ՙՑՈՒՅՑԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՏ՚
Առեւտրականների բողոքները, ինչպես հայտնի է, արդեն հասել է մինչեւ Գյումրի, եւ այստեղ արդեն երրորդ օրն է` ակցիաները շարունակվում են: Նախօրեին ցուցարարների պահանջներից էր գյումրեցի պատգամավորների հետ հանդիպումը: Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հանդիպել էր նրանց հետ եւ մեզ պատմելով իր տպավորությունները` նախ նշեց, թե ակցիաները ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունեն, քանի որ.
- Ցավոք, ցուցարարների գերակշռող մասը օրենքից տեղյակ էլ չէր, համենայնդեպսª կոնկրետ չէին կարողանում ասել, թե ինչ են ուզում: Ցույցին մասնակցում էին ռեստորանի մատուցողուհիներ, ավտոկանգառի հսկիչներ, մասնակցում էին մարդիկ, որոնք առհասարակ կապ չունեն առեւտրի հետ: Պարզ ասեմª հավաքվածներից երեւի մեկ-երկու տասնյակն էին, որ կոնկրետ մտահոգություններ ունեին եւ ներկայացնում էին դրանք: Մնացածներին, տպավորությունն այն էր, որ դրդել են դուրս գալ փողոց: Պայմանավորվեցինք, որ եթե ինչ-որ մտահոգող խնդիրներ ունեն` փաստաթղթաշրջանառության հետ կապված, թող իրենց մտահոգությունները գրավոր ներկայացնեն: Այսինքն` պարզ երեւում է, որ այս ակցիաները քաղաքական ենթատեքստ ունեն: Քանի որ հոկտեմբերի 8-ին էլ, քառյակը նախատեսում է հանրահավաք անել Գյումրիում, եւ հենց դրա հետ կապված` քաղաքական ուժերը փորձում են հիմիկվանից մարդկանց ակտիվացնել: