները կա°մ ՙբացակա՚ էին, կա°մª ՙձեռնպահ՚: Իսկ ԲՀԿ-ից, պատկերացրեք, նույնիսկ Օսկանյանն էր ՙկողմ՚: Բայց ամենակարեւորը. ՙկողմ՚ էր նաեւ ներկայումս այդ օրենքը փոխել պահանջող Միքայել Մելքումյանը: Սա արդեն զավեշտի է նմանվում. պարոն Մելքումյանին, ինչ է, այսքան սարսափեցնում է իր իսկ ընդունած օրենքը: Դե, մյուս ԲՀԿ-ականների, ասենքª Տիգրան Ուրիխանյանի կամ Նաիրա Զոհրաբյանի մասին էլ չխոսենք:
Բայց ամենակարեւորը. սույն օրենքն այդ ժամանակահատվածում ՙկողմ՚ ձայների թվով նույնիսկ ռեկորդակիր էրª 95: Կար միայն երկու ՙդեմ՚ ¥Թեւան Պողոսյան, Ռուբիկ Հակոբյան¤ եւ 9 ՙձեռնպահ՚:
Այնուհետեւ հաջորդ օրը, երբ օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, ճիշտ է, արդեն առհասարակ չքվեարկածների թիվը շատ ավելի մեծ էր, բայց դա չի նշանակում, որ նախօրեին քվեարկողները մտքները փոխել էին: Բանն այն է, որ առաջինից երկրորդ ընթերցման անցնելու փուլում ներկայացվել էր ընդամենը երկու առաջարկ, այն էլª Վարդան Այվազյանի եւ Գարեգին Նուշիկյանի կողմից:
Դե ուրեմն` ով կարող է բացատրել, թե ինչ է հիմա ուզում քառյակըª իր իսկ մեծ մասի անմիջական ջանքերով եւ մյուսների առնվազն դեմ չլինելու արդյունքում ընդունված օրենքի շուրջ այս հիստերիան սարքելով: Թե տեսել են բողոքող մարդկանց եւ հիմա նրանց խնդրի հաշվին դիվիդենտներ սարքելու լավ առիթ են գտել: Կարելի է նաեւ այդպես, միայն թե այդ նպատակով բացահայտ սուտ խոսելը կարող է եւ հակառակ էֆեկտը տալ: Իսկ այն, հարյուրավոր մարդկանց` իրոք օրվա հացի խնդիրը խաղագնդակ սարքած` պրակտիկ հարթությունից շոուների դաշտ ՙտշելով՚ կարող են եւ խնդրի ճիշտ լուծումները ձախողել, դա արդեն նաեւ բարոյական խնդիր է առաջ բերում: Համենայնդեպսª որպես լուծում բողոքավորների վզին հարկային երկակի եւ գերխուճուճ տարբերակներ փաթաթելը, ինչպես որ անում է Միքայել Մելքումյանն իրՙհանճարեղ՚ առաջարկով, իրականում շատ ավելի ծանր իրավիճակ կառաջացնի, եթե հանկարծ դա ստանա օրենքի կարգավիճակ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում