ՙՀԱԿ-ԻՆ ՙԳՈՐԾԸՆԿԵՐԱԿԱՆ՚ ՀՈԳՆԱ ԵՆ ԱՐԵԼ
Արխիվ 12-16ՀԱԿ-ԻՆ ՙԳՈՐԾԸՆԿԵՐԱԿԱՆ՚ ՀՈԳՆԱ ԵՆ ԱՐԵԼ
Ըստ խորհրդարանական կուլիսներում պտտվող խոսակցությունների` ԲՀԿ-ում հույժ դժգոհ են մնացել Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի կողմից Աբովյանի հանրահավաքում ՙաքլորանալու՚ կապակցությամբ եւ խստագույնս զգուշացրել են, որ այդպիսի բաները այլեւս չպետք է կրկնվեն, ակնարկելով, որ հակառակ դեպքում կնվազեցնեն ՀԱԿ-ի ֆինանսավորումը: Ասում են, թե այդ ՙգործընկերական հոգնայից՚ նրանք այնքան են վրդովվել, որ հենց նեղացածությունից ելնելով` գործընկերների հետ չէին մեկնել Սյունիք:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

