ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է
ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանի մասնակցած վերջին մրցաշարը Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացված շախմատի ՙՄեծ սաղավարտի՚ 2014թ. խաղարկության եզրափակիչ մրցաշարն էր: Հայ գրոսմայստերը թեեւ ոչ այնքան փայլուն հանդես եկավ, բայց մրցաշարն ավարտեց 10 միավորովª ընդամենը մեկ միավորով զիջելով հաղթողի տիտղոսը նվաճած Վիշվանաթան Անանդին: Ի դեպ, մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով 46-րդ քայլում հենց Անանդին էլ պարտության մատնեցª կարողանալով նվազագույնի հասցնել միավորների տարբերությունը:Այնուամենայնիվ, Արոնյանի ցուցադրած խաղն ու գրանցած արդյունքերը արտահատվեցին նաեւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման հոկտեմբերյան աղյուսակում: Հայաստանի հավաքականի առաջատարը դիրքերը զիջելով` միանգամից 3 աստիճանովª հայտնվել է 5-րդ տեղում: ՖԻԴԵ-ի դասակարգման հոկտեմբերյան աղյուսակը դարձյալ գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը. նորվեգացի գրոսմայստերի վարկանիշը 2863 է: Լեւոն Արոնյանի վարկանիշը 2804-ից նվազել է 2793-ի: Երկրորդ տեղ է բարձրացել իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով լավ ելույթ էր ունեցել ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած Sinquefield Cup մրցաշարում: Լավագույն եռյակը եզրափակում է բուլղարացի Վեսելին Տոպալովը: 100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի եւս 4 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Հրանտ Մելքումյանըª 64-րդը, Սերգեյ Մովսեսյանըª 93-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանըª 94-րդը:
ՖԻԴԵ-ն հրապարակել է նաեւ գրոսմայստերների դասակարգման աղյուսակները արագ եւ կայծակնային խաղում: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երկու աղյուսակներում էլ զբաղեցնում է չորրորդ տեղը: Մյուս առաջատար շախմատիստների վարկանիշները հետեւյալն էª Ռապիդ. Ֆ. Կարուանա (Իտալիա, 2858), Մ. Կարլսեն (Նորվեգիա, 2855), Ա. Գրիշչուկ (Ռուսաստան, 2828), Լ. Արոնյան (Հայաստան, 2813), Վ. Իվանչուկ (Ուկրաինա, 2811), Վ. Անանդ (Հնդկաստան, 2809), Ս. Կարյակին (Ռուսաստան, 2806), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2801), Հ. Նակամուրա (ԱՄՆ, 2800), Պ. Սվիդլեր (Ռուսաստան, 2799): Բլից. Մ. Կարլսեն (Նորվեգիա, 2948), Հ. Նակամուրա (ԱՄՆ, 2906), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2880), Լ. Արոնյան (Հայաստան, 2850) Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ, 2828), Շ. Մամեդյարով (Ադրբեջան, 2824), Ա. Մորոզեւիչ (Ռուսաստան, 2811), Վ. Անանդ (Հնդկաստան, 2811), Մ. Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2777), Ռ. Մամեդով (Ադրբեջան, 2767):
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

