ՙՙՀԱՅ ՖԵՍՏՈՒՄ՚ ՙՓԱՌԱՏՈՆԱՅՆԻՆ ԻՐԱՐԱՆՑՄԱՆ՚ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Արխիվ 12-16

«ՀԱՅ ՖԵՍՏՈՒՄ» ՓԱՌԱՏՈՆԱՅՆԻՆ ԻՐԱՐԱՆՑՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Հոկտեմբերի 1-ին մեկնարկեց «Հայ Ֆեստ 2014» միջազգային ամենամյա թատերական փառատոնը, որը կընթանա մինչեւ հոկտեմբերի 8-ը` «Թատերական իրարանցում» խորագրով: Փառատոնի բացումն ազդարարեց հունգարական աշխարհահռչակ «Լիվինգ փիքչրս» թատրոնը` «Կենդանի մակերես» ներկայացում-մուլտիմեդիայով եւ խորագրին համահունչ սկսվեց թատերական իրարանցումը:
Սակայն մինչ այդ տոնական տրամադրություն էր տիրում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում` Մոսկվա կինոթատրոնի շենքի առջեւ, որտեղ Իրանից ժամանած Մինաբ Անամիս թատերախումբն էր իր «Պարսից ծոց. Ջրերի մայր» թմբուկներով ուրախ շքերթ-ներկայացումով: Իհարկե, խիստ տարօրինակ պարերով ու թմբկահարելով` ողջունում էին հավաքվածներին: Ապա տոնական տրամադրությունը շարունակվեց Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի ճեմասրահում` թատերասեր հանրությանը սպասում էին հայկական տարոսիկները` հայֆեստյան բարեմաղթանքներով:


Եվ վերջապես սկսվեց ներկայացումը. դերասանները պառկած էին լուսավոր գորգի տակ, իրենք շարժվում էին, ու ստացվում էր կենդանի շնչող մակերես` տիեզերական պատկերներ, հող, ջուր, ծով... Նախ տպավորություն էր, որ բեմն այրվում է դժոխքի կրակներում, ապա այն ձյունապատվում է, ժայթքում, կանաչում, ճահճանում… Այո, սավանապատ բեմահարթակը շնչում էր: Իրականում այս ներկայացման մեջ հանդիսատեսը կարող էր ուսումնասիրել երկրաբանություն կամ պարզապես հաճույք ստանալ դրանից: Պրոյեկտորով լուսավորված մակերեսի վրա արեգակնային համակարգի երկնային մարմինները կյանք էին առնում: Մեկ տեսնում էինք` ինչպես են հոսուն, հեղուկ նյութերը կարծրանում` դառնալով քարեր, մեկ էլ` սառցեբեկորներ հայտնվում, լողում ու դանդաղ թաքնվում էին հաստ ամպերի քուլաների հետեւում:
Ի դեպ, ներկայացումից հետո շատերը չէին շտապում հունգարական բեմադրության մասին գնահատականներ հնչեցնել, որովհետեւ այն որքան խորթ էր հայ հանդիսատեսի համար, նույնքան էլ չսպասված ու հետաքրքիր, ինչպիսին հենց «Հայ Ֆեստն» է:
Ի դեպ այս տարի հայկական թատերախմբերն ավելի շատ են մասնակցում փառատոնին, այդ կապակցությամբ փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց. «Եթե միջազգային ծրագիրը կախում ունի տարբեր գործոններից, եւ մենք ասում ենք` ես գնացի, ընտրեցի, եթե լավը չի լինում, ասում են` ուրեմն ավելի լավն ընտրեիր, ապա հայկական ծրագիրը պիտի ընտրես եղածից»,- ասում է Ա. Ղուկասյանն ու հավելում, որ այս տարի փառատոնի շրջանակներում ունեն ուսանողական ծրագիր, որտեղ էլ հենց հայկական ծրագիրն առատ է. «Երիտասարդական այդ ներկայացումները եթե ուսանողական ներկայացումներ չլինեին, ես հանգիստ իրենց կընդգրկեի հիմնական ծրագրում: Իսկ հիմա նրանք ընդգրկված են «Հայ Ֆեստի»` «Արմս Ֆեստ՚» ծրագրում»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում