ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ակտիվ կուսակցական գործունեությունից հեռանալը ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ավելի ու ավելի է մղում փիլիսոփայելու գիրկը: Դե, արդեն սովոր ենք, որ նա շաբաթը մեկ գրում է ՙլավաշ՚ վերլուծականներ, որոնց մեջտեղը հասնելուն պես մոռանում ես, թե ինչ էր գրված սկզբում ու որոնցից այդպես էլ պարզ չի լինում, թե ով է ՙքըխ՚ եւ ով` ՙպուպուշ՚: Սակայն մեզ զարմացրեց նրա մտքի վերջին փայլատակումը. ՙԸնդդիմությունը ե°ւ ռազմավարական մտքի, ե°ւ բարոյականության, ե°ւ օրինապահության, ե°ւ սկզբունքայնության առումով պիտի առաջ լինի իշխանությունից, որ հասարակությունն ասի` ես գնում եմ ընդդիմության հետեւից՚: Կարճ ասած, նա ընդդիմությունից պահանջում է լինել միջնադարյան ասպետների պես ազնիվ եւ վեհանձն ու հին Հունաստանի հանրահռչակ փիլիսոփաներին ոչնչով չզիջել իմաստնությամբ: Լավ, զարմանալի է, այսօրվա ընդդիմադիրներից նման բան պահանջելուց առաջ, վերջին անգամ երբ է սույն պարոնը մոտեցել հայելուն եւ զննել սեփական սֆաթը, ու ինչքանով է սեփական արտացոլումն իրեն դուր եկել...
Այն, որ ոչ մի ռեալ բան ՙեռյակ-քառյակից՚ ակնկալելի չէ, անվիճելի քաղաքական փաստ է, Օստապ Բենդերը կասեր, որ դա նույնիսկ բժշկական փաստ է: Եվ իզուր չէ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հիմա իր ՙքաղաքացիական պայմանագիր՚ նախաձեռնությամբ բավականին պասիվ եւ հեռու է մնում հանրահավաքային կրքերից. ՙԹող իրենց անելիքն անեն, որ հետո չասեն` մենք խանգարեցինք՚: Թե հատկապես ինչն է խանգարում վատ պարողին, Նիկոլը չպարզաբանեց, սակայն ՙպարային շարժումների՚ մասին հայտարարեց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ-իստ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ. ՙՀոկտեմբերի 10-ին ամեն ինչ կստացվի: Իշխանությունը մարտահրավեր է ուզում, ուզում է, որ պատերազմենք իր հետ` կանենք՚: Սա լսելով, ակամա հիշեցինք մի հին անեկդոտ, ուր առաջարկվում էր. ՙԵկեք պատերազմ հայտարարենք Ամերիկային ու հաջորդ օրն անձնատուր լինենք՚: Դե, եթե սույն գործիչն ուզում է պատերազմ հայտարարել իշխանությանն ու միանգամից անձնատուր լինել, ապա ինչու չի մտածել, որ ՀԱԿ-ի պես ապրանքը նույնիսկ գերու կարգավիճակով պիտանացու չէ:
Բայց, օրինակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ խեղճ ՙեռյակ-քառյակի՚ հետ վարվում է որպես իսկական սադիստ. ՙԵս շատ եմ ուզում, որ ՙեռյակի՚ հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն, ու շատ մարդիկ լսեն նրանց կենդանի խոսքը, քանի որ անպայման հիասթափվելու են: Մի բան է, երբ մարդիկ մամուլի միջոցով են ծանոթանում նրանց մտքերին, որոնք հաճախ լինում են լավ խմբագրված, մեկ այլ բան է, երբ անմիջականորեն տեսնում ու լսում են նրանց: Այդ դեպքում մեր ժողովուրդը իր կարծիքը ՙեռյակի՚ մասին շատ արագ կկազմի, քանի որ մարդիկ ներկա լինելով` կտեսնեն, կլսեն, թե ո±րն է նրանց իրական օրակարգը, ի±նչ են առաջարկում: Իրականում նրանք ոչինչ չեն առաջարկում: Ասում են` եկեք ներքաղաքական իրավիճակը սրենք, որ կարողանանք գալ իշխանության՚: Լավ, մի±թե պարոն Բաղդասարյանի մեղքը չեն գալիս սրանք, մի±թե թույլիկներին ու տկարներին կարելի է այդպիսի ուժգին նոկաուտի ենթարկել:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում