ՙՄ°Ի ՓՈՐՁԵՔ ՇԱՆՏԱԺՈՎ ՎԱԽԵՑՆԵԼ ՈՒ ԿԻՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Արխիվ 12-16ՙՄ°Ի ՓՈՐՁԵՔ ՇԱՆՏԱԺՈՎ ՎԱԽԵՑՆԵԼ ՈՒ ԿԻՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
՚Երեկ Ազգային ժողովի դիմաց կրկին հավաքվել էին այն առեւտրականները, որոնք դժգոհում են ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքից, հարկատեսակից: Նշենք, որ ամիսներ առաջ, այս օրենքի հետ կապված, քվեարկության արդյունքում ընդամենը երկու ՙդեմ՚ է եղել, իսկ 96 ՙկողմ՚ են քվեարկել: Ավելին` օրինագծի հարակից զեկուցողը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էր, ով ներկա գտնվող պատգամավորներին հորդորում էր ՙկողմ՚ քվեարկել, իսկ այսօր վերջիններս դեմ են խոսում իրենց իսկ հավանությանն արժանացած օրենքին, որը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից: Այս մասին ԱԺ-ում, հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ բոլոր նրանց, ովքեր մոռացել են իրենց ձեռքով ՙկողմ՚ սեղմած կոճակների եւ լալահառաչ ելույթների մասին, հիշեցրեց. ՙՀարգելի ընկերներ, եթե դուք ընդամենը մի քանի ամիս առաջ ՙկողմ՚ եք քվեարկել այս օրինագծին, բարի եղեք ավելորդ բաներ չանել: Ոնց կարող է լինել, մի քանի ամիս առաջ կողմ էիք, իսկ հիմա դեմ եք հենց այդ նույն օրինագծին: Եկեք ազնիվ լինենք, եւ եթե դուք գտնում եք, որ սխալվել եք, եկեք պարզապես լուծումներ գտնենք, բայց մի փորձեք շանտաժով, բարիկադներով սպառնալ կամ վախեցնել ու կիսել ժողովրդին տարբեր մասերի՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

