ԻՍԿ ՈՒՐ ՄՆԱՑԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ` ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Վաղը Ղազախստանը պատրաստվում է խորհրդարանում վավերացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մայիսի 29-ին Աստանայում ստորագրված պայմանագիրը: Բելառուսն այդ փաստաթուղթը կվավերացնի հոկտեմբերի 7-ին, իսկ ՌԴ-ն սեպտեմբերի 26-ին արդեն իսկ վավերացրել է: ՔԼԻՆԹՈՆՅԱՆ ՀԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
Գործնականում կասկածից դուրս է, որ Հայաստանն էլ այդ պայմանագրին կմիանա հոկտեմբերի 10-ինª Մինսկում: Համենայնդեպսª օրերս ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը, ի դեմս ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության եւ Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության վարչության պետի տեղակալ Աննա Սիսոեւայի, հավելյալ անգամ հայտարարեց, որ ԵՏՄ-ին անդամակցության ՙճանապարհային քարտեզը՚ Հայաստանն ամբողջ ծավալով իրականացրել է, պատրաստ է նաեւ անդամակցության պայմանագիրը: Այսպիսովª արդեն նաեւ աշխարհի մասշտաբով են փաստ համարում, որ 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական միությունը գործնականում լույս աշխարհ կգա:
Ու այստեղ, թերեւս, հարկ է եւս մեկ անգամ հիշեցնել ԱՄՆ-ի այն պաշտոնական դիրքորոշումը, որը ժամանակին հնչեցրել էր այն օրերի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, թե Վաշինգտոնը դիմադրելու է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին. ՙԳոյություն ունի շարժում դեպի տարածաշրջանի խորհրդայնացում: Իհարկեª գործընթացը հենց այսպես չի կոչվի: Դրա անունը կարող է լինել ՙՄաքսային միություն՚ կամ ՙԵվրասիական միություն՚ եւ այլն: Մոլորության մեջ չընկնենք այս հարցում: Մենք գիտենք` ինչն է նպատակը, եւ մենք փորձում ենք մշակել արդյունավետ ուղիներ, թե ինչպես դանդաղեցնել կամ կանխել այս գործընթացը՚: Եվ այդ հայտարարությունից գործնականում անմիջապես հետո թափ ստացած եվրաասոցացման տխրահռչակ գործընթացը, որն իր ՙդեմոկրատացման՚ գագաթնակետին հասավ Ուկրաինայում, անշուշտ Եվրասիական միության ստեղծումը ձախողելուն միտված` տիկին Քլինթոնի խոստացած ՙարդյունավետ ուղիներն՚ էին:
Վաշինգտոնի այդ քայլերը նույնիսկ ՙգերարդյունավետ՚ ստացվեցին. համենայնդեպս դա են վկայում միայն Ուկրաինայում սպանված տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ ու ոչնչացված հարյուրավոր բնակավայրերը: Դա էլ չօգնեց, եւ իրեն բացառիկ ազգի ղեկավար համարող սեւերես նախագահը ստիպված էր գնալ իր իսկ հիմնական դաշնակից Եվրոպային տնտեսական աղետներ խոստացող եւ դեռ մեկ տարի առաջ անհավանական թվացող վերջին ՙարդյունավետ՚ գործողությանըª Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին: Բայց թե նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում ինչ է նշանակում համաշխարհային ցամաքի մոտ 20 տոկոսը, հումքային ռեսուրսների տեսանելի մասը եւ այդ ամենն ամենաժամանակակից զենքով պաշտպանելու հնարավորություններն ունեցող գերմիջուկային տերությանըª ՌԴ-ին, պատժամիջոցներ հայտարարելը, անշուշտ, քաջ գիտակցում են նաեւ նրանք, ովքեր Վաշինգտոնի հետ միասին գտնվում են բարիկադների նույն կողմում: Եվ այս մեծ խաղի արդյունքում բոլորն էլ, կարծես թե, սկսել են գալ նույն մտքին. ամերիկյան գործողությունները, այնուամենայնիվ, բավականաչափ ՙարդյունավետ՚ չէին հետխորհրդային տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացները ոչ թե կասեցնելու, այլ նույնիսկ գոնե մի փոքր երկարաձգելու համար:
Այսինքնª նախատեսված պահինª 2014թ. դեկտեմբերի 31-ի կեսգիշերից մեկ վայրկյան անց, Եվրասիական միությունը կդառնա իրողություն:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱՇՏՎԵԼ Է ԵՏՄ-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Ահա այդ իրողության գիտակցումից հետո է, որ անգամ Արեւմուտքում են սկսել հնչել բավականին հետաքրքիր հարցադրումներ ու դրանց հիման վրա նկատվել բոլորովին նոր զարգացումներ: Օրինակª ամերիկյան տարբեր հարթակներում վերջին ժամանակներս հաճախակի է դարձել հարցադրումը, թե ի±նչ ստացավ Վաշինգտոնն ուկրաինական խաղաքարտից: Չէ± որ դրա խաղարկման հետեւանքով առանց այդ էլ ամերիկյան հնազանդ կամակատար Կիեւի վերահսկողությունից ուղղակի Ռուսաստանի կազմ անցավ տարածաշրջանի թիվ մեկ ռազմավարական հատվածըª Ղրիմը, ինչը էապես ՌԴ-ի օգտին է շրջում ոչ միայն սեւծովյան, այլ նաեւ արեւելաեվրոպական տարածաշրջանի ռազմավարական իրավիճակը: Երկրորդը. Մոսկվայի փաստացի վերահսկողության տակ է անցել նաեւ Ուկրաինայի ամենահամեղ տնտեսական պատառըª Դոնբասը: Ընդ որումª նույնիսկ չհաջողվեց ռուսներին այստեղ ներքաշել ՙբաց՚ պատերազմի մեջ, որպեսզի Մոսկվային ագրեսոր հռչակելու հարցում Վաշինգտոնը գոնե մի քանի հիմքեր ունենար: Ճիշտ է, օրերս ՄԱԿ-ի ամբիոնից Օբաման երկար-բարակ ճառում էր ռուսական ագրեսիայի մասին, սակայն դրանով միայն կուլիսային ՙբամբասանքներում՚ ավելորդ անգամ անլուրջ գործչի, ամեն քայլում Պուտինից պարտվողի համարում վաստակեց: Դրանից հետո էլ, թեեւ Դոնբասն այդպես էլ մնաց ռուսական վերահսկողության տակ, սակայն վերջին շաբաթների կիսատ-պռատ զինադադարը ցցելովª եվրոպացիները շտապեցին խոսել ռուսական պատժամիջոցներից հրաժարվելու մասինª չմոռանալով նաեւ հետաձգել Ուկրաինայի հետ կնքված այն չարաբաստիկ ասոցացման պայմանագրի կիրառման ժամկետները: Պարզ է, որ եթե ոչ այսօր, ապա վաղը-մյուս օրը հաստատ կհրաժարվեն այդ պատժամիջոցներից, մի շաբաթից արդեն ոչ միայն Ուկրաինայի ասոցացման մասին, այլեւ այդ երկրի տեղն անգամ կմոռանան, մի ամսից էլ կսկսեն խոսել Եվրասիական միության հետ սերտ համագործակցությունից: Ուրեմն, ֆիքսում են վաշինգտոնյան հիշատակված հարթակներում, ԱՄՆ-ն ինչ ստացավ, երբ իր իսկ ԿՀՎ-ի կողմից տրված մեկնարկով սկսված պատերազմի արդյունքում պարզապես ռուսներին նվիրեց Ղրիմն ու Դոնբասը. մի բան, ինչին առանց այդ պատերազմի Մոսկվային ոչ մի կերպ հնարավոր չէր լինի հասնել: Իսկ դա չի նշանակում, որ Օբամայի հռչակած հակառուսական բոլոր քայլերը, ինչքան էլ տարօրինակ հնչի, իրականում միայն Մոսկվայի օգտին են ծառայում:
Բայց ամեն դեպքում առաջ է գալիս հաջորդ հարցադրումը` հիմա ինչ է պետք անել: Շարունակել պատերազմն Ուկրաինայում, երբ այն Կիեւին միայն նոր պարտություններ է խոստանում: Առավել եւս, որ այդ դեպքում շաբաթը մի ուկրաինացի պաշտոնյա է վազելու Վաշինգտոն, թե փող տվեքª հաց չունենք, գազ չունենք, զենք չունենք... Ինչ է, ողջ կյանքում Վաշինգտոնը պետք է բենդերացած ՙխախոլներին՚ կերակրի±, այն էլ, երբ Մերձավոր Արեւելքում ՙտեռորիստների հետ պատերազմ ՙխաղալը՚ այնքան փող եւ ուշադրություն է պահանջում: Առավել եւս, երբ վիճակը սկսել է անկառավարելի քաոսի նշաններ ցույց տալ. մի քանի շաբաթ է, որ օդից ռմբակոծում են Իրաքի ՙխալիֆաթիստներին՚, բայց նրանց հեչ պետքն էլ չէ: Սադամի նախկին բանակն ու գեներալիտետը միավորվել եւ արդեն գրեթե Բաղդադն են գրավում: Եթե նախկինում Իրանն օգնեց կանխել Բաղդադի գրավումը, ապա այսօր գերադասում է չխառնվել. Իրաքը Վաշինգտոնին օգնության կանչեց, թող Վաշինգտոնն էլ պաշտպանի Բաղդադը: Իսկ Վաշինգտոնը միգուցե ուրախությամբ ցամաքային զորքեր մտցներ տարածաշրջան, բայց միայն նաեւ Սիրիան գրավելու պայմանով: Սիրիան էլ պաշտոնապես հայտարարում է, թե ամերիկյան առաջին իսկ զինվորականի մուտքն իր տարածք կհամարի պատերազմ: Բայց այդ դեպքում էլ ԱՄՆ-ը ստիպված կլինի գործնականում առանց դաշնակիցների Սիրիայում մտնել ցամաքային պատերազմի մեջ: Վիճակն էլ բարդացել է նրանով, որ այս օրերին չինական Հոնկոնգում ծավալված բուռն խառնակությունները Չինաստանի կառավարությունը համարում է ամերիկյան ծագման ՙգունավոր հեղափոխության՚ փորձ, այսինքնª Վաշինգտոնն այս խառը վիճակում նաեւ Պեկինի հետ պարզաբանելիք լուրջ հարցեր վաստակեց:
Եվ ահա այս նյարդային վիճակում ուկրաինական ՙսոված ենք, մրսում ենք՚ լացուկոծին հաստատ Վաշինգտոնը չի դիմանա: Բայց դե ուկրաինական պատմությանն էլ գոնե ժամանակավոր լուծում է պետք տալ, եւ կարծես թե մտածել են Կիեւին դեպի Եվրոպա ուղղորդելª հաց եւ գազ ուզելու: Սակայն Եվրոպայում էլ արդեն սարսափով են սկսել նայել իրենց անմիջական հարեւանությամբ ստեղծված` զինված հարյուր հազարավոր բենդերաֆաշիստների եւ մի քանի ոչ պակաս հիստերիկ օլիգարխների այդ երկրին: Իսկ ի±նչ կլինի, եթե այդ ավտոմատավոր բենդերականներն իրենց եվրոպացի համարելովª թափանցեն ՙհայրական՚ տուն: Չէ, երեւում է` առանց ռուսների օգնության ուկրաինական այս բորշչից գլուխ հանելը դժվար է: Ու այս ամենից հետո արդեն մնում է միայն մոռանալ Եվրասիական միության ստեղծմանը խանգարելուն միտված ՙարդյունավետ ուղիների՚ մասինª փորձելով ողջ հետագա ռազմավարությունը կառուցել արդեն այդ Միության առկայության իրողությունից ելնելով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

