ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արխիվ 12-16
Արդեն քառորդ դար է` հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների ընտանիքում իր կարեւոր եւ պատասխանատու տեղն է զբաղեցնում ՙԻրավունք՚ թերթը: Այս ընթացքում ՙԻրավունքը՚ միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել հանրապետության կարեւորագույն հասարակական-քաղաքական իրադարձությունները, իր էջերում պաշտպանել է մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը: Այս ամենի կողքին ՙԻրավունքը՚ առանձնահատուկ տեղ է հատկացրել հայ մշակույթը հավուր պատշաճի ներկայացնելու, հանրահռչակելու գործին եւ այսօր էլ շարունակում է այդ կարեւոր առաքելությունը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի անունից շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթի խմբագրակազմին հոբելյանի առթիվ` մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ եւ հարատեւություն:
ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն

