ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆ. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՃԱՆԱՉԵԼ ՌԵԺԻՍՈՐԻՆ` ԴԻՏԻՐ ՆՐԱ ՖԻԼՄԵՐԸ...»

Արխիվ 12-16

ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆ. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՃԱՆԱՉԵԼ ՌԵԺԻՍՈՐԻՆ` ԴԻՏԻՐ ՆՐԱ ՖԻԼՄԵՐԸ...»


Սեպտեմբերի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ ռեժիսոր ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆԻ «Գաղափարի ուժը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում ներկայացված էր «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի գործունեությունը: ինչպես նաեւ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, մտավորականների, երիտասարդների դիտարկումները ազգային գաղափարների շուրջ:

Ըստ «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Գևորգ Գևորգյանի ֆիլմը բարձրաձայնում է ազգային արժեքների քարոզչության, Հայաստանում ապրելու, արարելու, և ի նպաստ պետականության գործելու կարևորությունը:

Ֆիլմի պրեմիերային ներկա էին ողջ ստեղծագործական կազմը, Գևորգ Գևորգյանի ընկերները, բարեկամները, դպրոցի սաներն ու պարզապես հայկական մարտարվեստով հետաքրքրված մարդիկ. «Ես շատ ուրախ եմ, որ դահլիճն այսքան լիքն է:Սա նշանակում է, որ մենք իսկապես ունենք հայրենասեր երիտասարդներ, ովքեր չեն խուսափում իրենց հայենիքն ըստ արժանվույն ճանաչել: Հպարտ եմ նրանցով և հույս ունեմ, որ այսօր այս ֆիլմից նրանք իրենց հետ կտանեն վերջինիսհիմնական գաղափարը` հայենասիրությունն ու հայրենիքում մնալու, գործելու գիտակցությունը»,-նշեց ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

Ֆիլմի ռեժիսոր ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆԻ կարծիքով ևս այսպիսի ֆիլմերը մեծ կարևորություն ունեն հայ երիտասարդների դաստիարակության գործում.«Եթե ուզում ես ճանաչել ռեժիսորին` դիտիր նրա ֆիլմերը, հակառակ դեպքում լսիր նրա խոսքը: Չեմ ցանկանա երկար խոսել և կասեմ ֆիլմի հետ կապված ամենակարևոր բանը. Այսօրվա սերնդի դաստիարակության համար  կարևոր են նման ֆիլմերը:Մի կողմից դրանցում քարոզվում է հայրենասիրություն, մյուս կողմից էլ դրանց ճանաչողական մեծ նշանակություն ունեն: Կոնկրետ այս ֆիլմի շնորհիվ կարելի է բացահայտել, որ մենք ունենք հայկական մարտարվեստ կան մարդիկ, ովքեր զբաղվում են դրա պահպանմամբ և տարածմամբ»:

Ֆիլմում ներկայացված էր «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի առօրյան:Նրանց մեկ օրվա առօրյան բացահայտում է կենտրոնի ամբողջ գործունեությունն ու միաժամանակ պատմում հայկական մարտարվեստի մասին:


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում