ՆՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՆՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ


Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ առավել քան տարօրինակ իրադարձություն` զբոսաշրջիկի կարգավիճակով Հայաստան ժամանած ոմն Մաքսիմ Նիկիտենկոն պղծեց Գառնիի տաճարը` հսկայական տառերով հետեւի պատին կարմիր ներկով գրելով կրոնական կարգախոս: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը բավականին օպերատիվորեն գտավ նրա էջը սոցցանցերում, եւ առաջին տպավորությունն էր, որ դա ընդամենը սակավամիտ կրոնամոլ է եւ ոչ ավելին:

ՈՒՐԱՆԱՊՈԼԻՏԻԶՄ ԿՈՉՎՈՂ ԱՂԱՆԴԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Բայց միանգամից հարց էր առաջանում` արդյո՞ք սակավամիտ կրոնամոլ երիտասարդը կարող էր «տուրիզմի» փող ունենալ, թե՞ նրան ուղարկել էին մեր երկիր` կոնկրետ հանձնարարությամբ: Փոքր-ինչ ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նա պատկանում է «ուրանապոլիտիզմ» կոչվող կրոնական-դավանաբանական շարժմանը, հետեւաբար պարզից էլ պարզ է գործուղման հանգամանքը:

ՆՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ


Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ առավել քան տարօրինակ իրադարձություն` զբոսաշրջիկի կարգավիճակով Հայաստան ժամանած ոմն Մաքսիմ Նիկիտենկոն պղծեց Գառնիի տաճարը` հսկայական տառերով հետեւի պատին կարմիր ներկով գրելով կրոնական կարգախոս: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը բավականին օպերատիվորեն գտավ նրա էջը սոցցանցերում, եւ առաջին տպավորությունն էր, որ դա ընդամենը սակավամիտ կրոնամոլ է եւ ոչ ավելին:

ՈՒՐԱՆԱՊՈԼԻՏԻԶՄ ԿՈՉՎՈՂ ԱՂԱՆԴԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Բայց միանգամից հարց էր առաջանում` արդյո՞ք սակավամիտ կրոնամոլ երիտասարդը կարող էր «տուրիզմի» փող ունենալ, թե՞ նրան ուղարկել էին մեր երկիր` կոնկրետ հանձնարարությամբ: Փոքր-ինչ ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նա պատկանում է «ուրանապոլիտիզմ» կոչվող կրոնական-դավանաբանական շարժմանը, հետեւաբար պարզից էլ պարզ է գործուղման հանգամանքը:

Ուրանապոլիտիզմ կամ «երկնքի քաղաքացիների» շարժում կոչվում է ուղղափառությանը հարող ծայրահեղ ֆունդամենտալիստական հոսանքը, որը դավանում է, թե մարդիկ ունեն միայն երկնային հայրենիք, իսկ երկրային հայրենիքը անցողիկ մի բան է, որի արժեքը առանձնապես չի տարբերվում քաղցը հագեցնելու արժեքից: Հայրենասիրությունը, ըստ այդ ուսմունքի, հակաաստվածային է, իսկ հպարտանալ սեփական երկրի մշակութային եւ այլ նվաճումներով, համարվում է մեղսագործություն: Մեղսագործություն է համարվում նաեւ սեփական տոհմի անցած ճանապարհով ու կենսագրությունով հպարտանալը, ճանաչվում է հարգանքը միմիայն սեփական ծնողների հանդեպ, այն էլ մինչեւ այն պահը, երբ մարդն ամուսնանում է: Կարճ ասած, դա աշխարհաքաղաքացիության` կոսմոպոլիտիզմի առավել վատթար տեսակն է, քանզի ազգային եւ հայրենասիրական արժեքների ժխտումը բարձրացնում է պաշտամունքի աստիճանը: Այդ հոսանքը արդեն մի քանի տարի է գլխացավանք է ռուսների համար, իսկ այժմ փաստացի մուտք գործեց եւ մեր երկիր: Հոսանքի ներկայացուցիչների հետքերը համացանցում ուսումնասիրելը ցույց տվեց, որ նրանք նաեւ ծայրահեղ հերձված են համարում Հայ առաքելական եկեղեցին, եւ բավականին ուշադիր ուսումնասիրում են որպես թշնամական ինստիտուտ: Այսինքն` Գառնիում տեղի ունեցած վանդալիզմը դեռ ընդամենը առաջին ծիծեռնակն է:

ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ «ԵՐԿՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ» ՇԱՐԺՈՒՄԸ

Հոսանքի հիմնադիրը ընդամենը 35 տարի ապրած ուղղափառ քահանա Դանիիլ Սիսոեւն է: Նա խառնածին է` ռուսի եւ թաթարի խառնուրդ, նրա հայրը հոգեւորական էր, իսկ մորական պապը` մոլլա: 1994-ին տակավին նոր ճեմարանավարտ տիրացուն պսակվում է հայտնի օլիգարխ Միխայիլ Բռիկինի դստեր հետ: 1990-ականներին Բռիկինին պատկանող «Սպեկտրոլ» բրենդը զբաղեցնում էր Ռուսաստանի քսայուղերի շուկայի 1/3-ը: Ըստ ամենայնի, հենց աներոջ ֆինանսական միջոցներով է հետագայում ստեղծվում այն հոսանքը, որը Ռուսաստանում ոչ պաշտոնապես կոչում էին «ուղղափառ վահաբիզմ»:
2005-ին նրա աներոջ բիզնեսն ընդգրկվում է «Դելֆին Գրուպ» վերազգային կորպորացիայի մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Բոստոնում: Այդ կորպորացիայում ընդգրկված են աշխարհի բազում հայտնի նավթամթերք արտադրողները, եւ արդեն հասկանալի է, որ դա որեւէ ազգային կապիտալի բաղկացուցիչ մաս չէ: Նույն 2005-ին քահանա Դանիիլ Սիսոեւը Մոսկվայի կառավարությունից ստանում է տարածք` այսպես կոչված, «Դանիիլ մարգարեի համայնքի» համար տաճար կառուցելու նպատակով: 2009-ի ամռանը Մոսկվայի իշխանությունները փորձում են այդ որոշումը չեղյալ հայտարարել, բայց արդեն ուշ էր: Հակահայրենասիրություն դավանող կրոնամոլների բույնը արդեն բավականին ազդեցիկ էր, ու այնտեղ ընդգրկվել էին նաեւ ռուսաստանյան որոշ օլիգարխներ:
Սկզբնական շրջանում ե՛ւ Ռուս ուղղափառ եկեղեցու ե՛ւ պետական կառույցների վերաբերմունքը այդ կառույցի նկատմամբ ավելի շուտ դրական էր, քանզի նրանք զբաղվում էին  Ռուսաստան արտագնա աշխատանքի եկող մահմեդականների հավատափոխությամբ: Սակայն բավականին արագ ի հայտ եկավ Ռուսաստանի բոլոր մահմեդականների հույժ բացասական վերաբերմունքը այդ հոսանքի հանդեպ, Դանիիլ Սիսոեւին կոչում էին անգամ «ռուսական Սալման Ռուժդի», ու նույնիսկ դատական հայցեր եղան կրոնական թշնամանքի մեղադրանքով: Գումարած դրան, վերազգային ինչ-ինչ կորպորացիայի կողմից ֆինանսավորվող հակահայրենասիրություն քարոզող` իբր «անարատ ուղղափառ» հոսանքը ավելի ու ավելի էր անհանգստացնում ռուս հոգեւորականությանն ու իշխանություններին:
2009-ի նոյեմբերի 19-ին այդ նորահայտ հոգեւոր առաջնորդը սպանվեց, այնուհետ պաշտոնական հետաքննության արդյունքներով հայտարարվեց, որ նրան սպանել են մահմեդական ծայրահեղականները: Բայց նույն հոսանքին հարող օլիգարխ Վասիլի Բոյկոն, որ խոստացել էր մեկ միլիոն ռուբլի պարգեւ` սպանողի մասին արժեքավոր տեղեկություն տրամադրողին, այդպես էլ ոչ մեկին այդ պարգեւավճարը չտվեց, եւ ընդհանրապես «երկնքի քաղաքացիները» հետաքննության պաշտոնական արդյունքներին չհավատացին: Իսկ ռուս ազգայնականների ֆորումներում լուրեր էին շրջում, որ իրականում նրան ոչնչացրել են ռուսական հատուկ ծառայությունները, իսկ մահմեդականները սոսկ կատարող էին:
Մինչ այդ, Դանիիլ Սիսոեւի հետեւորդների հետ շփված հայ հոգեւորականության ներկայացուցիչները նրանց բնութագրում են որպես «հոգեկան հիվանդ խավարամիտներ»: Եվ ահա այդ ծայրահեղ կրոնամոլները իրենց առաջին գործողությունն են անում Հայաստանում: Եթե դրանց մուտքը մեր երկիր հիմնավորապես չփակվի, ապա կստանանք մոտավորապես նույն ծանրության պրոբլեմներ, ինչ ունեն ծայրահեղ իսլամիստների մուտքի հետ առնչված երկրները: Սա ծայրահեղական ու շատ վտանգավոր հոսանք է, պարզապես ոչ թե իսլամի, այլ քրիստոնեության հիման վրա:


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում