ՙՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՌԴ-ՈՒՄ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՙՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՌԴ-ՈՒՄ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՚


Օր օրի առավել հրատապ խնդիր է դառնում, որ վերջապես վերաբացվի Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող աբխազական երկաթգիծը, ինչը խիստ կարեւոր է նաեւ Հայաստանի համար: Պարզվում է` իրականում դրան կողմ է նաեւ Վրաստանը, միայն թե կուլ չգնա թուրք-ադրբեջանական եւ ամերիկյան ճնշումներին: Այս, ինչպես նաեւ Վրաստանի դեպի Եվրամիություն կողմնորոշման ու հայ-վրացական հարաբերությունների շուրջ էլ ծավալվեց ՙԻրավունքի՚ զրույցը օրերս Հայաստան այցելած Վրաստանի ՙԵվրասիական ընտրություն կոալիցիա՚ եւ ՙԻրակլի Երկրորդ՚ ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈԻՁԵԻ հետ:

ՙԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ
ԲԱՑՈՒՄՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ
ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԵՆՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ՚


-Պարոն Չկոիձե, ի վերջո, հնարավոր է, որ աբխազական երկաթգիծը բացվի:


- Շատ հաճախ վրացական մամուլում խոսվում է այն մասին, թե աբխազական երկաթգիծը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար: Իհարկե, համամիտ եմ, որ դա շատ հետաքրքիր ու շահավետ նախագիծ է Հայաստանի համար, բայց կենսական անհրաժեշտություն է նախեւառաջ Վրաստանի համար: Այդ երկաթգծի բացմամբ մենք կմտերմանանք աբխազների հետ եւ կունենանք ավելի շատ երկխոսություն, այնտեղ կլինեն բիզնես նախագծեր եւ այլն: Ու ամենակարեւորը, երբ խոսում են, թե Հայաստանը շրջափակման մեջ է, եւ միայն բաց է Վերին Լարսի ավտոճանապարհը, այն էլ, ձմռանն է փակվում, կամ անընդհատ այնտեղ վթարներ են լինում, պետք է ասեմ, որ այդպիսի լուրջ խնդրի առաջ է կանգնած նաեւ Վրաստանը: Այո, Վրաստանը հիմա նույնպես շրջափակման մեջ է, այդ թվում նաեւ տնտեսական շրջափակման: Վրաստանը չունի ուղիղ ճանապարհ դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ չի կարող վաճառել իր գյուղմթերքը ու շատ հաճախ ստիպված է լինում գոնե գինին էժան գներով վաճառել Ադրբեջանին, ինչը բոլորովին էլ շահավետ չէ մեզ համար: Մինչդեռ, դա ձեռնտու է Ադրբեջանին եւ, իհարկե, որպես երկրորդ միջանցք` Թուրքիային: Ավելին` Վրաստանն ամեն ինչ գնում է Թուրքիայից եւ ոչինչ այնտեղ վաճառել չի կարող: Գլխավոր շուկան Վրաստանի համար վրացական գյուղմթերքի վաճառքն է Ռուսաստանին, հետեւաբար կրկնում եմ` աբխազական երկաթգծի բացումն առաջին հերթին ձեռնտու է հենց Վրաստանին, հետո նոր կարելի է ասել, որ դա ձեռնտու է նաեւ Հայաստանին: Այն ժամանակ, երբ դեռ վարչապետ էր Բիձինա Իվանիշվիլին, նա բարձրացրեց այդ հարցը, բայց հետո մեծ ճնշում եղավ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի կողմից, եւ իրենք փակեցին այդ նախագծի թեման: Կարծում եմ, որ Վրաստանի նոր իշխանությունները անպայման այդ նախագիծը կվերանայեն, որովհետեւ երբ խոսակցություններ են շրջանառվում, թե այդ քայլին Վրաստանը գնում է, քանի որ այն ձեռնտու է Հայաստանին կամ մեկ այլ պետության, սուտ է: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ աբխազական երկաթգծի վերաբացումն այսօր կենսական կարեւորություն է վրաց ժողովրդի համար:

ՙՎՐԱՑ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ԴԵՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ՚


-Շատ շուտով այլեւս իրականություն կդառնա այն, որ Հայաստանը Մաքսային միության անդամ է, իսկ Վրաստանը վաղուց բռնել է Եվրամիության ուղին: Այս կոնտեքստում ինչպե±ս կզարգանան հայ-վրացական հարաբերությունները:
- Վրաց ժողովուրդը դեմ է Եվրամիությանը եւ ժամանակին շատերն են Վրաստանում ելույթ ունեցել ԵՄ անդամակցման դեմ, այդ թվում նաեւ ելույթ են ունեցել վրաց հոգեւորականները` ասելով, որ դեմ են արեւմտյան արժեքներին: Երբ մեր նոր իշխանություններն ասում են, որ վրաց ժողովուրդը նախագահական ընտրությունների ժամանակ` 2008 թվականի հունվարի 5-ին, ընտրել է Եվրամիության ուղին, իրականում սուտ է: Այդ ընտրությունների ժամանակ ընդամենը 34 տոկոսն է կողմ քվեարկել, եւ դա եղել է Միխայիլ Սահակաշվիլու օրոք: Նշեմ, որ դա այն ժամանակ էր, երբ Վրաստանում մարդկանցից բիզնեսը խլում էին, սադրանքներ էին անում, երկիրը վերածվել էր բռնապետության: Եվ այսօր կարծում եմ, որ վրաց ժողովուրդը դուրս կգա եւ կպահանջի նոր հանրաքվե, ու մեզ կհաջողվի հասնել դրան: Իսկ նոր հանրաքվեից հետո անգամ պրոամերիկյան կազմակերպությունները չեն կարող հերքել, որ Վրաստանի համար Ռուսաստանը ստրատեգիական նշանակություն ունի:
- Իսկ որքանով է իրատեսական, որ Վրաստանը մի օր կմտնի Մաքսային, ապա Եվրասիական տնտեսական միություն:
- Դա շատ հնարավոր է: Մինչեւ 2012 թվականը` Միխայիլ Սահակաշվիլու օրոք, Վրաստանում բոլոր ուղիները շրջափակվել էին, բոլոր շարժումները դադարեցվել էին, այդ թվում Ռուսաստանի հետ: Իսկապես, ծայրահեղ վիճակում էր Վրաստանը` ձերբակալում էին, թաքցնում էին ֆինանսական միջոցները, իսկ այսօր մեր երկրում նման իրավիճակ չկա: Ավելին` ամեն օր Վրաստանում աճում են ռուսական տրամադրությունները: Եթե մինչեւ 2012 թվականը Վրաստանում չէին կարողանում վաճառել գյուղմթերքը անգամ մեկ ցենտով, ապա այսօր շատ լավ գներով Վրաստանն այն վաճառում է Ռուսաստանում: Դրա համար գտնում եմ, որ Վրաստանի` ԵՏՄ անդամակցումը այսօր ավելի քան հնարավոր է: Իհարկե, կարող է այն տեղի չունենալ վաղը կամ մյուս օրը, բայց այդ հարցն անպայման տեղից կշարժվի Վրաստանում: Կարծում եմ` վրաց նոր իշխանությունններն անպայման կփոխեն իրենց դիրքորոշումը, եւ մենք հստակ քայլերով կգնանք դեպի Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություն:
- Իսկ ի±նչ է փոխվել այսօր Վրաստանում` Միխայիլ Սահակաշվիլու ղեկավարած տարիներից հետո:
- Փոխվել է այն, որ Վրաստանում գյուղացին հանգիստ շնչում է, կարող է իր մթերքն անարգել վաճառել: Օրինակ, եթե Միխայիլ Սահակաշվիլու օրոք խաղողը արտահանում էին 15 ցենտով, ապա այսօր 60 ցենտ է, այսինքն` 4 անգամ ավել: Ես կարող եմ էլի օրինակներ բերել. մինչեւ 2012 թվականը Վրաստանում` 6 տարվա ընթացքում, Եվրոպա է արտահանվել 6 միլիոն շիշ գինի, իսկ ինչ գինեգործների համար բացվել է ռուսական շուկան 6 ամսվա ընթացքում, մենք կարողացել ենք վաճառել 20 միլիոն շիշ գինի: Նույնը նաեւ միրգը, ցիտրուսը: Նշեմ, որ ավելացել է անգամ տուրիզմը: Ամենակարեւորը, Վրաստանում փոխվել է այն, որ հիմա մարդիկ ազատ կարող են խոսել, արտահայտել իրենց կարծիքը, այդ թվում` քաղաքական: Մինչդեռ Սահակաշվիլու օրոք դա ծայրահեղ վտանգավոր էր, բավական է նշել, որ այդ ժամանակ մենք ունեինք շուրջ 2 հազար քաղբանտարկյալ, որոնց դատապարտել էին զուտ նրա համար, որ իրենք դեմ էին Սահակաշվիլու քաղաքական կուրսին:

ՙԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՌ ՈՐՊԵՍ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉՈՒՆԵՐ, ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԿԱՐ ԴԱՐԱՎՈՐ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ՚


-Ի դեպ, վերջին շրջանում մեր տարածաշրջանում խիստ ակտիվացել են իսլամիստները, ավելին` վերջիններիս առաջիկա 10 տարվա ծրագրում նախատեսված է, որ քրիստոնյաներ Կովկասում ընդհանրապես պետք է չլինեն: Ինչ է մտածում այս մասին Վրաստանը:
- Կարծում եմ` բոլորն էլ գիտեն, որ Վրաստանի եւ Հայաստանի դեմ միշտ պատերազմել են մուսուլմանները: Նրանք միշտ էլ ցանկացել են, որ Կովկասում չլինի քրիստոնեություն ու քրիտոնյաներ, բայց 2000 տարի է այս երկու քրիստոնե պետությունները` Վրաստանը եւ Հայաստանը, պայքարում են ու կան Կովկասում: Բայց այսօր սա չէ խնդիրը, այլ այն, որ Վրաստանում, Հայաստանում եւ նաեւ Ռուսաստանում շատ լուրջ աշխատում են թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունները, որոնք ուղիղ ձեւով կաշառում են քաղաքական գործիչներին, ոչ պետական կազմակերպություններին: Եվ իրենց գլխավոր նպատակն է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ լինի հակասություն: Փորձում են շահարկել պատմական որոշ դրվագներ, ասում են, թե Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա դարավոր եղբայրություն, բայց դա էլ է ֆարս: Ադրբեջանը դեռ որպես պետություն գոյություն էլ չուներ, երբ Հայաստանի ու Վրաստանի միջեւ կար դարավոր քրիստոնեական եղբայրություն: Ադրբեջանն ընդամենը մի հարյուր տարվա պատմություն ունի, մինչդեռ դարեր շարունակ վրացիներն ու հայերը միասին են ապրել, միասին են կռվել իսլամական պետությունների դեմ: Կարծում եմ` պետք է մի քիչ աշխատել այս ուղղությամբ, հայ-վրացական ֆորում ստեղծել, ինչքան հնարավոր է սերտացնել հայ եւ վրաց հասարակական գործիչների միջեւ հարաբերությունները, Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդներին, որովհետեւ փաստ է, որ այսօր ինչ-որ ուժեր ցանկանում են կռվեցնել հայ եւ վրաց ժողովրդին: Մինչդեռ, իրենց պետք է ՙվնասազերծել՚ փաստերով ու մեր սերտ բարեկամությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում