ՙ«ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՎԱՂԱԺԱՄ ԶԱՐԹՈՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼ»

Արխիվ 12-16

«ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՎԱՂԱԺԱՄ ԶԱՐԹՈՆՔԸ ԿԱՐՈՂ Է
ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼ»


- Ե՞րբ, ո՞ր տարիքից եւ ո՞վ պետք է երեխաների հետ խոսի սեռական դաստիարակությունից: Ո՞ր տարիքից կարելի է ապրել սեռական կյանքով: Ի՞նչ անցանկալի հետեւանքներով է հղի վաղաժամ սեռական կյանքը:

 

 

 

 

 

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ.ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.

-Սեռակրթությունն ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետեւաբար, պետք է սկսել կյանքի առաջին օրերից: Գոյություն ունի այն թյուր կարծիքը, թե սեռական դաստիարակությունը դպրոցում լսած դասախոսություն է կամ լուրջ խոսակցություն տանը` ծնողների հետ: Սա չափազանց նեղ մոտեցում է սեռական դաստիարակության հարցին: Եթե երեխաներն այդ մասին ճիշտը չիմանան` կտեղեկանան անառողջ ճանապարհով: Սեռական դաստիարակությունը շատ ավելի լայն խնդիր է, քան երեխաների աշխարհ գալու հարցը: Այն ամփոփում է տղամարդկանց եւ կանանց փոխհարաբերությունների եւ կյանքում նրանց կատարած համապատասխան դերի հարցերը: Օրինակ` տղայի հայրը վատ է վերաբերվում մորը, կոպիտ է վարվում նրա հետ: Ոչ մի դասախոսություն երեխային չի ապացուցի, թե ամուսնությունը փոխադարձ սիրո ու հարգանքի միություն է: Նրա կենսափորձն այլ բան է ասում, եւ նա հետագայում անընդհատ կպատկերացնի լավ ծանոթ կոպիտ փոխհարաբերություների տեսարանը: Այսպիսով, երեխայի սեռական դաստիարակությունն սկսվում է ծնողների փոխհարաբերություններից: Սեռական դաստիարակության խնդիրն է` նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ զարգացմանը, սեռական վարքի եւ մանկածնության գործառույթի ձեւավորմանը, ամուսնության եւ ընտանիքի ֆիզիոլոգիական եւ բարոյական հիմքերի ստեղծմանը: Երեխաների սեռական լիարժեք դաստիարակությունը ներառում է նաեւ մինչ սեռական հասունացման շրջանը: Սեռական դաստիարակությունը պետք է տարբերել սեռական լուսավորությունից, որի էությունը դեռահասներին ֆիզիոլոգիական, սեռաբանական, սանիտարահիգիենիկ եւ սեռական կյանքի այլ տեղեկություններին ծանոթացնելն է: Այն սովորաբար սկսվում է ութերորդ դասարանից:
Սեռական կյանքի սկզբի շարժառիթները տարբեր են եւ պայմանավորված չեն սիրով ու սեռական պահանջով:  Մտերմիկ շփման կարիք, հետաքրքրություն, զուգընկերոջ թախանձ, հասակակիցների օրինակ, ինտերնետ եւ էրոտիկ բնույթի զանազան հեռուստահաղորդումներ` ահա դրանց ոչ լրիվ թվարկումը: Ընդ որում որքան վաղ է սկսվել սեռական կյանքը` այնքան քիչ է այն սիրով պայմանավորված եղել: Ծնողները հասկանալի պատճառներով իրենց զավակների վաղաժամ սեռական  կյանքի սկսմանը վերաբերվում են բացասաբար: Միաժամանակ նրանք պետք է իմանան, որ դա կարող է ավելի վաղ տեղի ունենալ, եթե ընտանիքում դրվածքը թույլ է եղել, եթե դեռահասները ստացել են սեռական սխալ դաստիարակություն: Խորհուրդ տալ, թե երբ է հարկավոր սկսել ապրել սեռական կյանքով, դժվար է, դա պայմանավորված է սեռական դաստիարակության առանձնահատկություններով, ընդհանուր զարգացմամբ, սեռական հասունության ձեւավորմամբ, տվյալ հասարակության մեջ գործող ավանդույթներով եւ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով, ինչպես նաեւ շատ ու շատ այլ գործոններով:
Այնուամենայնիվ, թե° տղայի, թե° աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է, որ լինի 18 տարեկանից հետո, քանի որ սեռական լրիվ հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու մտավոր եւ հոգեբանական ընդհանուր ձեւավորումը, այլ կերպ ասած` մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար: Սեռական կյանքի վաղաժամ զարթոնքը կարող է սեռավարակների եւ անցանկալի հղիության պատճառ դառնալ, քանի որ պատանեկան տարիքում սեռական կյանքի այբուբենին, որպես կանոն, շատերը ծանոթ չեն:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում