3 - 9 հոկտեմբեր
Արխիվ 12-163 - 9 հոկտեմբեր
ԽՈՅ- Այս շաբաթ դուք կզգաք հանգամանքների եւ կոնկրետ մարդկանց դիմադրությունը, որը ձեզ ուժասպառ կանի: Չորեքշաբթի օրը ձեր աշխատունակությունն ամբողովին կախված կլինի ձեր ներքին վիճակից: Այդ օրը ձեր տրամադրությունը նորմալ կլինի, առողջ կլինեք հոգով եւ մարմնով:
ՑՈՒԼ- Վերջին ժամանակներս շատերի անձնական կյանքը եւ փոխհարաբերությունները դարձել են այն գլխավոր գործոնը, որը վկայում է լիարժեք կյանքի մասին: Դրա հետ կապված բարելավվում է մասնագիտական գործունեությունը, փոխվում է նաեւ նրա որակը: Արդեն երեքշաբթի պարզ կլինի, թե ինչ նոր կենսական շահեր եւ նպատակներ կընտրեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին կամ հովանավորեք որեւէ մեկին, կամ ձեզ համար գտեք հովանավոր: Կարիերայի բնագավառում ամեն ինչ կայուն, բայց եւ ձանձրալի, ուստի երեքշաբթի եւ չորեքշաբթի վերլուծեք օրվա իրադարձությունները, որոշեք, թե որ կողմից է փչում քամին: Պահպանեք առողջությունը:
ԽԵՑԳԵՏԻՆ- Բոլոր աշխատողների մոտ կավելանա ծանրաբեռնվածությունը, որը կազդի աշխատանքի որակի վրա: Դուք կանգնած եք մասնագիտական որակավորման ճանապարհին, որի վերջում կստանաք պաշտոնի բարձրացում: Երեքշաբթի իրադրությունը կփոխվի, բայց մանրուք թվացող երեւույթները, ի վերջո, կդառնան շատ կարեւոր:
ԱՌՅՈՒԾ- Ամեն ինչ խոսում է այն մասին, որ կլինեն դրական փոփոխություններ: Ավելի հաջող եւ կարեւոր որոշումների կայացման օրեր են հինգշաբթին եւ ուրբաթը: Եթե կազմակերպված եք եւ վճռական, ամեն ինչ լավ կընթանա: Կարեւորագույն պայմանագրեր կնքելու ժամանակ ուշադիր եղեք նույնիսկ մանրուքների նկատմամբ, որպեսզի ինչ-որ բան բաց չթողնեք:
ԿՈՒՅՍ- Պահպանեք առողջությունը, քանի որ այս շաբաթձեր օրգանիզմը չափազանց զգայուն կլինի: Կիրակի օրը վատ ինքնզգացողություն կունենաք, եւ չի բացառվում վիճաբանությունը հարեւանների կամ հարազատներից մեկի հետ: Պահպանեք ձեր նյարդերը, ինչպես հարկն է լիցքաթափվեք մենակության մեջ կամ շատ մտերիմ մարդու հետ:
ԿՇԵՌՔ- Ավելի շատ կբերի նրանց բախտը, ովքեր ցանկանում են ավտոմեքենա ձեռք բերել, բայց իրենց ավելի լավ կզգան նրանք, ովքեր սիրային հանդիպում կունենան: Դուք կփորձեք ազատվել պարտավորությունների կապանքներից, որը ձեզ օգուտ կբերի:
ԿԱՐԻՃ- Այս շաբաթ ի հայտ կգա եկամուտի կամ ծախսի նոր աղբյուր, որը կապված է ձեր զվարճանքի հետ: Ուշադիր եղեք երեքշաբթի օրը կատարվող իրադարձությունների նկատմամբ. դրանք կպարզեն իրադրությունը, եւ իսկապես մոտակա շաբաթների եւ ամիսների ընթացքում շատերը կբարելավեն իրենց կենսամակարդակը: Մինչեւ եկող տարի դուք կարող եք հարստանալ, եթե ջանքեր թափեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Այս շաբաթ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնություններից, ընդունակություններից եւ բնավորությունից: Ձգտեք մեծ բարձունքների, բայց հաշվի առեք ձեր ուժերը: Երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի ստիպված կլինեք զբաղվել ընտանեկան հարցերով:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Աշխատեք երբեմն միայնակ լինել, քննարկել իրադարձությունները եւ հիշել անցյալը: Հաջողություններ կարող են ունենալ ֆինանսների հետ առնչվող մարդիկ: Այս շաբաթ բարդ կլինի պահպանել հավասարակշռությունը, ինչպես նաեւ լավ հարաբերությունները կոլեկտիվում:
ՋՐՀՈՍ- Այժմ դուք ավելի շատ թիմային խաղացող եք, քան նախկինում էիք, եւ այդպես կլինի մինչեւ եկող տարվա ավարտը: Դուք այս շաբաթ կդիմեք համարձակ քայլերի, կխուսափեք առօրյա ձանձրալի աշխատանքից: Պատրաստ եղեք ընդլայնել ձեր գործունեության դաշտը, եղեք ավելի ակտիվ:
ՁԿՆԵՐ- Ձեր առջեւ դրեք ամենաանհաղթահարելի բարձունքները նվաճելու նպատակ: Դուք կարող եք հաջողություն ակնկալել գործունեության այն բնագավառներում, որտեղ կարող եք նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը, լինել առաջնորդ եւ միաժամանակ ստեղծագործող անձնավորություն: Արագորեն աճում է պատվասիրությունը, իսկ դա բարձունքենր նվաճելու հզոր շարժիչ է:

