ՉԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՉԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Թեեւ մինչեւ վերջ մեր արեւմտամոլները հույսեր էին փայփայում, որ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը կխանգարի Հայաստանի մուտքը Եվրասիական միություն, սակայն երեկ ղազախական կողմը վերջնականապես թաղեց ՙՆազարբաեւի վկաների՚ աղոտ հույսերը` այդ երկրի փոխվարչապետը հայտարարեց, որ Հայաստանի մուտքը Եվրասիական միություն վավերացվելու է ճիշտ ժամկետին` հոկտեմբերի 10-ին: Մյուս կողմից էլ պարզ դարձավ, որ ՙեռյակի՚ վերածված ՙքառյակը՚ Մայդան սարքելու ռեսուրսներ չունի: ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՋՐԻ ԵՐԵՍ ՄՆԱԼՈՒ ԳԵՐԽՆԴԻՐԸ
Դաշնակները սահմանադրական բարեփոխումների հողի վրա, ըստ էության, հիմնովին հեռացած են երբեմնի ՙքառյակից՚, եւ հակասությունն այդտեղ ֆունդամենտալ բնույթի է: Քոչարյան-Տեր-Պետրոսյան տանդեմի համար սահմանադրական բարեփոխումները եւ կառավարման խորհրդարանական մոդելին անցնելը թույլ չտալը կենսական խնդիր է, քանզի սահմանադրական բարեփոխումները զրոյացնում են Քոչարյանի նոր նախագահության բոլոր հույսերը:
Գումարած դրան` ՙԺառանգության՚ գործոնը, քանզի այդ կուսակցությունը դեմ է Քոչարյանի վերադարձին: Ու այդ կուսակցության ներսում էլ արդեն հնչում են իրարամերժ կարծիքներ, 5 հոգով 15 կարծիք ունենալու խասյաթը էլ ավելի խորացավ: Հակասությունների հասունացումն առկա է, եւ ԲՀԿ-ի ներսում` մի կողմից կա ՙնարնջագույն՚ թեւ` Վարդան Սիվիլիթասիչի գլխավորությամբ, մյուս կողմից առկա է միջուկ, որը երբեք չի կարող լինել ոչ ընդդիմադիր, ոչ էլ հակառուսական:
Գրանտածիծ կառույցների ոչ պիտանիությունը մայդաններ կազմակերպելուն, նույնպես ակնհայտ է: Այդտեղ մարդիկ տարիներով սովորել են ՙշպիոնօնիկ՚ աշխատել, հայրենիքին դավաճանելը նրանց մշտական աշխատանքն է, այլ ոչ թե սեփական գլուխները վտանգելով` հեղափոխական գործողություններ անելը: Արեւմտածին աղանդները թեեւ ունեն տասնյակ հազարավոր զոմբիներից բաղկացած զանգված, սակայն այդտեղ էլ պրոբլեմներն առկա են: Նախ` տեղական աղանդապետերից շատերի համար աղանդը հիմնականում բիզնես է, եւ այդ գետնաքարշ նյութապաշտությունը խանգարում է նրանց դառնալ մայդանային առաջնորդներ:
Ա յդ հանգամանքի հետ գործնականում ոչինչ չեն կարող անել վերջին 20-25 օրը Հայաստան լցված նրանց արտերկրյա ՙվերադասները՚: Գումարած դրան, հանրության վերաբերմունքը տոտալիտար աղանդների նկատմամբ այնքան բացասական է, որ ժողովուրդը կողջունի փողոց դուրս եկած աղանդավորների դեմ կիրառված ամենադաժան ճնշամիջոցները: Ու արեւմտյան միլիոնները, որ ծախսվել են ՙհանդուրժողականություն պատվաստելու՚ եւ ՙատելության խոսքի դեմ՚, գործնականում մեկ դոլարի արդյունք չեն տվել մեր պահպանողական հասարակությունում: Մեզանում ՙեվրաարժեքներ՚ դավանում են գործնականում միայն նրանք, ում այդ դավանելու համար վճարում են, անվճար ոչ ոք այդ իդիոտիզմի մեջ մտնել չի կամենում:
Ուրեմն, ինչ է մնում հիմա ե°ւ ՙեռյակ-քառյակներին՚, ե°ւ արեւմտամոլ տարբեր միավորներին, ե°ւ ՙշպիոնօնիկներին՚: Մնում է մտածել միայն անխուսափելիորեն Հայաստան եկող եվրասիականության իրողությանը հարմարվելու մասին: Արեւմտամետ ու հակառուսական ցանկացած քաղաքական-գաղափարական ապրանքի արժեքը վերածվում է զրոյի, ուստի մնում է միայն մի կերպ մնալ ջրի երես, լավ թե վատ ապահովել սեփական վարկանիշները, ու փորձել դրա հաշվին պահպանել սեփական ներկայությունը հաջորդ խորհրդարանում, դուրս չմղվել լուսանցք:
ՏԳԵՂ ԽԱՂԵՐ ԵՎ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ
ՀԱԿ-ի պարագայում անխուսափելի քաղաքական իրողությունը հանգեցրեց Լեւոն Զուրաբյանի բավականին հիսթերիկ հակաիշխանական ելույթներին ՙնախնական՚ հանրահավաքներին եւ Արամ Մանուկյանի միտինգային հայհոյանքին, որը անկախ ամեն ինչից, նշանակում է ցանկացած գործչի քաղաքական կենսագրության վերջը, որպես այդպիսին:
Իսկ խորհրդարանում ունեցանք առավել քան տգեղ դրսեւորումներ: Չիշխանական խմբակցությունները որոշեցին քաղաքական կապիտալ վաստակել շրջանառության հարկի մասին օրենքի դեմ բողոքող առեւտրականների հաշվին: Հսկայական քանակով կոկորդոլիսի արցունքներ թափվեցին, իշխանության հասցեին հնչեցին ահավոր մեղադրանքներ... Բայց հետաքրքիրն այն է, որ ընդամենը ամիսներ առաջ այդ օրենքը անցել էր ընդամենը 2 դեմ քվեով ու այսօրվա բողոքողների կողմ քվեարկելով հանդերձ: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը այն ժամանակ տվյալ օրենքի վերաբերյալ հարակից զեկուցող էր ու կոչ էր անում կողմ քվեարկել, իսկ հիմա բուռն կերպով քննադատում էր այդ նույն օրենքը: Հավանաբար, քաղաքական ցայտնոտում ոմանք մոռացել են, որ թեեւ երկերեսանիությունը ու սեփական համոզմունքները փոխելը շատ բնորոշ են մեր տհաս քաղաքական ուժերին, բայց, այնուամենայնիվ, չպետք է հույս դնեն ժողովրդի հիշողության բացարձակ բացակայության վրա: Ինչ-ինչ, բայց գոնե մի քանի ամսվա կտրվածքով մարդիկ հո հիշում են: Ու արդյունքում անհարմար բան է ստացվում` Միքայել Մելքումյանի տիպի գործիչների սկզբունք դարձած անսկզբունքայնությունը եւ լրիվ երկերեսանի մոտեցումը արդեն ակնհայտից ակնհայտ է դառնում: Ստացվում է, որ չիշխանական ուժերի կողմից իրենց իսկ ձեռքով եփած ժողովրդական որոշակի խավի դժգոհության վրա քաղաքական կապիտալ վաստակելու ՙշուստրի՚ փորձերը ընդամենը խայտառակ արեցին փորձ անողներին, փոխարենը` որեւէ կապիտալ չբերելով:
Դե ինչ, եթե ինչ-որ քաղաքական գործիչներ կամ ուժեր Եվրասիական միության իրականության պայմաններում չկարողանան ջրի երես մնալ, ապա դա ողբերգություն է միմիայն իրենց համար, այլ ոչ երբեք ազգի ու երկրի համար: Նույնիսկ ընդհակառակը, Հայաստանի ու հայ հանրության համար առավել օգտակար է, որպեսզի օգտագործված քաղաքական մատերիալը ավելի շուտ հայտնվի իրեն վայել տեղում` քաղաքական աղբանոցում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

