ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՕՐ Է. ՄԻ° ՍՏՎԵՐԵՔ ԱՅՆ
Արխիվ 12-16ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՕՐ Է. ՄԻ° ՍՏՎԵՐԵՔ ԱՅՆ
Երեկ ՍԻՄ կուսակցությունը տարածել է հայտարարություն, ուր մասնավորապես ասված է. ՙԱնցած շաբաթ Ալիեւի հրավերով Բաքու է այցելել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսերը, որից հետո երեկ, ԵԽԽՎ լիագումար նիստում որոշում ընդունվեց կազմել զեկույց` ՙԼարվածության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում՚:
ՍԻՄ կուսակցությունը հայտարարում է, որ սա ոչ այլ ինչ է, քան ստոր շանտաժ հոկտեմբերի 10-ից առաջ, երբ սպասվում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը: Եվրոպական կառույցների նման թշնամական, հակահայկական եւ կոռումպացված գործողությունները խորը կասկածի տակ են դնում այդպիսի կառույցների հետ Հայաստանի հետագա համագործակցության իմաստը եւ էլ ավելի ամրապնդում են մեր ձգտումը` Եվրասիական տնտեսական միության մեջ անդամագրվելու վերաբերյալ:
Մենք մեծ ու լավատեսական սպասումով ենք դիմավորում հոկտեմբերի 10-ը, երբ սպասվում է Հայաստանի անդամագրումը Եվրասիական միությանը, ինչով մեր երկրի տենտեսության համար կբացվի նոր դարաշրջան: Միաժամանակ, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին` այդ պատմական օրը չստվերել ներքաղաքական խնդիրներով՚:
ՍԻՄ լրատվական ծառայություն

