ՏԱՐԱՏԵՍԱԿ ՓԱՌԱՏՈՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԻ ՎԱՏՆՈՒՄ, ԹԵ...

Արխիվ 12-16

ՏԱՐԱՏԵՍԱԿ ՓԱՌԱՏՈՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԻ ՎԱՏՆՈՒՄ, ԹԵ...

Հայաստանում օրեցօր ավելանում են տարբեր ձեւաչափով ու ծրագրերով փառատոները, որոնցից շատերն արդեն ունեն երկար տարիների հարուստ պատմություն եւ հստակ նպատակներ` հայկական մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս տարածելը: Կան այնպիսի փառատոներ, որոնք միտված են մարզերում աշխուժացնելու եւ պահպանելու մշակութային կյանքը: Սակայն այս փառատոների շարքում կան եւ այնպիսիք, որոնք, ինչպես ասում են, անցկացվում են ՙձեւի՚ համար եւ աննպատակ: Սովորաբար այսպիսի փառատոները ինքնաֆինանսավորվող են, եւ մարդիկ ցանկանում են ցույց տալ ոչ թե մշակույթը, այլ` իրենց ֆինանսական կարողությունները: Չմտածելով, որ ՙփառատոն՚ անցկացնելու եւ մարդկանց անճաշակ արտադրանք մատուցելու փոխարեն` ավելի լավ է այդ գումարով օգնեն որեւէ ծերանոցի կամ անապահով ընտանիքի: Ու այս դեպքում, գոնե տվյալ անձանց կողմից կստանան շնորհակալական կամ օրհնանքի խոսքեր, քան, ասենք, քննադատություններ, որոնք անում են արվեստից հասկացող մարդիկ: Քննադատություններից խուսափելու համար շատերն ասում են` թե ընդառաջ են գնում ժողովրդի պահանջներին, ինչ է, ժողովուրդն ասում է` ինձ տվեք ՙկլկոցներով՚ ու արաբաթուրքական մոտիվներով երգեր: Ժողովրդի պահանջը մեկն է` մի աղավաղեք հայկական մշակույթը: Բայց շատ հաճախ նման փառատոներն ունենում են նաեւ պետական հովանավորություն ու դրսից պետական գումարներով հրամցվում հայ հանդիսատեսին ոչ պետքական ներկայացում, ֆիլմ... որոնք պարբերաբար իրենց բովանդակությամբ գովազդում են գենդերային կյանքն ու ասում` թե տեսեք, ինչ լավ բան է գենդեր լինելը: Կամ էլ` արանքում թուրքական ու ադրբեջանական արտադրանքը գովազդում:
Ի վերջո` հասկանալու համար, թե մեր երկրում արդյոք պետք է փառատոների այս բազմազանությունը պահպանել, թե ոչ, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել մարդկանցից, ովքեր հայ մշակույթի պահպանման ջատագովներից են:

ՙԹՈՂ ԼԻՆԻ ԵՐԵՔ ՓԱՌԱՏՈՆ, ՔԱՆ ԹԵ` ՏԱՍԸ ԵՎ ԱՆՈՐԱԿ՚


ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆ - Շատ հետաքրքիր կլինի, եթե լինեն մի քանի փառատոներ, բայց` որակյալ: Թող լինի երեք փառատոն, որոնք կծառայեն իրենց նպատակին, քան թե` տասը եւ անորակ: Այսպես ժողովրդին արվեստից ավելի են վանում:

ՙԵԹԵ ՓԱՌԱՏՈՆՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ Է, ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉԼԻՆԻ՚


ՙԿարին՚ ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ - Իհարկե, վատ կազմակերպված փառատոնը կարող է հակակրանք առաջացնել մարդկանց մոտ: Սակայն պետք է ընդունենք նաեւ, որ մինչեւ վատը չկազմակերպվի եւ դրա վրա փորձառություն ձեռք չբերվի, ոչ ոք առանց փորձառության, չի կարող միանգամից լավն անել: Նախեւառաջ պետք է հաշվի առնել փառատոների ուղղվածությունը, թե որքանով են դրանք հանրահռչակում ազգային տեսակի, ազգային մշակույթի բաղադրիչները: Եթե փառատոնը ինքնանպատակ է եւ անցկացվում է զուտ նրա համար, թե` տեսեք, փառատոն է, ապա ավելի լավ է նման փառատոներ չլինեն: Եթե տվյալ փառատոնն ունի նպատակ եւ մարդուն մոտ է պահում իր մշակույթին, ապա այս փառատոները պետք է ստանան աջակցություն եւ կայանան: Ինչը կնպաստի նոր սերնդի ճիշտ եւ լիարժեք հայեցի դաստիարակմանը:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում