ԱԿՆԱԼՃԻ ՍՐԲԱՏԵՂԻՈՒՄ` ՙՀԱՅ-ԵԶԴԻԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ՚ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Արխիվ 12-16

ԱԿՆԱԼՃԻ ՍՐԲԱՏԵՂԻՈՒՄ` ՙՀԱՅ-ԵԶԴԻԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ՚ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ


Բազմահազար եզդիներ, հայեր, այլազգիներ էին հավաքվել Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող սրբավայրում` ներկա գտնվելու ՙՀայ-եզդիական բարեկամության՚ հուշահամալիրի բացմանը:
Հանդիսությունը սկսվեց լռության րոպեով, որով ներկաները հարգեցին եզդիների բնօրրանում այս տարվա հուլիս-օգոստոս ամսին տեղի ունեցած կոտորածների զոհերի հիշատակը: Այնուհետեւ հնչեց ՙՀայաստան երկիր, դրախտավայր՚ երգը` ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանի կատարմամբ` որպես հիմն այն հողին, որ անցած դարասկզբին ապաստան տվեց եզդի ժողովրդին եւ հնարավորություն` վերընձյուղվելու: Այդ գործընթացների հիմքում կանգնած էին Ուսուբ բեկ Թեմուրյանցը` Հայաստանի առաջին խորհրդարանի պատգամավորը, Ջհանգիր աղա Խատոյանը` հզոր մարտիկը եւ հրամանատարը, ովքեր իրենց հայ բարեկամների հետ գնացին եղբայրության ուղիով` տասնյակ, հարյուր հազարավոր հայերի եւ եզդիների փրկելով կոտորածներից: Հիմա նրանց արձաններն են բացվում սրբատեղիում եւ նաեւ Անդրանիկ զորավարինը: Հուշահամալիրի կենտրոնում` ՙԵղբայրության եւ բարեկամության՚ հուշարձանն է: Օրվա բանախոսները` ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՙՄիդիա-Շանգալ՚ ՀԿ-ի նախագահ Ամո Շարոյանը, ուրիշներ եւ իհարկե հուշահամալիրը կառուցող Միրզա Սլոյանը:
Նախեւառաջ խոսեցին երկու ժողովուրդների անխախտ բարեկամության մասին, եւ անշուշտ կարելի է ասել, որ մենք մի ժողովուրդ ենք` երկու ազգ: Հուզիչ է Միրզա Սլոյանի խոսքը. ՙԵս փորձել եմ իմ երախտագիտության զգացումը այս հուշահամալիրի միջոցով արտահայտել,- ասում է նա,- մեր ազգերի մեծերը պատգամել են միշտ միմյանց կողքին լինել, միմյանց ձեռք մեկնել, ինչը եւ անում ենք ոչ միայն Հայաստանում, այլեւ օտար ափերում՚:
Հանդիսավարը խնդրում է պատվավոր հյուրերին եւ ազգային գործիչների հարազատներին մոտենալ հուշարձաններին եւ միանգամից 5 սավաններ ցած են սահում եւ մեր աչքերի առջեւ վեր են խոյանում հրաշալի խորհրդանիշներ եւ արձաններ` Ուսուբ բեկի, Ջհանգիր աղայի, Անդրանիկ զորավարի կերպարները, ՙԲարեկամության եւ եղբայրության՚ հսկա կոմպոզիցիան` իր 7 մետրանոց սլացքով: ՙՄեր հուշահամալիրին չէր կարող մաս չկազմել Հայոց եղեռնի 100-ամյակին նվիրված հուշաքարը,- շարունակում է Միրզա Սլոյանը,- այդ հուշաքարը նվիրված է Եղեռնի բազում նահատակների հիշատակին, եւ յուրաքանչյուր ոք, ով կգա այստեղ, առաջին հերթին իր աղոթքով կմոտենա այդ հուշաքարին, որի վրա Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Լալըշի պատկերները կան եւ նաեւ այն ծառը, որը չնայած ճղակոտոր է եղել, բայց վերընձյուղվել է՚:
Ծաղկեպսակներ են դրվում հուշարձաններին, նաեւ համայն աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդի Միրե Միրա Թահսին Բեգի կողմից:
ՙՄենք ամեն տարի մեր սրբատեղիի տարեդարձի ոգեկոչումը սկսում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ,- ասում է ՙՄիդիա-Շանգալ՚ կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը,- այս տարի եւս բացառություն չկազմեց, մանավանդ, որ մենք նաեւ այդ կերպ հարգեցինք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Մենք այս տարի, իհարկե տխուր ենք` կապված եզդիների կոտորածների հետ, բայց եւ` ավելի միասնական: Մեր հուշահամալիրը մեզ ուժ եւ միասնություն է տալիս՚:

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Ակնալիճ-Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում